17:38 17.04.2019
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Վրաստանը Ռուսաստանին կապող Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Կոբի-Գուդաուրի հատվածում ձնաբքի և սողանքների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելված է:
«Ռուսթավի 2» ՀԸ-ի հաղորդմամբ` մայրուղու Կոբի-Գուդաուրիի հատվածում առատ ձյան ու ձնաբքի հետևանքով շրջափակման մեջ են հայտնվել մի քանի մեքենաներ, Ռուսաստանից Վրաստան ուղևորվող ավտոբուսը, որում տարբեր տարիքի ուղևորներ են` ծերեր, երեխաներ, ինչպես նաև հղի կին:
Ավտոբուսի ուղևորները հեռախոսակապով հեռուստաալիքին հաղորդել են, որ առավոտյան ժամը 6-ից գտնվում են «ձնե թակարդում», և ոչ մի օգնություն չի տրամադրվել անելանելի վիճակում հայտնված մարդկանց:
Զգացվել է սննդի ու ջրի պակաս: Ուղևորներին օգնություն է տրամադրվել մոտ ժամը 16-ի սահմաններում: Ճանապարհը մաքրվում է` ձնաբքի մեջ հայտնված մեքենաներն ավելի անվտանգ վայր տեղափոխելու համար: Տարեց կանանցից մեկը հաղորդել է, որ օգնությունը տրամադրվել է այն բանից հետո, երբ զանգահարել է Թբիլիսի՝ թոռնուհուն, ով կարողացել է իր հնարավորություններով սայլը տեղից շարժել:
20:55 15.06.2025
Թրամփը վետո է դրել Խամենեիին սպանելու Իսրայելի ծրագրի վրա․ ReutersԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջին օրերին «վետո» է դրել Իսրայելի կողմից Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին սպանելու ծրագրի վրա, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով երկու ամերիկացի պաշտոնյաների։ «Վերջին օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վետո է դրել Իսրայելի կողմից Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին սպանելու ծրագրի վրա », – ասվում է հրատարակության մեջ։ Գործակալության […] ...
20:31 15.06.2025
Մեր հրաշալի օդաչուները գտնվում են այրվող Թեհրանի երկնքում․ ՆեթանյահուԻսրայելը վճռականորեն տրամադրված է ավարտին հասցնել Իրանից եկող «կրկնակի սպառնալիքի» վերացման խնդիրը, իսրայելական կործանիչներն այժմ թռչում են «այրվող Թեհրանի» երկնքում: Այս հայտարարությունն է արել հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժողովրդին ուղղված տեսաուղերձի ժամանակ: «Մեր հրաշալի օդաչուները գտնվում են այրվող Թեհրանի երկնքում։ Մենք վճռականորեն տրամադրված ենք ավարտին հասցնել Իրանի Իսլամական Հանրապետությունից կրկնակի սպառնալիքը վերացնելու խնդիրը», – […] ...
20:27 15.06.2025
Իրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան. ՀՀ ԱԳՆԻրանում և Իսրայելում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիներ լինելու վերաբերյալ տվյալներ այս պահին չկան։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ «Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները հանդես են եկել համապատասխան հաղորդագրություններով՝ տրամադրելով անհրաժեշտ կոնտակտային տվյալներ, որոնց միջոցով մշտական կապ է պահպանվում ՀՀ քաղաքացիների հետ: Մշտական կապ է պահպանվում նաև […] ...
20:23 15.06.2025
Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձԱպարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ։ Այս մասին հայտնում է Արագածոտնի մարզպետի աշխատակազմը։ «Ինչպես մեզ տեղեկացրեց Ապարանի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Շմավոնյանը` վնասվածք ստացած անձանցից 3-ը չափահաս են, մեկը երեխա է։ Բոլորը ստացել են համապատասխան բժշկական օգնությունը, վնասվածքները վերին վերջույթների շրջանում են` միջին և թեթև ծանրության, բարեբախտաբար, կյանքին սպառնացող վտանգներ չկան»,-նշված է […] ...
20:10 15.06.2025
Սաուդյան Արաբիան փորձում է Իրանին վերադարձնել բանակցային սեղանի շուրջՍաուդյան Արաբիան Պարսից ծոցի երկրների հետ համատեղ ակտիվ դիվանագիտական ջանքեր է գործադրում տարածաշրջանում իրավիճակը կայունացնելու և Իրանին բանակցությունների սեղանի շուրջ վերադարձնելու համար, այս մասին հայտարարել է իրաքյան «Շաֆաք Նյուզ» տեղեկատվական պորտալը: Բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրի խոսքով՝ Ռիադը այսպիսով ձգտում է ամրապնդել իր ռազմավարական դիրքը Մերձավոր Արևելքում: Հաջողության դեպքում Սաուդյան Արաբիան կպահանջի Կատարի և Օմանի տեղը որպես […] ...
19:44 15.06.2025
Թրամփը կոչ է անում Իրանին և Իսրայելին համաձայնության գալԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը Մերձավոր Արևելքում լարվածության սրման ֆոնին հայտարարել է, որ Իրանն ու Իսրայելը պետք է համաձայնության գան։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները «ոչ մի կապ չունի» Իսրայելի կողմից Իրանի վրա կիրակի երեկոյան տեղի ունեցած հարձակումների հետ։ «Իրանն ու Իսրայելը պետք է գործարք կնքեն, և նրանք կկնքեն, ինչպես ես […] ...