Ավտոտնակի տանիքը՝ ապաստան Արցախյան ազատամարտի մասնակցի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Ավտոտնակի տանիքը՝ ապաստան Արցախյան ազատամարտի մասնակցի համար

08:14 20.04.2019

Արցախյան ազատամարտի մասնակից, գյումրեցի 64-ամյա Ստյոպա Թոսունյանը հայտնվել է անօթևանի կարգավիճակում: Ընտանիքը կողքին չէ, մարտական ընկերներից շատերը չեն էլ հիշում նրան: Մենակ մնացած ազատամարտիկը 6 ամիս է՝ ապրում է ավտոտնակի տանիքում, ցրտից ու տեղումներից անպաշտպան մի տարածքում։

Նրան լքված ու անօգնական վիճակում պատահական հայտնաբերել են կիսակառույցի հարևանությամբ բնակվող երեխաները: Գյումրիի Գարեգին Նժդեհի հրապարակի հարևանությամբ, երկաթգծի ռելսերին մոտ կիսաքանդ ու անօգտագործելի  ավտոտնակը SHANTNEWS.am-ի մեր թղթակիցը գտել է  հարևանությամբ ապրող տղաների օգնությամբ, որոնք պատահաբար տեսել էին տանիքի բնակչին։ Կտուրի ներսից ձայներ էին լսել, մոտեցել ու նրան տեսել էին՝ գետնին անօգնական ու ցրտահարված վիճակում պառկած:

Հետո երեխաներին նա ցույց է տվել այն բոլոր փաստաթղթերը, որոնք վկայում են, որ  ինքը Արցախյան ազատամարտի մասնակից է, պատմել է, որ պատերազմում ոտքից վիրավորվել ու երկար տարիներ բուժվել է։ 6 ամիս է՝ այս կիսաքանդ կառույցում է մնում, անտուն վիճակից փրկություն այստեղ է գտել։ Ձմռան ցրտին ու գարնան անձրևներին քնում ու արթնանում է գետնին, կաթոցների տակ, տաքանալու միջոցն էլ պատառոտված, կեղտոտ վերմակներն են, որոնք գտել է կտուրից:

Անտուն, անօգնական ու միայնակ վիճակում 64-ամյա ազատամարտիկը հայտնվել է ընտանիքից բաժանվելուց հետո։ 9-ը տարի Աշտարակում է ապրել, առողջական խնդիրների պատճառով Գյումրի է վերադարձել 6 ամիս առաջ՝ թեև գիտենալով , որ բնակվելու տեղ  չունի, ունեցածը մի տնակ է եղել, որն էլ չկա։ Գյումրիում հիմա հարազատներ  չունի, հարազատ ու սրտացավ դարձել են այս երեխաները, որոնք ամեն օր այցելում են Ստյոպային, օգնում  ինչով կարող են: Լուրջ առողջական խնդիրների պատճառով չի կարողանում նաև ինքնուրույն տեղաշարժվել , ոտքերին վերքեր են բացվել:

Հպարտությամբ  ու նաև ցավով հիշեց Արցախյան ազատամարտի տարիները: «Կումայրի» ջոկատի կամավոր է եղել, Երկրապահ կամավորականների միության անդամ: Իսկ թե որտեղ է իրենց զինակից ու երկրապահ ընկերը, միության մարզային խորհրդի նախագահ  Յուրա Ալեքսանյանը չթաքցրեց, որ  10 տարի է՝ ոչ մի տեղեկություն իր ջոկատի զինվորի մասին չունի, չգիտի թե որտեղ է, ինչ պայմաններում է ապրում: Մեզանից իմացավ ու  զարմացավ այն ամենից, ինչ պատմեցինք  Ստյոպայի մասին ու շտապեց ասել, որ ԵԿՄ-ն հասարակական կազմակերպություն է,  հետևաբար ֆինասնապես, բնակարանային և առավել ևս սննդով օգնել չեն կարող։

«Ստյոպան երկրապահի շարքերում գրանցված է դեռ 1995 թվականից։ Նա 1993թ․-ին կռվել է մեր 4-րդ գումարտակում, որպես շարքային հրաձիգ, ես եղել եմ նրա վաշտի հրամանատարը։ 10 տարի է, ինչ ես ԵԿՄ ՇՄ խորհրդի նախագահ եմ, նրան 2 անգամ եմ տեսել, պասիվ է շատ, ընդհանարապես չի եկել գրասենյակ, դրա համար էլ մենք իրենից տեղեկություն չունենք, անգամ մտածել ենք , որ դրսում է։ Ես իրեն մոռացել էի, եթե դուք իր մասին չասեիք, ասում եմ՝ 10-ը տարվա մեջ 2 անգամ եմ տեսել»,-SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԵԿՄ Շիրակի մարզային խորհրդի նախագահ Յուրա Ալեքսանյանը։

Ստյոպա Թոսունյանը ամենաշատը  բժշկական օգնության կարիքն էր զգում, մարմնի այտուցվածություն և այլ հիվանդություններ է ձեռք բերել դրսում ապրելու պատճառով: Յուրա Ալեքսանյանը համաձայնեց դիմել Գյումրու բժշկական կենտրոնի տնօրենին: Պարզվեց, ազատամարտիկը  տարեսկզբին պառկել է հիվանդանոցում, բայց լիարժեք բուժում չի ստացել: Ստյոպային, սակայն,  հիվանդանոց տեղափոխեցին այն տղաները , ովքեր հիվանդանոցում  մնացին այնքան , մինչև որ բժիշկներից պարզեին նրա վիճակը։

«Անցած անգամ, որ հոսպիտալացվել էր նրա մատ ախտորոշվել էր թոքերի խրոնիկական սրացում, այս անգամ գերակշռում է նրա մոտ սրտային անբավարարությունը։ Վտանգ կա, եթե հիվանդը ստացիոնար բուժում չստանա վիճակը կսրվի, այսինքն՝ յուրաքանչյուր դուրս գրումից հետո կարիք կա դիմելու պոլիկլինիկա, հսկողության մեջ լինելու, որը հիվանդի մոտ անհնար է, ընթացիկ բուժում չի ստանում, յուրաքանչյուր անգամ վերադառնում է հերթական սրացումներով»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Գյումրու ԲԿ թերապևտիկ բաժանմունքի վարիչ Լիլիթ Սարգսյանը։

Ստյոպա Թոսունյանի վիճակի ու բնակության պայմանների  մասին իրազեկեցինք նաև Շիրակի մարզպետարանի առողջապահության ու սոցիալական ապահովության վարչությանը, որտեղ սկսեցին ճշտել Ստյոպա Թոսունյանի տվյալների բազան, թե բնակության ինչ հասցե է ունեցել, ինչու է հայտնվել այս կարգավիճակում, հետո արդեն թոշակ կամ նպաստ համակարգում ընդգրկելու հարցերին կանցնեն։

«Կարվի սոցիալական վիճակի գնահատում, որից հետո մենք կփորձենք հնարավորինս օգնել քաղաքացուն։ Կճշտվի՝ քաղաքացին ունեցե՞լ է բնակարան, որտե՞ղ է ապրել, ինչո՞ւ է հայտնվել դրսում, դրանից հետո նոր, բնականաբար, մենք քաղաքացուն հո դուրսը չենք թողնելու, տարբերակներ կան իրեն տեղափոխելու ժամանակավոր կացարան»,- այս մասին ասել է Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը։

64-ամյա Ստյոպա Թոսունյանն առայժմ ու հավանաբար երկար կմնա հիվանդանոցում, մինչև լիարժեք բուժումը հնարավոր է լուծվի բնակության հարցը ևս, այս ընթացքում գուցե հայտնվեն նաև կազմակերպություններ, որոնք պատրաստ կլինեն զբաղվել նրա խնամքի հարցերով:  Հիմա տեսակցության գնացողները նրան անօգնական վիճակում հայտնաբերած երեխաներն են:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:25 04.08.2025

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

12:15 04.08.2025

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

Ուկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

12:07 04.08.2025

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

Գազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...

SHANTNEWS

12:00 04.08.2025

SHANTNEWS

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:51 04.08.2025

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:40 04.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP