Պորոշենկո-Զելենսկի բանավեճն ավարտվեց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

Պորոշենկո-Զելենսկի բանավեճն ավարտվեց

21:56 19.04.2019

Կիևի «Օլիմպիական» մարզադաշտում այսօր ի վերջո կայացավ նախագահի երկու թեկնածուների՝ Պյոտր Պորոշենկոյի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը:

Թեև թեկնածուների համար ի սկզբանե տարբեր հարթակներ էին պատրաստվել, բայց ի վերջո բանավեճը տեղի է ունեցել նույն բեմի վրա և հեռարձակվել է 20 ալիքով:

Ուկրաինայի նախագահի թեկնածուների, այսպես ասած, Օլիմպիական բանավեճը, որպես այդպիսին ի սկզբանե մեծ քննարկումների տեղիք տվեց: Նախ թեկնածուները դրա անցկացման համար համաձայնության չէին գալիս անցկացման ժամանակի հարցում, ապա երբ ի վերջո համաձայնության եկան, քննարկման տեղիք տվեց ձևաչափը:

Երկու թեկնածուների թիմերը «Օլիմպիական» մարզադաշտում երկու առանձին հարթակներ էին պատրաստել՝ բարձրախոսներով և անհրաժեշտ այլ տեխնիկայով:

Բացի դրանից, թեկնածուների՝ մեկը մյուսի հասցեին հեռակա ասված խոսքերն ավելի բուռն դարձրին նախընտրական քարոզարշավը: Օրեր առաջ Պորոշենկոն հայտարարել էր, որ բոլոր կոռուպցիոներների ձեռքերը պոկելու է: Նախատեսված բանավեճից առաջ, երբ Զելենսկուն հարցրել են, թե արդյոք նա պատրաստ է սեղմել Պորոշենկոյի ձեռքը, նա կատակել է, թե դատելով Պորոշենկոյի հայտարարությունից, սեղմելու բան չի լինի:

Այդուհանդերձ թեկնածուները պետք է հանդիպեին: Մինչ այդ փակվել էին մետրոյի երեք կայարանները: Գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն մինչ «Օլիմպիական» մարզադաշտ հասնելը Մայդանում այսօր ակցիա է իրականացրել ու հետո ոտքով հասել բանավեճի վայր:

«Օլիմպիական» մարզադաշտում թեկնածուների բանավեճը մոդերացրել են ռադիոյի և հեռուստատեսության հաղորդավարներ Անդրեյ Կուլիկովն ու Ելենա Ֆրոլյակը: Չնայած սկզբում մտավախություն կար, թե թեկնածուները կարող է նաև իրար հետ չշփվեն, սակայն ավելի ուշ հայտնի դարձավ ձևաչափը: Ըստ այդմ՝ նրանք պետք է իրար հետ շփվեն հարց-պատասխան սկզբունքով: Թեկնածուները նախապատրաստական խոսքի իրավունք ունեն և կարող են իրար 5 հարց տալ և իրենց ելույթը ավարտել կարճ խոսքով:

Ամեն ինչ սկսել է համերգային ծրագրով:

Թե ով առաջինը կսկսի, որոշում կայացվեց վիճակահանության միջոցով:

Արդյունքում առաջինը սկսելու հնարավորությունը տրվեց Վլադիմիր Զելենսկու թիմին:

Թեև թեկնածուների բեմերը մարզադաշտի տարբեր հատվածներում էին, սակայն Պորոշենկոն որոշեց անցնել Զելենսկու կողմը և բարևել: Ամեն ինչ սկսվեց ձեռքսեղմումով: Մեկնաբանները հայտարարեցին, թե դա պատմական պահ է:

Ապա հետևեցին բացման խոսքերը:

 «Մենք բոլորս քվեարկել ենք մի Պորոշենկոյի օգտին, բայց ընտրել ենք մեկ ուրիշի: Առաջինն ասում էր, որ դպրոց է բացում, երկրորդը լուռ Roshen խանութ է բացում: Այս համակարգի ժամանակ են եղել պատերազմը, վերնախավի անօրինական հարստացումը: Ես հասարակ մարդ եմ, որը եկել է կոտրելու այս համակարգը,- ասել է Զելենսկին։

«Վլադիմիր Զելենսկին փախչում է ուկրաինացի ժողովրդից, քանի որ մարդիկ իրավունք ունեն իմանալու, թե ինչ է պատրաստվում անել պատերազմող երկրի նախագահը; Նա չի կարողանա գլուխ հանել Ռուսաստանի ճնշումներից: Չի կարողանա երկիրը ղեկավարել առանց հատուկ փորձի: Նա փախել է բանակից մոբիլիզացիայի ժամանակ, և պարկի մեջ պահված կատու է»,- ասել է Պորոշենկոն:

Այնուհետ հետևեցին թեկնածուների միմյանց ուղղված հարցադրումները:

«Ինչպես է պատահել, որ երկրի պատմության ամենաաղքատ պետությունը ունենք ամենահարուստ նախագահի պարագայում: Ինչպե՞ս եք քնում գիշերները: Ինչո՞ւ մինչև հիմա մենք չգիտենք Մայդանի մարդասպաններին: Ուկրաինայի բյուջեից որքա՞ն պիտի վերցնեք, որ հանգստանաք»,- հարցրել է Զելենսկին Պորոշենկոյին:

«Ես դահիճ ու դատավոր չեմ: Նախագահը անհրաժեշտ պայմաններ է ստեղծում արդար դատավարության համար: Ես ինձնից կախված ամեն ինչ կանեմ: Ոչ ոք իմ ընկերներից կապ չի ունեցել կոռուպցիայի հետ, քանի որ եթե հիմնավորված փաստարկ լինի, ապա նա կդադարի իմ ընկերը լինելուց։
Ես միայն մի շրջան ղեկավարելու համար եմ գնում: Բռունցքներս եմ պահում, որ ձեր շրջապատից ոչ ոք չլինի: Իսկ ինչ վերաբերում է պան Կոլոմոյսկիին, ապա կասեմ, որ բոլոր մարդիկ, ովքեր օրենք են խախտում, եթե նրանց մեջ նաև Կոլոմոյսկին լինի, ապա ճաղերի հետևում կհայտնվի»,- ասել է Պորոշենկոն:

Եզրափակիչ ելույթի ժամանակ Զելենսկին ասել է․

«Պյոտր Պորոշենկոն շատ առավելություններ ունի: Առանց վիզային ռեժիմը, բանակը, լեզուն և այլն, բիլբորդների վրայի եղածը: Դուք ամեն ինչ ձեզ եք վերագրում, բայց ձեզնից առաջ էլ լեզուն եղել է, առանց վիզային ռեժիմը իսկապես հաղթանակ է, բայց ոչ միայն Ձերը: Ինչ վերաբերում է բանակին, ապա դա ուկրաինացի զինվորների, ուկրաինացի ժողովրդի սխրանքն է: Ես հավատում եմ, որ մենք կկարողանանք կոտրել ու վերացնել այս համակարգը»:

Պյոտր Պորոշենկոն եզրափակիչ ելույթում նշել է, որ կընդունի ապրիլի 21-ին ժողովրդի կայացրած ցանկացած որոշում։

«Սիրելի՛ ուկրաինացի ժողովուրդ, ես կընդունեմ մարտի 21-ին ձեր կայացրած ցանկացած որոշում, իսկ ապրիլի 22-ին կյանքը պետք է շարունակվի, և մենք պետք է միավորվենք, որ պաշտպանենք պետությունը»:

Թե ինչպես կգնահատվեն արդյունքները, դեռ դժվար է ասել: Բայց Զելենսկու վարկանիշը բարձր է: Բանավեճի ազդեցությունն էլ կերևա քվեարկության ժամանակ:

Հիշեցնենք, որ Ուկրաինայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի մարտի 21-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

15:00 03.08.2025

Ջոնսը նվեր է ստացել ոսկուց պատրաստված iPhone

UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն Ջոն Ջոնսը սոցցանցերում հայտնել է, որ ոսկուց պատրաստված iPhone-ի վերջին մոդել է նվեր ստացել: «Ես ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել Դուբայում գտնվող իմ ընկերներին, ովքեր ինձ նվիրեցին այս գեղեցիկ iPhone 16 Pro Max-ը՝ պատրաստված մաքուր ոսկուց», – գրել է ամերիկացի մարտիկը: Սմարթֆոնի հետևի հատվածում փորագրված է առյուծի պատկեր, որի դնչի […] ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

14:55 03.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի, Գարեգին Նժդեհի փողոցների, Արշակունյաց պողոտայի, Արտաշատյան խճուղու մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

14:43 03.08.2025

Մեսսին վնասվածք է ստացել Ինտեր Մայամիի խաղում

Ամերիկյան «Ինտեր Մայամի» ֆուտբոլային ակումբի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին վնասվածք է ստացել Լիգայի գավաթի մեքսիկական «Նեկաքսայի» դեմ տնային խաղում։ Արգենտինացին ոտքի վնասվածք է ստացել և փոխարինվել է խաղի 11-րդ րոպեին։ Խաղից հետո «Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Խավիեր Մասկերանոն ասել է, որ Մեսսին անհարմարություն է զգացել ծնկատակի ջլի հատվածում։ Վնասվածքի ճշգրիտ բնույթը հայտնի կդառնա ավելի ուշ։ […] ...

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

14:26 03.08.2025

Օրբան. Ուկրաինայում խաղաղություն կգա, երբ Արևմուտքը հասկանա, որ այդ երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ

Ուկրաինայում խաղաղությունը կգա այն ժամանակ, երբ և՛ ուկրաինացիները, և՛ Արևմուտքը կճանաչեն, որ այս երկիրը չի կարող լինել ՆԱՏՕ-ի անդամ, իսկ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը կկնքեն համապարփակ համաձայնագիր միջազգային հարաբերությունների հիմնական հարցերի վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Էստերգոմում Մատյաս Կորվինի քոլեջի կողմից կազմակերպված երիտասարդական փառատոնում՝ […] ...

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

14:03 03.08.2025

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:49 03.08.2025

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...

BACK_TO_TOP