16:21 22.04.2019
ԱԺ ԲՀԿ խմբակցությունը կողմ է քվեարկելու «2008 թվականի մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ անձանց կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» ՀՀ օրենքի նախագծին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Քանի որ վերաբերում է փոխհատուցմանը, զոհերին և այլն, և այլն…, մենք միանշանակ կողմ ենք քվեարկելու»,- ասել է նա:
Անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Հարությունյանի այն հայտարարությանը, որ Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ արտակարգ ռեժիմ հայտարարելու որոշման պարագայում այդ ժամանակ ԱԺ խմբակցության անդամները լուռ դիտորդներ են եղել, Միքայել Մելքումյանը չի համաձայնել՝ հայտարարելով, որ այդ ժամանակ լայնածավալ քննարկումներ են ընթացել:
«Եթե ես չեմ սխալվում՝ հանձնաժողով էր ստեղծվել, որում մեր անդամը եղել էր Նաիրա Զոհրաբյանը, և ես չեմ կարծում, հենց իր պատգամավոր եղած ժամանակ շատ-շատ-շատ հարցադրումներ կատարվել են օբյեկտիվ, հետաքննչական, և այլն,… ես չեմ կիսում, թե իբր էսպես նստել, դիտորդի կարգավիճակում… էն ժամանակ էլ են քննարկվել շատ հարցեր էդ փուլի հնարավորությունների շրջանակներում՝ կապված ինֆորմացիայի հետ, բայց այն, որ Դուք հետևեք խրոնոլոգիային, կտեսնեք, որ հարցեր բարձրացվել են՝ դա էլ փաստ է»,- ասել է նա:
Դիտարկմանը, որ ԲՀԿ խմբակցությունն աջակցել է նախագծին՝ նա արձագանքել է՝ ասելով, որ խորհրդարանն այն ժամանակ նման որոշումներ կայացնելու իրավասություն չի ունեցել:
«Ինչո՞ւմ է կայանում այդ աջակցելը: Ես չեմ տեսել, որ դա… խորհրդարանն արտակարգ դրության ռեժիմ չի… կոմպետենցիայի հարց չի եղել: Դուք սխալվում եք, Դուք սխալվում եք, խորհրդարանը չի ունեցել կոմպետենցիա՝ կիսանախագահական երկրում դա նախագահն է անում»,- ասել է պատգամավորը:
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...