Դատախազության կողմից ստուգման են ենթարկվել «Հրազդան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Դատախազության կողմից ստուգման են ենթարկվել «Հրազդան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկները

17:00 22.04.2019

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ կալանավորված անձանց և դատապարտյալների հիմնական իրավունքների իրացման, ինչպես նաև պատժի կրման կարգի և պայմանների պահպանման վիճակի պարզման նպատակով ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության հերթական ստուգումներն իրականացվել են ՀՀ ԱՆ «Հրազդան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում: Ստուգման առարկա է դարձել նաև դատապարտյալների, կալանավորված անձանց նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի և խրախուսանքների վերաբերյալ կայացված որոշումների օրինականությունը և համաչափությունը:

Արդյունքում նշված երկու ՔԿՀ-ներում հայտնաբերվել են նույնաբովանդակ որոշ խախտումներ: Մասնավորապես, պարզվել է, որ ինչպես «Հրազդան», այնպես էլ «Աբովյան»  քրեակատարողական հիմնարկներում չեն կատարվում պահվող անձանց տարեկան առնվազն մեկ անգամ բուժկանխարգելիչ հետազոտությունների ենթարկելու պահանջները, պատժախցերը և կարանտինային բաժանմունքում առկա խցերն ապահովված չեն կենցաղավարման որոշ պարագաներով և հարմարություններով: Բացի դրանից՝ երկու ՔԿՀ-ում էլ առկա են եղել խնդիրներ՝ կապված հեռախոսազանգից և տեսազանգից օգտվելու ժամանակացույցի հետ:

ՔԿՀ-ներում պահվող մի շարք անձանց անձնական գործերի ստուգմամբ պարզվել է, որ իրենց անձնական գործերում առանձնակի դաժանության կամ բռնության մասին վկայող տվյալներ ունեցող դատապարտյալներին հաշվառված չեն իբրև ագրեսիվության, կոնֆլիկտայնության հակում ունեցողներ, ինչը անհրաժեշտ է նրանց սոցիալ-հոգեբանական նախատեսված աշխատանքներն իրականացնելու համար:

ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ-ի հիմնական խնդիրներից մեկն այն է, որ բժշկական սպասարկման բաժնում առկա չէ ստացիոնար բաժանմունք, և յուրաքանչյուր անգամ պահվող անձանց ստացիոնար բուժման նպատակով տեղափոխում են քաղաքացիական հիվանդանոց կամ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ։ Բացի այդ, նշված ՔԿՀ-ում արձանագրվել են առանց համապատասխան թույլտվության որոշ պահվող անձանց քնելատեղերի՝ վարագուրապատվածության դրսևորումներ, ինչը հնարավորություն չէր տալիս ՔԿՀ-ի համապատասխան ծառայողի կողմից ամբողջությամբ դիտարկել խցում պահվող անձանց տեղաշարժը: Որոշ խցերում արձանագրվել են նաև քրեական ենթամշակույթին բնորոշ փորագրված կամ նկարված նշաններ:

«Հրազդան» ՔԿՀ-ում արձանագրված մյուս խախտումները վերաբերել են առանձին դեպքերում կարգապահական  տույժ կիրառելու համաչափության սկզբունքը չպահպանելուն, պատիժը լրիվ կրելով ազատվող դատապարտյալների  հետագա բնակության վերաբերյալ սահմանված ժամկետներում հարցումներ կատարելուն, համապատասխան ոստիկանական բաժանմունքներին տեղեկացնելու պահանջը չկատարելու, պահվող անձանց տրամադրվող զբոսանքի ժամանակացույց չունենալուն, ՔԿՀ-ի ԲՍԲ մասնագետների կողմից պատժախցերում անձանց ամենօրյա ռեժիմով այցեր կատարելուն, առանձին դեպքերում ՔԿՀ-ի չվարձատրվող աշխատանքներում դատապարտյալների ներգրավման կանոնները չպահպանելուն:

Ստուգման պահին արձանագրվել է խնդիր նաև հանձնուքի ընդունման և հանձման գործընթացում՝ կապված հանձնուքում առկա առարկաների և սննդամթերքի տեսականու և քանակի՝ դիմումում առկա տվյալներին համապատասխանության որոշման հետ:

Այսուհանդերձ, ստուգմամբ պարզվել է նաև, որ բարվոք վիճակում են «Հրազդան» ՔԿՀ-ի տարածքի և կացարանների սանիտարահիգիենիկ պայմանները, որոնք համապատասխանել են սահմանված չափանիշներին: Բացի դրանից՝ պահպանված են սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները, իսկ պահվող անձանց անվտանգության իրավունքի ապահովման համար ստեղծված են անհրաժեշտ պայմաններ:

ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ի դեպքում հիմնական խախտումները պայմանավորված են եղել ՔԿՀ-ի կալանավորվածներին պահելու վայրի խցերում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման համար հերթապահություն բացակայությամբ և համապատասխան վերահսկողության չիրականացման, ՔԿՀ-ում ստեղծված կրոնական, մշակութային, լուսավորչական և մարզական 4 ինքնագործ միավորումների կազմավորման, աշխատանքների ղեկավարման և կազմակերպման համար սահմանված պահանջների պահպանման հետ:

Արձանագրված խախտումների մեծ մասը «Հրազդան» և «Աբովյան» ՔԿՀ-ների վարչակազմերի կողմից վերացվել են հենց ստուգումների ժամանակահատվածում: ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետի կողմից անցկացված խորհրդակցությունների ընթացքում ՔԿՀ-ների վարչակազմերը պարտավորվել են սեղմ ժամկետներում վերացնել մնացած բոլոր խախտումները և արդյունքների մասին հայտնել ՀՀ դատախազությանը:

Ստուգումների ընթացքում ՀՀ գլխավոր դատախազության վերոնշյալ վարչության պետն անցել է ՔԿՀ-ների բոլոր խցերով, զրուցել դրանցում բնակվող անձանց հետ, ըստ անհրաժեշտության՝ տվել պարզաբանումներ նրանց հետաքրքրող հարցերի վերաբերյալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամ

12:49 02.08.2025

Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամ

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանք

12:40 02.08.2025

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանք

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...

Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինք

12:39 02.08.2025

Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինք

Թուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...

Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններ

12:35 02.08.2025

Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններ

Քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

«Սեուլ»-«Բարսելոնա» խաղում 10 գոլ է գրանցվել

12:30 02.08.2025

«Սեուլ»-«Բարսելոնա» խաղում 10 գոլ է գրանցվել

«Բարսելոնան» Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում ընկերական հանդիպում է անցկացրել մայրաքաղաքի համանուն թիմի հետ և հաղթել 7-3 հաշվով: Առաջին խաղակեսում «Բարսելոնան» հաղթել է 3-2 հաշվով, իսկ երկրորդ կեսում ևս չորս գնդակ է ուղարկել հարավկորեական թիմի դարպասը, սեփականն ընդունելով միայն մեկը: Ընդորում Հանսի Ֆլիկը երկրորդ խաղակեսում դաշտ է դուրս բերել ամբողջությամբ այլ կազմ: Սա «Բարսելոնայի» երկրորդ ընկերական […] ...

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

12:14 02.08.2025

Թրամփը հրամայել է տեղակայել երկու միջուկային սուզանավ՝ ի պատասխան Մեդվեդևի հայտարարությունների

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, շարունակելով իր վեճը Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ, հայտարարել է, որ իր հռետորական սպառնալիքներին ի պատասխան կուղարկի երկու ամերիկյան միջուկային սուզանավ «համապատասխան տարածաշրջաններ»։ Նա չի մանրամասնել, թե որ տարածաշրջանների մասին է խոսքը։ «Հաշվի առնելով Ռուսաստանի նախկին նախագահ, այժմ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի կողմից արված խիստ սադրիչ հայտարարությունները, […] ...

BACK_TO_TOP