Խնդրո´ւմ եմ, դուրս եկեք մանկապարտեզի տարիքից. բանավեճ Երևանի քաղաքապետարանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Խնդրո´ւմ եմ, դուրս եկեք մանկապարտեզի տարիքից. բանավեճ Երևանի քաղաքապետարանում

18:44 23.04.2019

Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը հարց ուղղեց քաղաքապետին այն մասին, թե «Սանիթեքի» հետ պայմանագիրը լուծարվելո՞ւ է, թե՞ ոչ: Հայկ Մարությանը պատասխանեց.

«Այս պարտականությունները կատարելու համար ստեղծվում է մարմին, մեր միակ պահանջը մաքուր Երևանն է, եթե ընկերությունը կարող է ապահովել, ուրախ կլինենք, եթե ոչ, մեր պարտականությունն է դա ապահովել»:

Ավելի լուրջ էր հարցուպատասխանը նույն խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի հետ, ում հարցը Նուբարաշենի աղբավայրի, քաղաքի աղբամանների ու աղբահանությանը վերաբերող այլ խնդիրների շուրջ բավական երկար էր, ուստի քաղաքապետը ընդհատեց. «Սա հարց է, չէ՞, թե՞ ելույթ, նմանվում է ելույթի», որին ի պատասխան` Վարդանյանն ասաց.

«Ես երկու րոպե ունեմ հարց տալու համար. ես հասկանում եմ, որ իմ հարցը ներվայնացնում է ձեզ, բայց ես երկու րոպե ժամանակ ունեմ, ժամանակ պահե´ք և հետևե´ք ժամանակին: 6 ամիս շարունակ բանակցել եք, ես ավագանու դահլիճում եմ հարց հնչեցրել, ասել եք` գտնվում ենք քննարկումների փուլում, հրապարակե´ք հանրությանը նամակները, ես չեմ կարող մի ամիս սպասել, մինչև քաղաքապետարանը բարեհաճի պատասխանել»:

Հայկ Մարությանն արձագանքեց. «Խնդրո´ւմ եմ, լղոզելու մեխանիզմը չշարունակել, բազմաթիվ հարցեր կային, մեկ հարց տվեք», ինչին Վարդանյանը արձագանքեց.

«Խնդրո´ւմ եմ, հարգելի´ լրագրողներ, ֆիքսե´ք, որ քաղաքապետը հրաժարվում է պատասխանից, դո´ւրս եկեք մանկապարտեզի տարիքից»:

Հայկ Մարությանը, անդրադառնալով հարցին, ասաց.

«Տիկի´ն Վարդանյան, խնդրո´ւմ եմ մնալ կոռեկտության սահմաններում, մեկ հարցի իրավունք ունեք, ձևակերպե´ք այնպես, որ հասկանալի լինի, 3 լղոզված հարց եք տալիս, մարդ չգիտի` որին պատասխանի: Կապված աղբավայրի հետ, ցավում եմ, եթե չգիտեք, մենք նոր աղբավայր ենք կառուցում, մրցույթը հայտարարված է, երկու-երեք ամսում պետք է կառուցվի, սա մեծ ծրագիր է, 26 մլն եվրոյի չափով: 10 մլն-ը դրամաշնորհ է, սրա մասին գիտի և հանրությունը և շահագրգիռ անձինք և ավագանին: Ինչ վերաբերում է աղբահանությանը, պարզ պրոցեսներ են գնում, ցավոք, երբ մենք եկանք, ավագանու անդամների, բոլորիս մասին է խոսքը, արդեն Երևան քաղաքը շատ մեծ ու լուրջ խնդիրներ ուներ, որոնց սահմանները անցել էին ու նրա շնորհիվ, որ մեկ ընկերություն էր աշխատում: Լուծումը տալիս ենք: Եթե ինչ-որ մեկը մտածում է, որ մենք հապճեպ սխալներ անելով պետք է լուծենք, սխալվում է, մենք հանգիստ գնում ենք»:

Ապա, դարձյալ դիմելով Թեհմինա Վարդանյանին, ասաց.

«Եթե դուք ելույթ ունենայիք դատարանում, հանրությունը կմտածեր, որ «Սանիթեքի» ներկայացուցիչն եք ու պաշտպանում եք իրենց շահերը»:

Վարդանյանը պատասխանեց. «Հենց այս մանիպուլյացիայի մասին էր խոսքը, ի՞նչ է նշանակում` «Սանիթեքի» իրավաբանն եք, ես թույլ չեմ տվել նման բանում մեղադրել, ասում եմ՝ ասե´ք, թե ինչի մասին են քննարկումները»:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP