Արթիկում վթարայնության վտանգավոր աստիճանի 26 շենք կա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Արթիկում վթարայնության վտանգավոր աստիճանի 26 շենք կա

19:30 30.04.2019

Վթարայնության վտանգավոր աստիճանի 26 շենք կա հաշվառված Շիրակի մարզի Արթիկ քաղաքում, որից մեկը քանդման  ենթակա է, բայց բնակեցված: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ Այս շենքերում ապրողները հաճախ բողոքում են քարաթափումներից: Տասնհինգ տարուց ավելի է` վթարայինները քաղաքաշինական ծրագրերից դուրս են, թեև այդ ուղղությամբ գրվող առաջարկներ մարզային իշխանություններն ամեն տարի կառավարություն ներկայացնում են:

Այդպիսի շենքերում, բայց ոչ բոլորում, գործն ավարտվում է ընդամենը մասնակի  նորոգումներով, որոնք վերջին հաշվով, շենքերը փլուզումներից չեն ապահովագրում:

Արթիկի Անկախության 38 շենքը խիստ վթարայինների շարքում  չէ, 60-ականներին կառուցված շենքում դրսից ու ներսից  քարաթափումներ  լինում են, ներսում դրանք ավելի շատ են։ Պատից երկու օր առաջ է սալաքարը պոկվել  ու ընկել խանութի տանիքի վրա։

Ընդամենը երկու տարի առաջ է այս շենքի տանիքը վերանորոգվել: Մինչ այդ տեղումներն իրենց գործն արել են: Բաց տանիքից տարիներ շարունակ անձրևաջրերը լցվել են ներս: Հետևանքները մինչև հիմա տեսանելի են` պատերին ճաքեր են գոյացել, ծեփոնաշերտն էլ շարունակում է քանդվել:
Բնակիչները դիմել են իրենց համատիրությանը, որ գոնե կոսմետիկ նորոգումներով փակեն ճաքերն ու անձրևաջրերից վնասված պատերը, բայց մերժում են ստացել, իրենք էլ որոշել են հրաժարվել բնակվարձերը վճարել, մեր թղթակցի հետ զրույցում ասել են բնակիչները։

Անկախության 38 շենքի համատիրության  նախագահի հետ մեր թղթակցին չի հաջողվել հանդիպել, բայց շենքի վիճակից խոսել է մյուս`«Լմբատ» համատիրության ղեկավարը, որը երկար տարիներ եղել է Արթիկի քաղաքապետարանի բնակկոմունալ բաժնի պետը:

Սոյրաբ Ղռաթյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ այս շենքի տանիքի վերանորոգում եղել է, բայց դա  փրկություն չէ վթարայինի համար, հետո էլ դժգոհեց շենքերում կատարվող նորոգումների որակից։

Շինարարների օգտագործած շինանյութն անորակ է, շինարարի գործն էլ բազմաթիվ թերություններ ունի։ Կոմունալ բաժնի նախկին պետն այժմ էլ արդեն որպես համատիրության  նախագահ դժգոհ է, որ  իրենք այդ աշխատանքները վերահսկելու լիազորություն  չունեն:

Քաղաքապետարանին է թողնված նաև տանիքների ու այլ  նորոգումների ենթակա շենքերի ընտրությունը, այլ կերպ ասած` Արթիկում համատիրությունները միայն բնակվարձ հավաքող են :

«Լմբատ» համատիրության սպասարկման տարածքում եղած մեկ շենք էլ պետք է քանդվի: Խոսքը Լմբատ 1 թաղամասի 13 շենքի մասին է: Այստեղ դեռ 6 ընտանիք է ապրում։ Ընդհանուր առմամբ` Արթիկի բնակֆոնդը նոր սեյսմիկ ուսումնասիրությունների կարիք ունի:

Համատիրության ղեկավարը վստահ է, որ բոլոր շենքերի վթարայնության աստիճանը զգալի փոփոխություն է կրել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

12:15 04.08.2025

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

Ուկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

12:07 04.08.2025

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

Գազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...

SHANTNEWS

12:00 04.08.2025

SHANTNEWS

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:51 04.08.2025

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:40 04.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

11:29 04.08.2025

Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը։ Հովտային շրջաններում սկսվել է խաղողի հասունացումը, կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի և ձմերուկի բերքահավաք։ Շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը, կատարվել է տերևաքաղ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի և պտղատուների հասունացումը։ Պտղատուների մոտ տեղի է ունենում շաքարային […] ...

BACK_TO_TOP