10:40 24.04.2019
Թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը, որը հյուրընկալել էր «Հեռանկարի» տաղավարում, այսօր անդրադսարձել է հարցին, թե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին հայտարարված պահանջատիրական գործընթացում ինչպիսի առաջխաղացում է եղել 4 տարիների ընթացքում:
«Մեծ առաջընթաց չկա: Խնդիրը դրված է սփյուռքի ուսերին, պետությունը մի կողմ է քաշված, սփյուռքի աշխատանքները նույն ձևով շարունակվում են, ուղղված են Ցեղասպանության ճանաչմանը: Ավելանում են երկրների քանակը, որոնք ընդունել են Ցեղասպանությունը, բայց նպատակին չի հասած: Շեշտը դրվում է ԱՄՆ ճանաչելու վրա, դա պետք է մի ուղղությունը լինի պայքարի»,- կարծում է նա:
Իսկ Թուրքիայի հետ մեղմ քաղաքականություն է վարվում, կարծում է նա. «Կարծեք մուրացկանի դիրքում ենք, խնդրում ենք Թուրքիայից, բայց չենք պահանջում»:
Խնդրանք է համարում այն, որ Հայաստանն առանց նախապայմանների ուզում է հարաբերություններ կառուցել Թուրքիայի հետ, մեկնաբանում է հետևյալ կերպ.
«Հենց դա էլ խնդրանք է, պահանջից ավելի խնդրանք է, Թուրքիան պահանջ է դնում, մենք ասում ենք՝ չէ, առանց դրա, խնդրանք է դրվում, մինչդեռ մենք պետք է պահանջենք»:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսի կողմից միջազգային դատարանի օգնությամբ գործընթացի սկսումը նա համարում է ոչ տեղին քայլ, ըստ նրա՝ նման գործընթաց պետք է սկսի Հայաստանը:
«Փաստաբանների ներգրավմամբ պետք է պատրաստվեր, որ Հայաստանը դիմեր Թուրքիայի դեմ միջազգային դատարան, շատ լավ պետք էր պատրաստվել, պետք է գնայինք՝ հաստատ իմանալով, որ չենք պարտվելու, իսկ ինչ կատարվեց Կիլիկիո կաթողիկոսի կողմից, հակառակն է, սխալ քայլ է, ասում էր` անգամ եթե տանուլ տանք դատը, դա բարոյական հաղթանակ կլինի: Ի՞նչ է նշանակում բարոյական հաղթանակ, եթե մի անգամ կորցրել ես դատը, իրավունք չունես նույն դատը բացելու, ուրիշ բան պիտի անես, գործը դժվարանում է: Բացի դրանից՝ եթե Հայաստանը որպես պետություն դիմի միջազգային դատարանները, Թուրքիան կարող է դա ցույց տալ և ասել, որ մեկ անգամ արդեն պարտվել է»:
Նրա համոզմամբ՝ պետությունը պետք է այդ գործընթացն իր վրա վերցնի:
«Նախկինում` 60-ականներին, եղել է, որ Թուրքիան կուսակցությունների հետ էր բանակցում, ինչքան էլ կուսակցությունները պետություն չէին ներկայացնում, այնուամենայնիվ, Թուրքիան նստել էր զրուցելու, թե եկեք Ցեղասպանություն չասենք, սակայն կուսակցությունները ծուղակի մեջ չընկան: Այսօր պետություն ունենք, սփյուռքը երկրորդական կառույց է»:
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...