18:21 24.04.2019
Վիրահայ գործիչները Թբիլիսիում ապրիլի 24-ին տեղի ունեցած միջադեպի մեջ մեղադրում են քաղաքային իշխանություններին՝ նշելով, որ հենց նրանք են թույլ տվել Հայոց ցեղասպանության ոգեկոչման օրն անցկացնել տոնական միջոցառում, հայտնում է «Ալիք Մեդիան»:
«Այսօր տեղի ունեցածի մեջ մեծ մեղավորություն ունի Թբիլիսիի քաղաքապետարանը, կոնկրետ քաղաքապետ Կախա Կալաձեն, որը թույլ է տվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ցույցին զուգահեռ ինչ-որ թուրքական տոնակատարության անցկացում, որը, ի դեպ, նրանք նշում են ապրիլի 23-ին, իսկ այսօր 24-ն է»,- «Ալիք մեդիային» ասում է վիրահայ համայնքի ներկայացուցիչ Իննա Սուքիասյանը՝ հիշեցնելով, որ Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջով այս ցույցն աշխարհի տարբեր երկրներում անց է կացվում արդեն 104 տարի, սակայն ոչ մի ժողովրդավարական երկիր նման բան թույլ չի տվել, ինչը թույլ տվեց այսօր Վրաստանի կառավարությունը»։
Հասարակական գործիչ Միքայել Ավագյանն էլ կարծում է, որ տեղի ունեցածը հայերի դեմ նպատակաուղղված չի արվել։
«Արդեն տասնյակ տարի է՝ մենք մեր զոհերի հիշատակին տուրք ենք մատուցում, նման ցույց ենք անում տարիներ շարունակ, սակայն այս տարի թուրքերին նման միջոցառում անցկացնելու համար թույլատվություն տալը մի քիչ անհարմար էր: Արվածի մեջ իրավական խախտում չկա, գուցե սրանով ցույց տվեցին, որ այս տարի այսպես արվեց, սակայն մյուս տարի կարող են շատ ավելի վատ հետևանքներ լինեն: Հատկանշական է մեկ բան, եթե իրենք նշում ենք երեխաների օրը, ապա 104 տարի առաջ մեր նախնիներն էլ երեխաներ էին, երբ սպանում էին նրանց»,- ասել է Ավագյանը։
Հիշեցնենք, որ Վրաստանում հայկական համայնքի ավանդական «Պահանջում և հատուցում» խորագրով բողոքի ցույցն այսօր խոչընդոտվել էր, քանի որ բողոքի ցույցի անցկացման վայրում՝ Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան շենքի հարակից տարածքում, դեսպանատունը տոնական միջոցառմամբ նշում էր երեխաների օրը:
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...
22:40 03.08.2025
Եմենում միգրանտների լաստանավի խորտակման հետևանքով ավելի քան 20 մարդ է զոհվելԱվելի քան 20 մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ անհետ կորել են Եմենի հարավում գտնվող Աբյան նահանգի ափերի մոտ Աֆրիկայից ներգաղթյալներ տեղափոխող լաստանավի խորտակման հետևանքով, հաղորդում է «Սինհուա»-ն՝ հղում անելով եմենական աղբյուրներին։ «Նավակը շաբաթ օրը՝ տեղական ժամանակով մոտավորապես ժամը 23:00-ին, ուժեղ քամու հետևանքով խորտակվել է։ Կիրակի առավոտյան Շուկրա և Զինջիբար քաղաքների ափերի մոտ ավելի քան 20 […] ...
22:12 03.08.2025
Սանկտ Պետերբուրգում երկու տղամարդու ձերբակալել են Հավերժական կրակի վրա սնունդ տապակելու համարԵրկու տղամարդ ոստիկանություն է տարվել այն բանից հետո, երբ հաղորդվել էր, որ նրանք սնունդ են տապակում Սանկտ Պետերբուրգի Մարսի դաշտում գտնվող «Հավերժական կրակ» հուշահամալիրում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են արտակարգ ծառայությունից։ Ինչպես հայտնել է գործակալության աղբյուրը, շաբաթ օրը ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել, որ անհայտ անձինք սնունդ են պատրաստում «Հավերժական կրակի» հուշահամալիրում: Տեղեկատվությունը հաստատվել է տեսախցիկների տեսագրությամբ: […] ...
21:44 03.08.2025
Եղիշե Մոսեսյանը բրոնզե մեդալ է նվաճել. Ըմբշամարտի Մ17 ԱԱԸմբշամարտի Մ17 աշխարհի առաջնությունում ազատ ոճային ըմբիշ, 71 կգ քաշային կարգում հանդես եկող Եղիշե Մոսեսյանը կամային գեղեցիկ հաղթանակ է տարել և նվաճել բրոնզե մեդալ: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից: Մեր մարզիկը հաղթել է Ուզբեկստանի ներկայացուցիչ Ֆարուխ Ջումանզարովին 7:6 հաշվով: ...
21:14 03.08.2025
Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. կա 5 տուժածԱյսօր՝ օգոստոսի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհին՝ Լոռու մարզի վարչական տարածքում, բախվել են «Ford Transit» և «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել է երեքը՝ Դիլիջանի, երկուսը՝ Վանաձորի բժշկական կենտրոններ: Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում […] ...