Գյումրիի ՌԴ սահմանապահ ջոկատի հիմնադրման 95-ամյակի առիթով հայ և ռուս սահմանապահները ծառատունկ են արել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Գյումրիի ՌԴ սահմանապահ ջոկատի հիմնադրման 95-ամյակի առիթով հայ և ռուս սահմանապահները ծառատունկ են արել

19:45 25.04.2019

Գյումրիի ՌԴ սահմանապահ ջոկատի հիմնադրման 95-ամյակի առիթով հայ և ռուս սահմանապահները համատեղ ծառատունկ են կազմակերպել։ Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։
Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրի տարածքում 95 դեկորատիվ ծառ է տնկվել։ 95 տարի առաջ կազմավորվել է Ալեքսանդրապոլի 5-րդ սահմանապահ վաշտը, որը հետո անվանակոչվեց Լենինականի, հիմա արդեն Գյումրիի սահմանապահ ջոկատ։ Կարմիր դրոշի շքանշանակիր ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ ջոկատին է վստահված հայ-թուրքական շուրջ 133 կմ երկարության սահմանի պահպանությունը:
Ռուսական սահմանապահ ջոկատում այս 9 տասնամյակների ընթացքում միասին են աշխատել ռուս և հայ զինվորականները: 102-րդ ռազմաբազայի հրամանատարի տեղակալը խոսել է սահմանապահ ջոկատի մարտական պատրաստվածությունից և սահմանների պաշտպանության անվտանգությունից:
«Այն, ինչ 95 տարում արել են ու անում են հայ և ռուս սահմանապահները, անգնահատելի է։ Սահմանախախտման դեպքերն  արագ են կանխվում, դա հենց վկայում է սահմանապահների զգոնության և արագ արձագանքման մասին։ Հիմա չեմ ուզում ներկայացնել, թե քանի այդպիսի դեպքեր են կանխվել, միայն ասեմ, որ մեր երկու երկրների զինվորները  իսկապես դժվարին ծառայություն են իրականացնում: Կարևոր սահմանի անվտանգությունը վստահված է մեզ, ինչը պատվով ենք անում արդեն 95 տարի»,- ասել է ՌԴ 102-րդ ռազմաբազայի հրամանատարի տեղակալ Ալեքսանդր Շչերբակովը։
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

12:15 04.08.2025

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

Ուկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

12:07 04.08.2025

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

Գազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...

SHANTNEWS

12:00 04.08.2025

SHANTNEWS

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:51 04.08.2025

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:40 04.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

11:29 04.08.2025

Ներկայացվել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը» ներկայացրել է հուլիսի 25-31-ի ագրոօդերևութաբանական տեղեկատվությունը։ Շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակել է մշակաբույսերի հասունացումը։ Հովտային շրջաններում սկսվել է խաղողի հասունացումը, կատարվել է բանջարանոցային մշակաբույսերի և ձմերուկի բերքահավաք։ Շարունակվել է ծխախոտի տերևների հասունացումը, կատարվել է տերևաքաղ։ Լեռնային և նախալեռնային շրջաններում շարունակվել է բանջարանոցային մշակաբույսերի և պտղատուների հասունացումը։ Պտղատուների մոտ տեղի է ունենում շաքարային […] ...

BACK_TO_TOP