Պետք է չվարենք համահարթեցված և համալսարաններին չնեղացնելու քաղաքականություն. Տիգրան Ավինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Պետք է չվարենք համահարթեցված և համալսարաններին չնեղացնելու քաղաքականություն. Տիգրան Ավինյան

12:58 25.04.2019

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կառավարությունում կրթական ոլորտի բարեփոխումներին վերաբերող նախագծի քննարկման ժամանակ նշեց, որ ոլորտում որոշ չափով բարելավում կա, բայց նաև շարունակվում է իներցիոն գործընթացը, և խորքային փոփոխությունների կարիք կա: Նրա կարծիքով՝ հիմնական ուղղությունը ոչ թե բուհերի վրա կենտրոնանալն ու տեղեր բաժանելն է, այլ շրջանավարտներին համապատասխան ոլորտներում սերտիֆիկատներ տալու վրա կենտրոնանալը. եթե պետությունը հարկ է համարում այս և այլ ոլորտներում ունենալ համապատասխան մասնագետներ, այդ սերտիֆիկատների միջոցով պետք է հնարավորություն տալ շրջանավարտներին դիմելու այն բուհը, որը կցանկանան:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խնդրեց մանրամասնել ասվածը: Ավինյանը ներկայացրեց, որ հիմա տեղերը տալիս են բուհերին՝ տարբեր մասնագիտություններով, չափաքանակներով, առաջարկում են՝ այդ բաշխումը չարվի, առաջարկում է չկանխորոշել՝ որ բուհին ինչքան տեղ են տալիս, այլ այդ տեղերը տալ դպրոցների լավագույն շրջանավարտներին՝ այն ուղղություններով, որ պետության համար գերակա ու կարևոր են համարվում, իսկ ապագա ուսանողներն էլ պետական ծառայության անցնելու հետ կապված որոշակի պարտավորություններ ստանձնեն:

«Այսինքն՝ չվարենք համահարթեցված և համալսարաններին չնեղացնելու քաղաքականություն,  կենտրոնանանք արդյունավետության ու այն ուղղությունների վրա, որ պետության համար են կարևոր, կարծում եմ՝ այս շրջանակում նաև այդ «Աշխատիր, Հայաստան» ծրագրի շրջանակներում աշխատաշուկայի վերլուծություններ ենք ունենալու: Դա կարելի է այս գլոբալ ռեֆորմի հիմքում դնել»,- ասաց նա:

Վարչապետը հետաքրքրվեց.

«Գաղափարը պարզ է, խնդիրը հետևյալն է՝ լավագույն շրջանավարտներին որոշելու մեխանիզմը ո՞րն է»:

Ավինյանն ասաց, որ կենտրոնացված քննությամբ է որոշվում, նաև շրջանավարտը պետք է որևէ մասնագիտությամբ ուսումնառությունը շարունակելու ցանկություն հայտնի:

«Այսինքն՝ դիմորդը բուհ է ընդունվում, մենք ասում ենք, որ ընդունված է, ինքն է ընտրում՝ որ բուհ, որ մասնագիտությամբ: Ենթադրվում է, որ ընթացքում էլ կարող է բուհը փոխել»,- նշեց վարչապետը:

ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնեց, որ այս հարցը քննարկվում է նախարարությունում, դա ֆինանսական մոդելի փոփոխության հարց է, և այս մոդելն ինչ-որ չափով նաև այդ մոդելի տրամաբանության մեջ է:

«Այդ մոդելն էլ կա և քննարկելի է: Այստեղ հարցին որոշ առումով լուծում կտա բուհերի խոշորացման քաղաքականությունը, որ ունենք: «Աշխատիր, Հայաստան»-ը խնդիրներ կունենան, եթե նման վերլուծություն չլինի»,- ասաց նախարարը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

BACK_TO_TOP