Պաշտոնյաները հավատում են ասեկոսեներին. Բարդուխ Գաբրիելյանը` սիգի պաշարների մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

Պաշտոնյաները հավատում են ասեկոսեներին. Բարդուխ Գաբրիելյանը` սիգի պաշարների մասին

16:30 25.04.2019

Ինչպես արդեն հայտնի է , Հայաստանի ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանն այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է, որ այս տարի կառավարությունը տենդեր չի հայտարարել խեցգետնի և ձկան պաշարները որոշելու համար:

Գաբրիելյանն ասել է, որ տենդերին, սովորաբար, մասնակցել է միայն  Հայաստանի ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, բայց իրենց մեղքը չէ, որ մրցակից չկա: Փորձեր եղել են խեցգետնի և ձկան պաշարների ուսումնասիրության գործն այլ կազմակերպությունների վստահելու ուղղությամբ։

«Ես չեմ գտնում, որ եթե մենք տենդերի ենք մասնակցում, դա մոնոպոլիա է, որովհետև փորձեր եղել են, օրինակ՝ տրամադրել Ազգային պարկին, որ նա անի կամ մի նախարար նույնիսկ ուզում էր արտասահմանից ինչ-որ մասնագետներ հրավիրել, որ գնահատեին: Նրանք հասկացան, որ այդ արտասահմանյան մասնագետները միայն մեկ օրվա համար այնքան գումար էին ուզել, ինչքան մենք ամբողջ տարվա համար ենք կատարում: Ինչ վերաբերում է ազգային պարկին կամ մյուս կազմակերպություններին, նրանք այդ պոտենցիալը չունեն: Եթե մենք ենք կատարելու, ինչո՞ւ միանգամից մեզ չտրվի»,- ասել է Գաբրիելյանը:

ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրենը հիշեցրել է, որ իր ղեկավարած կենտրոնն ի վերջո պետական կազմակերպություն է: Եթե գումար տվողը պետությունն է, ուրեմն գումարը կարող է ուղղվել հենց պետական հիմնարկին:

Ինչ վերաբերում է լուրերին, թե ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տվյալներն այնքան էլ հավաստի չեն, ասաց, որ «ամենալավ ստուգողը կյանքն է, որը ցույց է տվել՝ այսքան ժամանակ ոչ մի անգամ չենք սխալվել մեր կանխատեսումների մեջ»:

«Այն խոսակցությունները, որ շուկաներում վաճառվում է 3000-4000 տոննա սիգ, իսկ դուք տալիս եք 700 տոննա, դա ուղղակի ոչ պատշաճ տեղեկատվության արդյունք է: Այս 700 տոննան վերաբերում է արդյունագործական որսին, ոչ թե ամբողջ պաշարին, երկրորդը` մենք գնահատում ենք այդ 700 տոննան միայն որպես մնացորդ, որը մնում է տարեվերջին: Ինչքան տարվա ընթացքում է որսվում, վաճառվում, դա, պարզ է, մենք չենք կարող գնահատել»,- ասել է Գաբրիելյանը՝ հավելելով, որ դժվարանում է հասկանալ այն հանգամանքը, որ պաշտոնյաները հավատում են ոչ թե գիտական կենտրոնին, այլ ասեկոսեներին:

Գաբրիելյանը չի հերքել, որ կան մարդիկ, ովքեր գիտեն, թե տարեկան քանի նավակ է մտնում լիճ ու քանի ցանց է դրվում լճում: Այդպես հաշվարկներ արվում են, միջին թիվ է որոշվում:

«Բայց եթե մեր հաշվարկների սխալը, համաշխարհային մակարդակով, կազմում է մինչև 20 տոկոս, ապա այդ դեպքում 50-ից ավել է դառնում: Ես չգիտեմ՝ ինչքանով է ճիշտ հավատալ այդպիսի տվյալներին և չհավատալ, օրինակ` մեր տվյալներին»,- ասել է Գաբրիելյանը:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-ի

17:17 03.08.2025

Գազայում սովից մահացածների թիվը հասել է 175-ի

Գազայի հատվածում վերջին շրջանում սովից մահացել է առնվազն 175 մարդ, այդ թվում՝ 93 երեխա: Այս մասին հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր Telegram ալիքում: «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հիվանդանոցներում գրանցվել է մահվան 6 դեպք՝ սովի և թերսնման պատճառով», – հայտնել է նախարարությունը։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 175-ի, այդ թվում՝ 93 անչափահաս։ Առողջապահության […] ...

«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել է

17:00 03.08.2025

«Ցրվենա Զվեզդայի» մասնակցությամբ հանդիպումը հետաձգվել է

Սերբիայի Սուպերլիգայի երրորդ տուրի «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը հետաձգվել է։ Այս մասին հայտնում է առաջնության պաշտոնական կայքը։ Որոշումը կայացվել է «Ցրվենա Զվեզդայի»` Լեհաստանի չեմպիոն «Լեխի» դեմ Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին հանդիպմանն ավելի լավ պատրաստվելու համար։ «Վոյվոդինա» – «Ցրվենա Զվեզդա» հանդիպումը պետք է կայանար օգոստոսի 2-ին։ Սերբիայի չեմպիոնը «Լեխի» դեմ առաջին հանդիպումը կանցկացնի […] ...

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

16:42 03.08.2025

Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 3-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 384․50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 439 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 441 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․82 դրամ: ...

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

16:21 03.08.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում օգոստոսի 3-8-ը

Երևանում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպավում է քամու ուժգնացում՝ 14-18 մ/վ արագությամբ։ Մարզերում օգոստոսի 3-ի ցերեկը, 4-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ։ Օգոստոսի 3-8-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։ ...

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

16:00 03.08.2025

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը կոչ է արել գրավել Գազան

Իսրայելի ազգային անվտանգության նախարար Իթամար Բեն-Գվիրը բարձրացել է Երուսաղեմում Տաճարի լեռ: Այնտեղ գտնվելու ընթացքում նա կոչ է արել արագ պարտության մատնել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը, «ամբողջությամբ գրավել» Գազայի հատվածը և հետագայում ստեղծել պայմաններ անկլավի բնակիչների «կամավոր արտագաղթի» համար: «Հենց այստեղից՝ Տաճարի լեռան վրայից, այն վայրից, որտեղ մենք ապացուցեցինք Իսրայելի ինքնիշխանության հնարավորությունը, մենք պետք է ազդանշան […] ...

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

15:33 03.08.2025

ՆԱՏՕ-ն քննարկում է Էստոնիայում ռազմական ստորաբաժանում տեղակայելու հնարավորությունը

ՆԱՏՕ-ն կարող է որոշում կայացնել դաշնակից ուժերի գերմանա-հոլանդական կորպուս տեղակայելու մասին Էստոնիայի Պյարնու քաղաքում: Այս մասին հայտնել է ERR հեռուստառադիոընկերությունը՝ հղում անելով երկրի պաշտպանության նախարարությանը: «Սա կազդի ոչ միայն մեր դաշնակիցների վրա, որոնք կատարում են հրամանատարական գործառույթներ, այլև էստոնացի զինծառայողների, այդ թվում՝ ժամկետային զինծառայողների վրա։ Սա ռազմավարական առումով կարևոր քայլ է Պաշտպանության ուժերի համար», – […] ...

BACK_TO_TOP