17:20 25.04.2019
Հաջորդ կիրակի Վրաստանում նշում են Քրիստոսի հարության` Զատկի տոնը: Այսօր վրացական լրատվամիջոցները լուր էին տարածել, որ արդեն 4-րդ օրն է, ինչ Ադրբեջանի սահմանային ծառայությունները փակել են Դավիթ Գարեջիի վանական համալիր տանող ճանապարհը ուխտավորների և զբոսաշրջիկների համար:
Ըստ տարածված տեղեկությունների` ադրբեջանական կողմը ճանապարհը փակել էր շաբաթ օրը Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի` վանք այցից հետո: Առաջին անգամ ադրբեջանցի սահմանապահներն արահետ էին սկսել փորել դեպի վանք: Վրացական կողմի ենթադրությամբ` Ադրբեջանը մտադիր է վանքը համարել Կովկասյան Ալբանիայից ժառանգած մշակութային ժառանգություն:
«Հարևան երկրի սահմանապահները արահետների վրա են աշխատում, նախազգուշացնող նշաններ են դնում, ինչին վրաց սահմանապահները հանգիստ նայում են: Նույնքան ճգնաժամային և ավելի վատ վիճակ կլինի, ինչպես 2012 թվականի մայիսին էր, երբ Վրաստանի իշխանությունները վրաց սահմանապահներին հրամայել էին զբոսաշրջիկներին ներս չթողնել: Այն ժամանակ դա արվել էր ադրբեջանցիների պահանջով և վրացական կողմը, մինչև աղմուկ բարձրացնելը, հարևանի պահանջը բավարարել էր: Չնայած հոգևորականները մենաստաններ և վանքեր գնալու հնարավորություն և իրավունք ունեին, իսկ այսօր նույնիսկ մեզ չեն թողնում»,- հայտարարել էր վրացի արքեպիսկոպոս Կիրիոնը:
Վրասատանի ԱԳՆ-ն հաստատել էր լուրը՝ հայտարարելով, որ խնդրի լուծման շուրջ ադրբեջանական կողմի հետ բանակցություններ են ընթանում:
Վրաստանի «Առաջին ալիքին» տված հեռախոսազրույցում վանքի վանականներից մեկի մեկն ասել էր, որ ադրբեջանցի սահմանապահները ներխուժել են վրացական տարածք՝ այն հայտարարելով իրենց սեփականությունը, թեև երկու պետությունների համար վիճելի այդ տարածքն առ այսօր սահմանագծված չէ:
Վանականի խոսքով` քանի դեռ տարածքների սահմանազատում չի իրականացվել, այն պատկանում է այն կողմին, որն այն շահարկում է, տվյալ դեպքում` Վրաստանին:
«Գալիս, մտնում են մեր կողմից օգտագործվող տարածք, փակում են վանքը: Մենք էլ աղերսագին խնդրում ենք բացել այն ու մեզ ներս թողնել»,- ասել է վանականը:
Ավելի ուշ հաղորդվեց, որ ադրբեջանցի սահմանապահները բացել են մենաստան տանող մուտքը վրացի զբոսաշրջիկների ու ուխտավորների համար:
Նշենք, որ Դավիթ Գարեջիի մենաստանն աշխարհում միակ վանական համալիրն է, որի միջով անցնում է երկու երկրների, տվյալ դեպքում` Վրաստանի ու Ադրբեջանի պետական սահմանը: Երկու երկրների միջև 1996 թվականից ի վեր սահմանագծված է ընդհանուր սահմանի միայն 66 տոկոսը: Մնացած 34 տոկոսը ներառում է վերոհիշյալ վանական համալիրը:
Ադրբեջանն իրեն համարում է այդ տարածքներում երբևէ գոյություն ունեցած Կովկասյան Ալբանիայի իրավահաջորդը, մինչդեռ Վրաստանի պատմությունը, սկսած միջնադարից, վանքը հիշատակում է որպես վրացական գործող վանք:
Մյուս վիճելի տարածքը Անդրկովկասի խորհրդայնացման ժամանակ Ադրբեջանին փոխանցված վրացական պատմական Սաինգիլո (Հերեթի) շրջանն է: Հիշեցնենք, որ 2012թ. Ադրբեջանը սահմանապահ զորք էր տեղակայել վանքի երկայնքով` արգելելով վրացի ուխտավորների մուտքը վանք:
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ Ադրբեջան կատարած պաշտոնական առաջին այցի շրջանակում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջարկել էր հնարավորինս արագ ավարտել երկրների միջև ընդհանուր սահմանների վերջնական սահմանագծումը:
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...
22:51 02.08.2025
Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»․ Նարդին ՄուլահուսեյնովիչՀայաստանի չեմպիոն «Նոայի» նորեկ Նարդին Մուլահուսեյնովիչը խոսել է հայկական ակումբին միանալու մասին, հայտնում է «Նոայի» մամուլի ծառայությունը: «Այնտեղ, որտեղից ես եմ եկել, չեն հանձնվում: Բոսնիական կրակը, հաղթանակի ծարավն ինձ հետ բերել եմ «Նոա»»,- ասել է 27-ամյա բոսնիացի հարձակվողը: Նա հայկական ակումբ է տեղափոխվել Բոսնիա և Հերցեգովինայի չեմպիոն «Զրինսկիից»: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր: Բոսնիացին […] ...