Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի առթիվ Հալեպում միջոցառումներ են անցկացվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+27.09 oC

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի առթիվ Հալեպում միջոցառումներ են անցկացվել

08:49 26.04.2019

Հայոց ցեղասպանության 104-րդ տարելիցի շրջանակներում ապրիլի 23-ին Բերիո Հայոց թեմի, Բերիո թեմի Հայ կաթողիկե համայնքի, ինչպես նաև Սիրիայի Հայ ավետարանական համայնքների առաջնորդների բարձր հովանավորությամբ Հալեպի Զվարթնոց եկեղեցու սրահում տեղի ունեցավ հսկումի արարողություն:

Երեք համայնքի հոգևոր առաջնորդների ելույթներում անդրադարձ կատարվեց ցեղասպանության պատմական կողմերին, միջազգային ճանաչման գործընթացին` կոչ անելով մեկտեղել ջանքերն ու առավել ակտիվ և արդյունավետ աշխատանքներ տանել պատմական արդարությունը վերականգնման ուղղությամբ:

Ապրիլի 24-ին Հալեպի Սբ. Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ Սուրբ պատարագ` նվիրված անմեղ նահատակների հիշատակին: Այնուհետև եկեղեցու բակում կայացավ ծաղկեպսակի զետեղման արարողություն, որին մասնակցեց Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսության անձնակազմը: Արարողությունից հետո եկեղեցու ներքնասրահում մեկնարկեց արյան տվչության ավանդական միջոցառումը` ցեղասպանության մասին ֆիլմերի ցուցադրմամբ:

Նույն օրը Հալեպի Եսայան սրահում մեկնարկեց Հայոց Մեծ Եղեռնի 104-րդ տարելիցին նվիրված հիմնական միջոցառումը` հալեպահայ բոլոր ազգային կառույցների ղեկավարների, անդամների, ներկայացուցիչների, օտար հյուրերի մասնակցությամբ: Ելույթով հանդես եկավ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Սարգսյանը` երախտիքի խոսք փոխանցելով Սիրիայի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին` Հալեպում ապաստան գտած հայ գաղթականներին փրկության ձեռք մեկնելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսին

15:14 16.06.2025

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզում բացված Միջազգային ավիատիեզերական ցուցահանդեսին

ՀՀ պատվիրակությունը մասնակցում է Փարիզի Լե Բուրժե օդանավակայանում բացված Միջազգային ավիատիեզերական 55-րդ ցուցահանդեսին։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ցուցահանդեսին մասնակցությունը հնարավորություն է ընձեռում բացահայտել ռազմավարական նշանակության այս կարևոր ուղղությամբ Հայաստան-Ֆրանսիա համագործակցության հետագա խորացման նոր հեռանկարներ։ ...

Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել են

15:08 16.06.2025

Կանգառը վնասած վարորդին ու բեռնատարը Վեդիի ոստիկանները հայտնաբերել են

Հունիսի 4-ին Համայնքային ոստիկանության Վեդիի բաժին տեղեկություն էր ստացվել, որ հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը Տափերական գյուղի Արամ Խաչատրյան և Հ-8 կենտրոնական փողոցների հատման վայրում գտնվող գազալցակայանի հարակից տարածքում տեղադրված կանգառը դեռևս չպարզված վարորդի կողմից ավտոմեքենայով վնասվել է։ Նախնական տվյալներով՝ պատճառվել է 700 հազար դրամից ավելի վնաս։ Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Համայնքային ոստիկանության Վեդիի բաժնի […] ...

SHANTNEWS

15:00 16.06.2025

SHANTNEWS

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

14:55 16.06.2025

Նախորդ շաբաթվա ընթացքում տուժել է 123, զոհվել՝ 11 մարդ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Հունիսի 9-15-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 754 դեպք, որից 300-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 195, պայթյունի, փլուզումի՝ 3-ական, ջրային հաղորդակցման ուղիներին պատահարի, տեղատարափ անձրևի՝ 2-ական, ուժեղ քամու՝ 12, ուժեղ կարկուտի, զինամթերքի հայտնաբերման՝ 4-ական, վայրի կենդանիների հարձակման՝ 9, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման՝ 5, օձի նկատման՝ 92, ինքնասպանության […] ...

Հնդկաստանում կամուրջը փլուզվել է սելֆի անող զբոսաշրջիկների ծանրությունից

14:46 16.06.2025

Հնդկաստանում կամուրջը փլուզվել է սելֆի անող զբոսաշրջիկների ծանրությունից

Հնդկաստանում ոստիկանությունը շարունակում է որոնողական աշխատանքները Պունե շրջանում՝ Ինդրայանի գետի վրա գտնվող 32 տարվա երկաթե կամրջի փլուզման վայրում, որի հետևանքով 4 մարդ է զոհվել, ևս 18-ը՝ ծանր վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The New Indian Express-ը։ «Չնայած չկա որևէ մեկի անհետ կորելու հավանականություն, սակայն որպես նախազգուշական միջոցառում մենք շարունակում ենք որոնողական աշխատանքները տեղական […] ...

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

14:38 16.06.2025

Ինչպիսի՞ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում հունիսի 16-ին և 21-ին կեսօրից հետո, 17-18-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Հունիսի 17-ին կեսօրից հետո հյուսիսային առանձին շրջաններում անձրևները կլինեն հորդառատ։ Հունիսի 19-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 4-8 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-24 մ/վ արագությամբ։ […] ...

BACK_TO_TOP