Մեր սահմաններն անառիկ են. ԱԱԾ սահմանապահ ծառայության պետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+30.09 oC

Մեր սահմաններն անառիկ են. ԱԱԾ սահմանապահ ծառայության պետ

14:38 26.04.2019

ԱԱԾ սահմանապահ ծառայության պետ Վաղինակ Սարգսյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ իր  աշխատանքին միշտ քննադատորեն է վերաբերվում, բայց դժգոհ չէ ներկա վիճակից: Խոսեց նաև սահմանախախտումների դեպքերի մասին․ դրանք շատացել են։

«Սահմանախախտումների դեպքեր լինում են պարբերաբար, հատկապես հիմա այդ դեպքերն ավելացել են՝ Մերձավոր Արևելքի դեպքերի հետ կապված: Հայաստանը քրդերի, հնդիկների համար համարվում է տարանցիկ երկիր Եվրոպա գնալու համար: Սահմանը խախտողները հիմնականում հնդիկներ են, իրանցիներ, բանգլադեշցիներ: Պատճառն այն է, որ փախստականների հոսքը կարգավորելու համար Թուրքիան Եվրոպայից գումար վերցրեց: Այդ գումարի հաշվին Թուրքիան իր սահմանները կարծես թե պնդացրեց, բայց այդ մարդկանց հոսքն ավտոմատ ուղղորդվեց Հայաստան: Գալիս են, Թուրքայի կողմից չեն կարողանում հասնել Եվրոպա, արդյունքում կա´մ փորձում են հայ-թուրքական սահմանը հատելով անցնել կամ անցակետերով են փորձում անցնել՝ ներկայացնելով կեղծ փաստաթղթեր և կամ նույնիսկ լեգալ փաստաթղթերով են փորձում մտնել Հայաստան՝  հետագայում Վրաստան գնալու համար»:

ԱԱԾ սահմանապահ ծառայության պետը վստահեցրեց՝ վերջին ամսվա մեջ սահմանախախտման բազմաթիվ դեպքեր են կասեցրել.

«Մեր սահմաններն անառիկ են»:

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մատնանշած սահմանային թերացումները ծառայության պետը չհերքեց՝ նշելով, որ ցանկացած ծառայության մեջ էլ լինում են թերացումներ:

«Զորքերն էլ են կենդանի օրգանիզմ, մենք մեր տանն էլ մի բանը լավ ենք անում, մի բանը՝ վատ: Դրա համար եմ ասում, միշտ չէ, որ ինձ ամեն ինչ բավարարում է, բայց դա լուրջ ողբերգություն չէ: Մենք տեսնում ենք, ֆիքսում, վերլուծում ենք»:

Իսկ սահմանապահ զորքերի թվաքանակից ծառայության պետն արդեն գոհ է.

«Սահմանապահ զորքերը համալրվում են բավական ինտենսիվ: 2-րդ սահմանապահ ջոկատը, օրինակ` ամառվա սկզբին համալրված էր 43 տոկոսով, այսօր արդեն՝ 85 տոկոսով: Դա շնորհիվ այն բանի, որ ծառայության հանդեպ որոշ մոտեցումներ փոխեցինք, բարոյահոգեբանական վիճակի վերաբերյալ աշխատանքներ ենք տարել, պարբերաբար լավացնում ենք կենցաղային պայմանները, քանի որ սահմանապահներն իրենց ընտանիքների հետ են ապրում: Աշխատավարձերը գուցե և բավարար չեն, բայց արդեն իսկ 30 տոկոսով բարձրացում է եղել: Եվ եթե աշխատավարձից հիմա դժգոհ լինեին, ապա 50 տոկոսով համալրվածության ֆակտորը չէր լինի: Առաջ պայմանագրերը կնքում էին, խոպանի սեզոնին գնում էին խոպան, հետո գալիս էին և ուզում էին էլի ծառայել: Հիմա արդեն չեն գնում խոպան, մոտավորապես 40 տոկոսը: Դա արդեն ցուցանիշ է»:

Լրագրողները մեջբերեցին նաև ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի դիտարկումն այն մասին, որ սահմանին ալկոհոլ են օգտագործում: ԱԱԾ սահմանապահ ծառայության պետը դա բացառեց.

«Խոսքը նախ պետական սահմանի մասին չի եղել: Առանձին դեպքեր բացառել չեմ կարող, բայց նման բան չկա: Չի կարող սահմանապահը զենքը ձեռքին ալկոհոլի տակ դուրս գալ սահման, դա նշանակում է, որ ինքը քրեական հոդվածով է դատապարտվելու»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

23:49 01.08.2025

El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համար

Դատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման,  նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

23:40 01.08.2025

Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմին

Օգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

23:29 01.08.2025

Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասին

Եմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

23:17 01.08.2025

Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարը

Օգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...

BACK_TO_TOP