Ո՞ր երկրներն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+39.09 oC

Ո՞ր երկրներն են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

19:51 27.04.2019

Օսմանյան կառավարության կողմից իրականացրած Հայոց ցեղասպանության փաստը հիմնավորվել է, ճանաչվել ու հաստատվել է ականատեսների վկայություններով, օրենքներով, բանաձևերով և բազմաթիվ նահանգների ու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների որոշումներով:

1915-1923թթ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության զանգվածային կոտորածները որպես նախապես ծրագրավորված ու հետևողականորեն իրագործած ցեղասպանական ակտ որակող փաստաթղթերի ամբողջական շարքը հսկայական է: Երեկ՝ ապրիլի 26-ին, Պորտուգալիայի խորհրդարանը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

ՀՀ ԱԳ նախարարության կայքում ներկայացված է Հայոց ցեղասպանությունը ճանաչած պետությունների, կազմակերպությունների, նահանգային և ինքնակառավարման մարմինների ու քաղաքային խորհուրդների համառոտ ցանկը:

2019 թվականին

Ապրիլի 12-ին Իսպանիայի Բուրգոս քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Ապրիլի 10-ին Իտալիայի Պատգամավորների պալատն ընդունեց նախաձեռնություն, որով կոչ է անում Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։
Ապրիլի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին հրամանագիրը։
Մարտի 20-ին ԱՄՆ Ալաբամա նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Ալաբաման Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 49-րդ նահանգն է։
Մարտի 18-ին Իտալիայի Լացիո մարզի տարածաշրջանային խորհուրդը հավանության է արժանացրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նախաձեռնությունը:

2018 թվական

Ապրիլի 25-ին Իսպանիայի Ալկորկոն քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը
Ապրիլի 24-ին Ուկրաինայի Լուգանսկի մարզի Սվատովեի քաղաքային խորհուրդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
Մարտի 23-ին Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի նախաձեռնած` Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը («Prevention of genocide»):
Փետրվարի 22-ին Նիդերլանդների Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունվել են որոշումներ, որոնք վերահաստատում են դեռևս 2004թ. Հայոց ցեղասպանության ճանաչումը։

2017 թվական

Նոյեմբերի 6-ին ԱՄՆ Ինդիանա նահանգի նահանգապետ Էրիք Հոլքոմբը հայտարարություն է տարածել, որով հիշատակում է, որ Օսմանյան Թուրքիան ծրագրել և իրականացրել է երեք միլիոն հայերի, հույների, ասորիների և սիրիացիների ցեղասպանությունը: Ինդիանան դարձել է Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 48-րդ նահանգը։
Օգոստոսի 24-ին ԱՄՆ Այովայի նահանգապետ Քիմ Ռեյնոլդսը հռչակագիր ստորագրեց Հայոց ցեղասպանության ճանաչման մասին: Այովան դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 47-րդ նահանգը։
Հունիսի 9-ին Իսպանիայի Վալենսիա քաղաքի տեղական ինքնակառավարման խորհուրդն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող որոշում։
Մայիսի 26-ին ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի Միրթլ Բիչ քաղաքի խորհուրդը Հայոց ցեղասպանությունը վերահաստատող հռչակագիր է ընդունել, որն ստորագրել է քաղաքապետ Ջոն Ռոդսը:
Մայիսի 19-ին ԱՄՆ Տեխաս նահանգի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է թիվ 191 բանաձևը` ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։
Մայիսի 3-ին իսպանական Կույերա քաղաքը միացել է Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած և դատապարտած իսպանական քաղաքների ցանկին։
Ապրիլի 28-ին Իսպանիայի Վիյենա քաղաքը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։
Ապրիլի 26-ին Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատը ընդունել է Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող և դատապարտող բանաձև։
Ապրիլի 22-ին ԱՄՆ Վայոմինգ նահանգի նահանգապետ Մեթյու Միդն ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի արևմտյան թևին ուղղված նամակում ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:
Ապրիլի 21-ին իտալական Տոլֆա քաղաքի Խորհուրդը փաստաթուղթ է ընդունել, որով ճանաչել է Օսմանյան կայսրությունում հայերի Ցեղասպանության փաստը:
Փետրվարի 2-ին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Իսպանիայի ինքնավար Վալենսիա համայնքի Տոռենտ քաղաքը:
Հունվարի 26-ին Դանիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձև։
Հունվարի 23-ին Իսպանիայի կատալոնական Սաբադել քաղաքը պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը:

Ամբողջական ցանկը՝ այստեղ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

18:47 02.08.2025

Ուկրաինայի ՊՆ-ը ավելի քան 190 միլիոն դոլար է հատկացրել երկրի զինված ուժերին անօդաչու համակարգերի տրամադրման համար

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը 8 միլիարդ գրիվնա (191,8 միլիոն դոլար) է հատկացրել «Անօդաչու թռչող սարքերի գիծ» նախագծում ներգրավված զորամասերի անհետաձգելի կարիքների համար։ Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Դենիս Շմիգալը։ «Մենք ավելացնում ենք ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մեջ ներդրումները և ամրապնդում պաշտպանական ուժերը։ Գերագույն գլխավոր հրամանատարի շտաբի որոշման համաձայն՝ Պաշտպանության նախարարությունը հաստատել է ուկրաինական բանակի կարիքների […] ...

Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար

18:36 02.08.2025

Ո՞վ իդեալական մրցակից կլինի Ծառուկյանի համար

Արման Ծառուկյանի մենեջեր Սայաթ Աբդրահմանովը նշել է, թե ով իդեալական մրցակից կլինի UFC-ի առաջատար հայ մարտիկի համար, հաղորդում է Sport24-ը: «Իդեալական մրցակիցը կամ Ջասթին Գեյջին է, կամ Փեդի Փիմբլեթը։ Բայց նրանք երկուսն էլ հրապարակավ հայտարարել են, որ չեն ցանկանում մենամարտել Արմանի հետ, ինչպես Տոպուրիան։ Սա շատ բան է ասում։ Նրանք հասկանում են Արմանի մակարդակը, հասկանում […] ...

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

18:28 02.08.2025

Թուրքիան հայտարարել է, որ արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (Ակ Փարթի) «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ 2027 թվականին հնարավոր արտահերթ նախագահական ընտրությունների օրակարգ չկա։ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն նախկինում թույլատրել էր հանրապետությունում նախագահական ընտրություններ անցկացնել 2027 թվականին։ «Նման օրակարգ չկա», -«ՌԻԱ Նովոստի»-ին ասել են կուսակցությունից, երբ խնդրել են մեկնաբանել 2027 թվականին արտահերթ նախագահական ընտրությունների հավանականությունը։ ...

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

18:17 02.08.2025

Մասկը հայտարարել է, որ ունիվերսալ արհեստական ինտելեկտի ստեղծումից հետո աշխարհը կնմանվի սիմուլյացիայի

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը կարծում է, որ երբ արհեստական բանականությունը (ԱԲ) դառնա ինքնագիտակից և մտածող, աշխարհը, հավանաբար, կնմանվի սիմուլյացիայի, որտեղ մարդիկ կլինեն երկրորդական կերպարներ։ X սոցիալական ցանցի օգտատերերից մեկը գրել է, որ երբ ստեղծվի արհեստական ընդհանուր ինտելեկտ (ԸԸԻ), որը հայտնի է նաև որպես ուժեղ կամ ընդհանուր ինտելեկտ, «մենք պարզապես կդառնանք սիմուլյացիայի երկրորդական կերպարներ»։ Կարծիք կա, […] ...

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

18:05 02.08.2025

Հայաստանի առաջնության մեկնարկային խաղում ոչ-ոքի է գրանցվել

Երևանի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում «Գանձասար» -«Արարատ» խաղով մեկնարկել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025/2026 մրցաշրջանը: Առաջնության բացման խաղում 1-1 հաշիվն է գրանցվել: 34-րդ րոպեին հաշիվը բացել է «Գանձասարը» Լյուկ Մերիլի ճշգրիտ հարվածով, 41-րդ րոպեին «Արարատից» 11-մետրանոցից վրիպել է Մամադու Դումբիան, սակայն 68-րդ րոպեին երևանյան թիմը կարողացել է խփել պատասխան գոլը, աչքի է ընկել խփեց Մուսա Կանտեն: ...

SHANTNEWS

18:00 02.08.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP