19:30 29.04.2019
Ապրիլի 27-ին Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի Սբ. Պողոս եկեղեցում տեղի ունեցավ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող միջոցառում, որը կազմակերպվել էր Գերմանահայկական կենտրոնական խորհրդի և Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդարանի կողմից՝ Հեսսենի հայկական մշակութային միության և «KAMMERTON» նախագծի աջակցությամբ:
ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն իր խոսքում նշեց, որ Բունդեսթագի կողմից 2016թ․ հունիսի 2-ին ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևում առկա կարևորագույն դրույթներից է երիտասարդ սերունդներին 20-րդ դարում իրականացված մարդկության դեմ այդ հանցագործության մասին ճշմարտությունը փոխանցելը։ «Սա նաև ապագայում նմանատիպ հանցագործությունները կանխելու նպատակ է հետապնդում։ Եվ այս առումով կարևոր անելիք ունեն ԳԴՀ երկրամասերի պատկան մարմինները»։
ՀՀ դեսպանության հրավերով ԳԴՀ ժամանած հայ երիտասարդ երաժիշտներ Գուր Սարգսյանի, Աիդա Ավանեսյանի, Անի Բադեյանի, ինչպես նաև Ժորա Սարգսյանի կատարմամբ հնչեցին Կոմիտասի և Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից:
Ներկաներին խոսքով դիմեց Հայ Առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդ Տեր Սերովբե վարդապետ Իսախանյանը՝ իր ելույթն ավարտելով բարեխոսական աղոթքով։
10:07 17.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 17-ին10:00 17.06.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...