«Արթիկ» ՔԿՀ-ում արգելված առարկաների ապօրինի շրջանառությունը մտահոգել է Շիրակի մարզի դատախազին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

«Արթիկ» ՔԿՀ-ում արգելված առարկաների ապօրինի շրջանառությունը մտահոգել է Շիրակի մարզի դատախազին

17:42 29.04.2019

ՀՀ Շիրակի մարզի դատախազության դատախազների դատավարական ղեկավարման կամ հսկողության ներքո քննվող մի շարք քրեական գործերի նյութերի ուսումնասիրության, ինչպես նաև ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ իրականացված դատախազական հսկողության ընթացքում պարզվել է, որ նշված քրեակատարողական հիմնարկում շարունակում են արձանագրվել արգելված առարկաների ապօրինի շրջանառության դեպքեր: Վերջինս նպաստավոր պայմաններ է ստեղծում քրեակատարողական հիմնարկում պահվող որոշ անձանց կողմից կապի միջոցով հանցագործություններ պլանավորելու և կատարելու համար:

Մասնավորապես ներկայումս նախաքննության փուլում գտնվող յոթ քրեական գործերի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ ՀՀ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ կալանավորված անձինք կամ դատապարտյալները, գտնվելով նախնական կալանքի տակ կամ պատժի կրման մեջ, տևական ժամանակ պահել և շահագործել են բջջային հեռախոսներ և հեռախոսահամարներ, որոնց միջոցով, պլանավորել, կազմակերպել ու կատարել են թմրամիջոցների ապօրինի շրջանառություն, խարդախություն, սպառնացել են գործով անցնող անձանց և խոչընդոտել են վերջիններին ցուցմունք տալու նպատակով ներկայանալ վարույթն իրականացնող մարմին:

Ուսումնասիրությունները փաստում են, որ չնայած մի շարք դեպքերում ՔԿՀ ծառայողները խցերից չեն կարողացել հայտնաբերել բջջային հեռախոսները, օգտագործված հեռախոսահամարների քարտերը, կամ նշել են, թե դրանք կոտրվել ու դեն են նետվել, սակայն պարզվել է, որ դրանք շարունակվել է օգտագործվել կալանավորված անձանց կամ դատապարտյալների կողմից, ինչը հաստատվել է քրեական գործերի նախաքննության ընթացքում կրկնակի ստացված վերծանումներով: Երբեմն էլ շահագործված հեռախոսահամարների վերծանումների զննությամբ պարզվել է, որ մեկ հեռախոսում օգտագործվել են մի քանի կալանավորված անձանց մտերիմների անուններով հաշվառված հեռախոսահամարներ, ինչը վկայում է, որ բջջային հեռախոսը փոխանցվել է խցից խուց, որն առանց աշխատակիցների օժանդակության և թողտվության հնարավոր չէր իրականացնել:

Մի շարք դեպքերում պարզվել է, որ բջջային հեռախոսները և քարտերը կալանավորված անձին կամ դատապարտյալին են հասել հանձնուքների միջոցով կամ տեսակցությունների ընթացքում, ինչը վրիպել է ծառայողների տեսադաշտից: Իսկ տեսակցություններից հետո կալանավորված անձանց ու դատապարտյալների անձնական խուզարկությունները փաստացի կրել են ձևական բնույթ կամ ընդհանրապես չեն կատարվել:

Այսինքն քրեական գործերի նյութերի ուսումնասիրությունը վկայում է, որ քրեակատարողական հիմնարկում գտնվելու ընթացքում անձանց կողմից արգելված առարկա հանդիսացող բջջային հեռախոսների ձեռքբերումն ու օգտագործումը քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների կողմից իրենց ծառայողական պարտականությունների, համապատասխան իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ անփույթ և անպատասխանատու վերաբերմունքի դրսևորման հետևանք են: Ընդ որում՝ քրեակատարողական հիմնարկում արձանագրված խախտումները և բացթողումները տեղի են ունեցել ակներևության պայմաններում, կրել են շարունակական բնույթ, ինչը հիմք է տալիս ողջամտորեն ենթադրելու, որ պաշտոնատար անձանց անգործությունն իր մեջ կարող է պարունակել նաև կոռուպցիոն ռիսկեր՝ հանդիսանալով հանցանքի կատարմանը նպաստող հանգամանք:

Հաշվի առնելով առկա մտահոգիչ իրավիճակը՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը դիմել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արտյոմ Մխոյանին՝ նշված խախտումների և բացթողումների պատճառները պարզելու, հետագայում նմանատիպ երևույթները բացառելու ուղղությամբ գործուն, առարկայական միջոցներ ձեռնարկելու, իրենց աշխատանքում թերացած պաշտոնատար անձանց պատասխանատվության հարցը լուծելու և արդյունքների մասին ՀՀ Շիրակի մարզի դատախազությանը տեղեկացնելու միջնորդագրով:

Մարզի դատախազը հատուկ ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ նախկինում ևս ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության ղեկավարությանը միջնորդություններ ու միջնորդագրեր են հասցեագրվել նույն քրեակատարողական հիմնարկում արգելված առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ: Սակայն դատելով վերոնկարագրյալ իրավիճակից՝ արգելված առարկաների ներթափանցման ուղիները բացահայտելուն, մեղավոր անձանց հայտնաբերելուն և նրանց նկատմամբ համապատասխան ներգործության միջոցներ կիրառելուն ուղղված արդյունավետ գործնական քայլեր չեն ձեռնարկվել:

Նշենք, որ վերը նշված առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող դեպքերով կձեռնարկվեն նաև քրեադատավարական միջոցներ՝ պատասխանատուների արարքներին քրեաիրավական գնահատական տալու նպատակով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP