00:48 30.04.2019
Շիրակի պետական համալսարանի քոլեջի «Սոցիալական աշխատանք» բաժնի երկրորդ կուրսի 16-ամյա ուսանող, գյումրեցի Լիլիթ Մուրադյանը դարձել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հատուկ հյուրը. Լիլիթը նախարարի ուշադրությունը գրավել էր կամավորության մասին իր առաջարկով՝ արձագանքելով Քաղաքացու օրվան ընդառաջ Զարուհի Բաթոյանի հայտարարած մրցույթին, որի շրջանակում 14-18 տարեկան պատանիները ներկայացրել են, թե ինչ կանեին, եթե մեկ օրով ստանձնեին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը: Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։
«Գյումրիից Լիլիթ Մուրադյանը Երևան հասել էր առավոտյան ժամը 9:00-ին: Այսօր նա աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի հատուկ հյուրն էր: 16-ամյա Լիլիթը նախարարի ուշադրությունը գրավել էր կամավորության մասին իր առաջարկով.
«Ես առաջարկ էի ներկայացրել մեր երկրում կամավորության ինստիտուտի հզորացման վերաբերյալ, ինչպես նաև՝ նշել էի, որ շատ լավ կլիներ, որպեսզի 15-18 տարեկան պատանիների կամավորության շրջանը դիտարկվի որպես աշխատանքային փորձառություն, որպեսզի նրանք ավելի մրցունակ լինեն աշխատաշուկայում»,- ասում է Լիլիթը:
Գյումրեցի պատանին մի ամբողջ օր անցկացրել է նախարարությունում, մասնակցել բյուջետային հարցերի վերաբերյալ ընդլայնված քննարկմանը, շրջել նախարարության ստորաբաժանումներում և ծանոթացել դրանց աշխատանքին։
«Ես սովորում եմ Շիրակի պետական համալսարանի քոլեջի սոցիալական աշխատանք բաժնի երկրորդ կուրսում: Շատ ուրախ էի, երբ նամակ ստացա այն մասին, որ նախարարը հենց իմ առաջարկն է հավանել: Այս օրվա ընթացքում ես շատ բան տեսա և նաև շատ նոր բաներ սովորեցի. ես, անկեղծ ասած, փոքր-ինչ այլ կերպ էի պատկերացնում սոցիալական աջակցության ոլորտի գործունեությունը: Այստեղ անցկացրած ժամերը շատ հետաքրքիր էին նաև ապագա մասնագիտությանս տեսանկյունից»,- ասում է Լիլիթը:
Օրվա վերջում Լիլիթի հետ առանձնազրույց է ունեցել նաև Զարուհի Բաթոյանը: Նա ներկայացրել է նախարարության գործունեության ուղղությունները, ինչպես նաև՝ ծանոթացրել նախարարի աշխատանքի մանրամասներին.
«Ինձ շատ հետաքրքիր էր տեսնել, օրինակ, նախարարի հանգստի սենյակը կամ նրա կողքին շարված հեռախոսները, որոնց մասին առանձին-առանձին պատմեց նախարարը: Ես ավելի հեշտ էի պատկերացնում նախարարի ու նախարարության աշխատանքը»,- խոստովանում է Լիլիթը:
Զ. Բաթոյանը նշել է, որ շատ ուրախ էր տեսնել սոցիալական աշխատանքի նկատմամբ երիտասարդների հետաքրքրվածությունը: Նա երկար զրուցել է Լիլիթի հետ, լսել նրա պատկերացումները սոցիալական պաշտպանության ոլորտի, նրա ապագա մասնագիտության վերաբերյալ.
«Ես ուրախ եմ, որ մեր այս նախաձեռնությունն այդքան բուռն արձագանք ստացավ պատանիների շրջանում: Մենք հայտարարել էինք, որ հավաքագրում ենք 14-18 տարեկան պատանիների գաղափարները, որովհետև կարծում ենք, որ այս սերնդի ձայնը պետք է առավել լսելի դարձնել, բացի այդ՝ ոչ ոք ավելի լավ չի ներկայացնի նրանց մտահոգություններն ու սպասելիքները»,- ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ Քաղաքացու օրվան ընդառաջ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը հայտարարել էր մրցույթ՝ 14-18 տարեկան պատանիների շրջանում: Գաղափարը մեկն էր՝ հավաքագրել փոփոխությունների առաջարկներ, որոնք կիրականացնեին պատանիները, եթե մեկ օրով ստանձնեին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը: Նախարարության ֆեյսբուքյան էջին ստացվել է ավելի քան 25 առաջարկ»,- նշված է հաղորդագրության մեջ:
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...
13:48 02.08.2025
Ինդոնեզիայում ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխըԻնդոնեզիայում կրկին ժայթքել է Լևոտոբի Լակի-Լակի հրաբուխը: Նախորդ օրը տեղի է ունեցել առաջին ժայթքումը, գրանցվել է լավայի արտանետում, մոխրի սյունը հասել է մինչև 10 կմ-ի: Մի քանի ժամ անց տեղի է ունեցել երկրորդ ժայթքումը՝ մոխրի սյան բարձրությունը հասցնելով 18 կմ-ի: Շրջանում գրանցվել են ստորգետնյա ցնցումներ։ Հրաբխի ժայթքման վայրից մինչև 5 կմ հեռավորության վրա հայտնաբերվել են […] ...