19:20 30.04.2019
Շաքարային դիաբետով հիվանդ երեխաները երկրորդ ամիսն է` արյան մեջ շաքարի մակարդակը որոշող տեսաերիզներ կամ այլ կերպ ասած` ստրիպներ չեն ստանում։ Խնդիրը հանրապետության բոլոր հիվանդանոցներում է առկա: Ոչ թե հիվանդություն, այլ շաքարային դիաբետը կենսակերպ դարձրած երեխաներն էլ գիտեն, որ դեղորայքի ընդունումից և սննդակարգը կազմելուց առաջ նախ` չափում են արյան մեջ շաքարի մակարդակը։
Իսկ դա որոշում են այս ստրիպի միջոցով, այսինքն` այն հիվանդի առողջության կարգավորման առաջնային ու անփոխարինելի սարքն է և հիվանդության բարդությունից է կախված, թե ստրիպների չափաքանակը որքանով է բավարարում հիվանդներին։ Իսկ ստրիպների բացակայությունը լուրջ խնդիր կարող է դառնալ այն երեխաների համար, ովքեր ամեն օր առնվազն 5 անգամ չափում են արյան մեջ շաքարի մակարդակը:
Սա այն կարևոր միջոցն է, որով տնային պայմաններում ինքնուրույն վերահսկվում է դիաբետի ընթացքը:
Երկրորդ ամիսն է, ինչ Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցը չի ստացել անհրաժեշտ քանակության սարքեր: Հիվանդանոցի էնդոկրինոլոգը SHNATNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է ստրիպների առաջին խմբաքանակին, իսկ երկրորդն ուշանում է, որին սպասում է շաքարային դիաբետով հիվանդ 40 երեխա:
Ուշացման կամ մատակարարման ձգձգումների պատճառներին է անդրադարձել առողջապահության նախարարության դեղորայքային վարչության պատասխանատուն:
SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Մարինե Հարությունյանը ստրիպների հատկացումների ուշացման պատճառը դեղորայքների ու այլ սարքերի ձեռք բերման մրցույթում շահած ընկերությունների հետ ունեցած խնդիրներն են: Մրցույթը տեղի է ունեցել տարեսկզբին, բայց չի հաջողվում մինչև հիմա պայմանագիր կնքել։
12:37 04.08.2025
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 810 մլն դրամ12:25 04.08.2025
Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար 4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԲացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...
12:15 04.08.2025
Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցինՈւկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...
12:07 04.08.2025
Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում էԳազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...
11:51 04.08.2025
Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումըՀամայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
11:40 04.08.2025
Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...