13:50 02.05.2019
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարկանիշը 2017թ. ապրիլ ամսից ռեկորդային աճ է գրանցել այն բանից հետո, երբ ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը հրապարակել է «ռուսական գործով» զեկույցը. այս մասին են վկայում CNN հեռուստաընկերության հարցման տվյալները:
Նշվում է, որ հարցվածների 43%-ը գոհ է Թրամփի աշխատանքից, իսկ 52%-ը` ոչ: Ամերիկացիների 59%-ը իմփիչմենթի անհրաժեշտություն չի տեսնում, իսկ 37%-ը տեսնում է:
Բացի դրանից՝ հարցման մասնակիցները պատասխանել են հարցին` արդյո՞ք Թրամփը խոչընդոտել է Մյուլլերի հետազոտության ընթացքին, ինչին քաղաքացիների 48%-ը դրական պատասխան է տվել, իսկ 45%-ը` բացասական:
Ամերիկացիները 88%-ը ցանկանում է որ ԱՄՆ Կոնգրեսը հետազոտի այս գործը: Հարցումն անցկացվել է ապրիլի 25-28-ն ընկած ժամանակահատվածում, դրան մասնակցել է 1007 քաղաքացի:
Հիշեցնենք, որ ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը հայտնել է, որ ավարտել է իր զեկույցը՝ կապված 2016 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններին «Ռուսաստանի միջամտության» գործի հետ: Փաստաթղթում, սակայն, չկա վերջնական եզրահանգում այն մասին՝ արդյո՞ք Թրամփը խոչընդոտել է արդարադատությանը, թե՞ ոչ։
Զեկույցում նաև նշվում է, որ չնայած չի ապացուցվում, որ նախագահը հանցանք է գործել, նա, միևնույն ժամանակ, չի արդարացվում: Մինչդեռ ԱՄՆ նախագահը, ով այս հետաքննությունն անվանում էր «վհուկների որս», զեկույցի հրապարակումից հետո հայտնել էր, որ փաստաթուղթը լիովին արդարացնում է իրեն:
23:59 16.06.2025
Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածըՄ-2 միջպետական ճանապարհի՝ Ելփին բնակավայրի հարակից հատվածում հիմնանորոգվում է 6.4կմ երկարությամբ ճանապարհահատվածը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:55 16.06.2025
Tasnim. Իրանը հրթիռների նոր ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը սկսել են նոր հրթիռային հարվածներ հասցնել Իսրայելում գտնվող թիրախներին, հաղորդում է իրանական Tasnim լրատվական գործակալությունը։ Հրեական պետության ուղղությամբ արձակված հրթիռների ճշգրիտ թիվը չի նշվում։ ...
23:49 16.06.2025
Սա գիտակրթական ներուժի զարգացման կարևոր քայլ է․ Տիգրան ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆոյսբուքի իր էջում գրել է. «Որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ ցանկանում եմ կիսվել մի կարևոր նախաձեռնությամբ։ ՀԱՊՀ-ում հիմնադրվել է «Ինտեգրալ սխեմաների նախագծման և մոդելավորման ուսումնական ու գիտահետազոտական լաբորատորիա»։ Պարզեցված ձևակերպմամբ՝ սա լաբորատոր միջավայր է, որտեղ կիրականացվի միկրոչիպերի և էլեկտրոնային համակարգերի նախագծում և փորձարկում՝ ժամանակակից ծրագրային ապահովման, բարձր ճշգրտությամբ […] ...
23:44 16.06.2025
Ավան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքներըԱվան վարչական շրջանում շարունակվում են բարեկարգման աշխատանքները։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: 2025-ին նախատեսվում է կառուցել և բարեկարգել 12 բակային տարածք՝ ավանցիների համար ստեղծելով ավելի հարմարավետ ու կանաչ միջավայր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:37 16.06.2025
Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն. հունիսի 9-15-ըՀանրապետությունում շարունակվել է գյուղատնտեսական մշակաբույսերի աճն ու զարգացումը։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Հովտային շրջաններում սկսվել է ծիրանի հասունացումը և շաքարանյութի կուտակումը, կատարվել է ընտրովի բերքահավաք։ ՀԱշնանացան ցորենը շարունակել է գտնվել կաթնային հասունացման փուլում։ Բանջարանոցային մշակաբույսերի մոտ սկսվել է ծաղիկների թառամումը։ Նախալեռնային և լեռնային շրջաններում շարունակվել է պտղատուների պտղի ձևավորումը, կարտոֆիլի […] ...
23:30 16.06.2025
Աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիրԼոնդոնում անցկացված 2025 թվականի աշխարհի արագ շախմատի թիմային առաջնությունում հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանի մասնակցությամբ «Freedom» թիմը դարձավ բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Թիմի անդամներն են. Վիշվանաթան Անանդ (Հնդկաստան) Լե Քուանգ Լիեմ (Վիետնամ) Սամուել Սևյան (ԱՄՆ) Ռաուֆ Մամեդով (Ադրբեջան) Հայկ Մարտիրոսյան (Հայաստան) Ալեքսեյ Սարանա (Սերբիա) Աննա Մուզիչուկ (Ուկրաինա) Թեոդորա Ինյաց (Սերբիա) Սարբարթո […] ...