17:22 02.05.2019
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն է տարածել` անդրադառնալով նախօրեին Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմին ՀՀ մուտքի արգելքին:
Նշենք, որ ուկրաինացի պատգամավորը պետք է մասնակցեր 2019թ․ մայիսի 2-ին Երևանում կայանալիք հակակոռուպցիոն ֆորումին: Նա ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը ժամանել է8 «Զվարթնոց» օդանավակայան և պարզել, որ մուտքի արգելք ունի։ ՌԴ սահմանապահները հրաժարվել են հայտնել արգելքի պատճառը՝ նշելով միայն, որ նա «անցանկալի անձ» է։
Ներկայացնենք գրասենյակի հայտարարությունը ամբողջությամբ.
«Ավելի ուշ տեղեկացրել են, որ արգելքը ոչ թե ՀՀ-ի կողմից է, այլ «երրորդ երկրի», իսկ «երրորդ երկիրը», նրա կարծիքով, Ռուսաստանի Դաշնությունն է, քանի որ նման նախադեպ Ուկրաինայի այլ քաղաքացիների հետ նախկինում նույնպես տեղի են ունեցել։ Մուստաֆա Նայեմը ՀՀ մուտքի հնարավորություն է ստացել միայն ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան միջամտությամբ։
Նշենք, որ մինչ այս միջադեպը, դեռևս 2019թ․ մարտի 11-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցմանը, թե ինչ հիմնավորմամբ են ՌԴ սահմանապահները սահմանային սպասարկման ծառայություն իրականացնում «Զվարթնոց» օդանավակայանում, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից հայտնել են, որ ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ զորքերը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ծառայություն են իրականացնում 1992 թ․ սեպտեմբերի 30-ի ՌԴ և ՀՀ միջև «ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործունեության պայմանների մասին» պայմանագրի 2-րդ և 4-րդ հոդվածների համաձայն։
Այսպիսով՝ նշված միջպետական պայմանագրով սահմանված իրենց լիազորություններն իրականացնելու շրջանակում, ՌԴ սահմանապահները ՌԴ մուտքի թույլտվություն չունեցող կամ ՌԴ-ի համար անցանկալի անձանց ցուցակը կիրառում են նաև ՀՀ սահմանային ծառայությունն իրականացնելու շրջանակում ՀՀ մուտք գործող քաղաքացիների նկատմամբ։
ՌԴ-ի համար մուտքի արգելման սահմանափակումներ ունեցող անցանկալի անձինք ինքնաբերաբար անցանկալի են համարվում նաև ՀՀ մուտք գործելու դեպքում, որը բացարձակ անհիմն, իրավական որևէ հիմնավորում չունեցող գործողություն է և հակասում է թե ՀՀ Սահմանադրությանը, թե ՀՀ օրենսդրությանը, և հանդիսանում է ՀՀ ինքնիշխանությանը հակասող գործելակերպ։
Միանշանակ նման ապօրինի և հակասահմանադրական գործողությամբ խախտվում է մարդու ազատ տեղաշարժի իրավունքը, որը չի բխում ՀՀ Սահմանադրության և օրենսդրության որևէ նորմից։ ՌԴ-ի կողմից Ուկրաինայի նկատմամբ կիրառվող ագրեսիվ քաղաքականությունը, մարդու իրավունքների նկատմամբ ոտնձգությունները փաստացի փորձում են տարածել նաև ՀՀ մուտք գործող Ուկրաինայի քաղաքացիների նկատմամբ, որը որևէ կերպ չի համապատասխանում ՀՀ նոր իշխանությունների որդեգրած քաղաքականությանը՝ երկկողմանի հարաբերությունները չկարգավորել երրորդ պետության հետ հարաբերություններից ելնելով։
ՀՀ-ում անցանկալի համարվող անձանց ցանկը կարող են սահմանել միայն ՀՀ իրավասու մարմինները, մասնավորապես՝ այն կարգավորվում է «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքով, իսկ անցանկալի անձանց ցանկը սահմանվում է «ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկում»։
Ելնելով վերը նկարագրվածից՝ պահանջում ենք․
1․ իրականացնել քննություն՝ պարզելու համար Ուկրաինայի քաղաքացի, Գերագույն ռադայի պատգամավոր Մուստաֆա Նայեմի մուտքի խոչընդոտման հանգամանքները,
2․ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներից՝ անկախ կուսակցական պատկանելիությունից իրենց սահմանադրական լիազորությունների օգտագործմամբ դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ «1992 թ․ սեպտեմբերի 30-ի ՌԴ և ՀՀ միջև «ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց կենսագործունեության պայմանների մասին» պայմանագրի» ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցով,
3․ ՀՀ Կառավարությունից՝ միջոցներ ձեռնարկել Երևան քաղաքի «Զվարթնոց» օդանավակայանում սահմանապահ ծառայությունն ամբողջությամբ ՀՀ սահմանապահ ծառայության կողմից իրականացնելու համար՝ առանց երկրորդ կամ երրորդ պետության մասնակցության»։
21:16 02.08.2025
Արենիում` 42.6, Երևանում՝ 41.9 աստիճան. մի շարք վայրերում դիտված ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքներըԻնչպես կանխատեսվել էր, այսօր հանրապետությունում դիտվել է բարձր ջերմային ֆոն։ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնել, որ մի շարք վայրերում դիտված առավելագույն ջերմաստիճանները գերազանցել են այդ օրը երբևէ գրանցված արժեքները. Արենի` 42.6°C (40°C` 2011թ.), Երևան` 41.9°C (40.8°C` 2000թ.), Արտաշատ` 40.9°C (40.7°C` 2011թ.), Ապարան` 33.5°C (32.2°C` 2000թ.): ...
21:00 02.08.2025
Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասինՕդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...
20:50 02.08.2025
Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետըՄալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...
20:40 02.08.2025
Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...
20:32 02.08.2025
The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...
20:22 02.08.2025
Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել ԳազաԻսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...