Նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին

19:10 07.11.2017

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներ Ալան Միլին և Ջուզեպպե Գալատիին: 

Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության Նախագահը Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման տեսանկյունից կարևորել է ԵԽԽՎ մոնիտորինգային գործընթացը և ընդգծել, որ Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը, որի արդյունքում վերջին տարիներին բավականաչափ առաջընթաց է արձանագրվել մարդու իրավունքների, ժողովրդավարության ու օրենքի գերակայության ոլորտներում, բխում է Հայաստանի շահերից: Նախագահն ընդգծել է, որ Հայաստանը ևս իր դրական նպաստն է բերել համաեվրոպական այդ կարևոր կառույցի զարգացմանն ու ամրապնդմանը՝ մշտապես հավատարիմ մնալով ԵԽ անդամակցությամբ ստանձնած հանձնառությունների պատշաճ իրականացմանը: ԵԽԽՎ համազեկուցողների հետ հանդիպումները, Նախագահ Սարգսյանի գնահատմամբ, մշտապես անցնում են բաց և կառուցողական մթնոլորտում, որն օգնում է աշխատանքները տանել ճիշտ ուղղությամբ և ունենալ դրական արդյունքներ: Նախագահը նկատել է, որ համազեկուցողների այցը համընկել է Հայաստանում տեղի ունեցող համակարգային բարեփոխումների կարևոր շրջափուլի հետ, որն աննախադեպ է թե՛ ընտրական գործընթացների նկատմամբ հանրության վստահության աճի և թե՛ ընտրություններին հաջորդած հասարակական կոնսենսուսի ձևավորման տեսանկյունից, ինչն էլ արժանացել է միջազգային դիտորդական առաքելությունների, այդ թվում՝ ԵԽԽՎ պատվիրակության դրական գնահատականին: 

Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ Եվրոպայի խորհուրդը Հայաստանում բարեփոխումների իրականացման հարցում կարևոր գործընկեր է, որի հետ մեր երկիրը շահագրգիռ է շարունակելու ակտիվ համագործակցությունը: Նկատի առնելով, որ համազեկուցողի պաշտոնում սա Ալան Միլի վերջին այցն է Հայաստան, Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել նրա գործունեությունը, որը եղել է կառուցողական և ի նպաստ առկա խնդիրների արդյունավետ լուծման:

Համազեկուցողները գոհունակությամբ են արձանագրել այն փոփոխությունները, որ նկատել են Հայաստան իրենց հերթական այցի ընթացքում: Նրանք դրվատանքով են խոսել սիրիահայ փախստականներին իրենց նախնիների պատմական հայրենիքում՝ Հայաստանում ընդունելու և զգալի աջակցություն ցուցաբերելու մասին, նշելով, որ դա լավ օրինակ կարող է հանդիսանալ նաև աշխարհի այլ պետությունների և ժողովուրդների համար: Համազեկուցողները շնորհավորել են Հանրապետության Նախագահին երկրում նկատելի առաջընթացի կապակցությամբ և նշել, որ ԵԽ-ի կողմից գնահատելի է եղել պետական կառավարման կիսանախագահական համակարգից ավելի ժողովրդավարական՝ խորհրդարանական համակարգին անցնելու Հայաստանի քայլը, ինչպես նաև այն հետևողականությունը, որ երկիրը ցուցաբերում է սահմանադրական փոփոխություններից բխող բարեփոխումների իրականացման ուղղությամբ: Համազեկուցողներ Ալան Միլը և Ջուզեպպե Գալատին հույս են հայտնել, որ Հայաստանում այսուհետ ևս լավագույն ջանքը կներդրվի ամրապնդելու ժողովրդավարությունը և Հայաստանի դիրքերն աշխարհում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ ԼՂ հիմնախնդրի լուծման բանակցային գործընթացին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

21:00 02.08.2025

Անթալիայում զբոսաշրջիկներին զգուշացրել են ուժեղ քամիների և տեղատարափ անձրևների մասին

Օդերևութաբանները զգուշացրել են կիրակի օրը Թուրքիայի Անթալիա հանգստավայրում ուժեղ անձրևների մասին, ալիքների բարձրությունը կարող է աճել ափամերձ շրջաններում, զբոսաշրջիկներին և վարորդներին կոչ է արվել զգույշ լինել, հաղորդում է Antalyahakkinda պորտալը։ «Կիրակի օրը Անթալիայի վեց շրջաններում սպասվում են ուժեղ անձրևներ։ 4-րդ տարածաշրջանային օդերևութաբանական վարչության հայտարարության մեջ ընդգծվում է, որ քամին կփչի միջին ուժգնությամբ հյուսիսից և արևմուտքից […] ...

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

20:50 02.08.2025

Մալիում ձերբակալվել է նախկին վարչապետը

Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարան կալանավորվել է կառավարությանը վարկաբեկելու և անկարգություններ հրահրելու մեղադրանքով, հաղորդում է RFI ռադիոն։ «Մալիի նախկին վարչապետ Մուսա Մարային մեղադրանք է առաջադրվել և նա կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել չորս հանցագործությունների մեջ, որոնց մեջ են մտնում «պետության նկատմամբ վստահությունը խաթարելը, օրինական իշխանությանը դիմադրելը և հասարակական անկարգություններ հրահրելը»», – հայտնել է ռադիոկայանը։ […] ...

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

20:40 02.08.2025

Բրազիլացի պաշտպանը հեռացել է «Փյունիկից»

Բրազիլացի պաշտպան Ժունինյոն հեռացել է «Փյունիկից»: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ 30-ամյա ֆուտբոլիստը երևանյան ակումբում էր 2021 թ. հուլիսից, 122 խաղում նա խփել է 9 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում, երկու անգամ դարձել Հայաստանի չեմպիոն։ ...

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

20:32 02.08.2025

The Hill. ԱՄՆ Սենատը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների օրինագիծը չի ընդունի մինչև ամռան վերջ

ԱՄՆ Սենատը մինչև ամռան վերջ չի ընդունի նոր օրինագիծ, որը կխստացնի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, այդ թվում՝ սահմանափակումներ սահմանելով երրորդ երկրների նկատմամբ։ Այս մասին ասվում է The Hill թերթում հրապարակված հոդվածում։ Ինչպես նշվում է հոդվածում, «հանրապետական սենատորները պատրաստվում են լքել Վաշինգտոնը՝ առանց Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին լայնածավալ օրինագիծ ընդունելու»։ Սենատի աշխատանքային նիստն ավարտվում է օգոստոսի սկզբին։ […] ...

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

20:22 02.08.2025

Հինգ երկրներից 90 ծանրոց մարդասիրական օգնություն է հասցվել Գազա

Իսրայելի բանակը շարունակում է մարդասիրական օգնություն հասցնել Գազայի հատված, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Շաբաթ օրը, քաղաքական ղեկավարության հրահանգներին համապատասխան և Իսրայելի, ԱՄԷ-ի, Հորդանանի, Եգիպտոսի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև համագործակցության շրջանակներում, Իսրայելի պաշտպանության բանակը շարունակում է մի շարք գործողություններ, որոնք ուղղված են Գազայի հատվածում մարդասիրական օգնության ավելացմանը։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում հինգ երկիր օդային […] ...

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

20:10 02.08.2025

Օբամեյանգը վերադարձել է «Մարսել»

Գաբոնցի հարձակվող Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը մեկ տարի Սաուդյան Արաբիայի «Ալ Քադիսիայում» անցկացնելուց հետո ազատ գործակալի կարգավիճակում վերադարձել է ֆրանսիական «Մարսել»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: 36-ամյա ֆուտբոլիստի հետ ստորագրվել է երկու տարվա պայմանագիր: Օբամեյանգը ֆրանսիական ակումբում խաղացել էր 2023/2024 մրցաշրջանում: ...

BACK_TO_TOP