14:10 03.05.2019
«Ես հայտարարել եմ, որ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Մինսկի խմբի շրջանակներում, Ադրբեջանը չի կատարում: Կողմերը պայմանավորվել են, որ զերծ կմնան ատելության խոսքից, ռազմատենչ հայտարարություններից և կանեն հումանիտար միջոցառումներ: Սակայն Ադրբեջանը ոչ միայն զերծ մնաց, այլ գիտեք, որ վերջերս հյուսիսային շրջանում գնդակոծվել է Երևան-Թբիլիսի ճանապարհը: Քննարկում ենք հարցը, համագործակցում ենք թե´ ԱԳՆ-ի, թե´ այն օղակների հետ, որոնք ԱԳՆ-ի հետ են առնչվում: Այն մոնիթորինգը, որ իրականացվում է Արցախ-Ադրբեջան սահմանի շրջանի գծում, պետք է ունենանք նաև Հայաստան-Ադրբեջան սահմանի գծում, պետք է փաստեր ունենանք, որ Ադրբեջանն անընդհատ խախտում է»,- ԱԺ-ում` լրագրողների հետ զրույցում, այսօր հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը:
Նրա խոսքերով` այն հայտարարությունները, որ անում է Ադրբեջանի նախագահը Մինսկի խմբի շրջանակներում, բավարար չեն պարտավորությունները կատարելու համար, չի բացառել, որ լինի այլ՝ ավելի կոշտ հայտարարություն, որ չանի այդպիսի գործողություններ:
«Եթե Ադրբեջանը շարունակի այդ պահվածքը, ապա անհնար կլինեն բանակցությունները: Սա է եղել հիմքը, որ չգիտեմ ինչու Արմեն Աշոտյանը դիմեց ԱԳՆ-ին, որ ինձ սաստեն: Այսօր Հայաստանում որևէ մեկը որևէ մեկին չի սաստում, ժողովուրդն է սաստում որևէ մեկին՝ տալով այս ձայնը: Ես գտնում եմ, ժողովուրդն է սաստել ՀՀԿ-ին, որ այսօր գտնվում է լուսանցքում»,- ասաց Իգիթյանը:
Նա նաև անդրադարձավ հարցին, թե արդյո՞ք ուժի մեջ է Վիեննայի պայմանավորվածությունը, նշեց.
«Եթե ուշադիր կարդաք Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությունը, ապա դրա մեջ բոլոր կետերը, որ կային Վիեննայի հայտարարության մեջ, կան այստեղ. կողմերը պետք է բացառեն ռազմատենչ հայտարարությունները, ստեղծեն վստահության այն մթնոլորտը, որը թույլ կտա կողմերին շարունակել բանակցային ձևաչափը: Այսօր Ադրբեջանն իր գործողություններով խախտում է պայմանավորվածությունը և չի նպաստում մթնոլորտին, որն անհրաժեշտ է բանակցություններ սկսելու համար»:
Հիշեցնենք, որ ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արմեն Աշոտյանը, ֆեյսբուքյան գրառման մեջ կոչով դիմել էր ԱԺ նախագահին և ԱԳ նախարարին` կոչ անելով «արագ սաստել» Իգիթյանին:
23:59 02.08.2025
Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանԷդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...
23:55 02.08.2025
Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքըՕգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...
23:44 02.08.2025
Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համարԵրևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...
23:32 02.08.2025
Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներՕգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...
23:18 02.08.2025
Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչՄ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին: Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...
23:04 02.08.2025
Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավորOգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...