14:02 03.05.2019
ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ճանապարհատրանսպորտային պատահարների թվի ավելացմանը: Նա նշեց, որ միայն վերջին 24 ժամվա մեջ մի քանի նման դեպք է գրանցվել. Երևանում երկու վրաերթ է եղել՝ տարբեր հատվածներում, Մեղրիում զինվորական եղբայրները, հանդիպակաց գոտի դուրս գալով, վթարի են ենթարկվել:
«Պետք է ընդամենը պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,- ասաց նա՝ նշելով, որ այդ կանոնների մասին զրույց է ունեցել նաև դպրոցականների հետ:
«Մենք դպրոցահասակ երեխային բացատրում ենք՝ ինչ անի երթևեկության կանոնները պահպանելու համար, ցավալի է, որ նույնը պետք է ասենք 30-40-50 տարեկան մարդկանց: Այս խնդիրը միայն ՀՀ-ում չէ, ամբողջ աշխարհում կա»,- նշեց ՃՈ պետը:
Կարապետյանը նաև վիճակագրություն ներկայացրեց Հայաստան ներմուծված մեքենաների մասին: Նա տեղեկացրեց՝ 2017 թ. 35 000, 2018 թ.՝ 73 000, իսկ այս տարվա առաջին եռամսյակում 35 000 տրանսպորտային միջոց է մտել մեր երկիր, այսինքն՝ մոտավորապես 170 – 180 հազար տրանսպորտային միջոց, և դրանց ուղիղ կեսը Երևանում է:
Տրանսպորտային միջոցների երկարության «գումարային» տվյալը ներկայացնելով՝ ՃՈ պետը հայտնեց, որ միայն վերջին երկու տարում Երևանում 420 կմ տրանսպորտ է ավելացել:
«Տաքսու, տրանսպորտի կայանատեղիների խնդիր կա, դա չի նշանակում, որ պետք է մեր հարգարժան տաքսիստները գան, կայանեն հասարակական տրանսպորտի կանգառում կամ չթույլատրված տեղում, հետո գան, ճանապարհ փակեն»,- ասաց նա:
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...