Գյումրիի պատմական միջուկի հին փողոցները վերանորոգվում են, իսկ ճարտարապետական շինությունները` մնում առանց լուրջ պահպանության – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Գյումրիի պատմական միջուկի հին փողոցները վերանորոգվում են, իսկ ճարտարապետական շինությունները` մնում առանց լուրջ պահպանության

14:56 04.05.2019

Գյումրիի պատմական միջուկի 1000 հա տարածքում 1000-ից ավելի պատմաճարտարապետական շինություններ կան, որոնց մեծ մասի պահպանությունը վտանգված է: Այս մասին հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը։ 1980 թ.-ից ստեղծված Կումայրի արգելոց-թանգարանի գործառույթներից մեկն էլ եղած հուշարձան-շինությունների պահպանումն է, ինչը և՛ օբյեկտիվ, և՛ սուբյեկտիվ պատճառներով չի իրականացվում։ Կումայրի արգելոցում կան շինություններ, որոնք մի քանի անգամ վերավաճառվել են: Սեփականատերեր են փոխվել, բայց պատմական շինությունների վերականգնում այդպես էլ չի եղել: Շիրազի փողոցում 3 տուն կողք-կողքի փլուզվում են, մի քանի օր առաջ հերթական դեպքն է տեղի ունեցել: Տերեր ունեն, բայց այդ տները լքված են:

Շիրազի փողոցի 17, 19 ու 21 տները Կումայրի արգելոց-թանգարանի պահպանության տակ են, 1907 թվականի շինությունները ժամանակին բնակեցված են եղել, հետո տանտերերն են փոխվել, բայց պահպանության հարցում ոչինչ չի փոխվել: Վերավաճառված երեք տան տերերն էլ դռները փակել ու քաղաքից գնացել են: Բաց տանիքի պատճառով լքված տների պատերը կիսախարխուլ են դարձել: Ճակատային հատվածներում պատկերն ավելի քան տխուր է: Իրար կից կառուցված տներից ցանկացած մեկի փլուզումը վտանգ է նաև մյուսի համար: 17 տան ճակատային հատվածում մի քանի օր առաջ քարաթափումներ են եղել:
Թե քանի տերեր են փոխել արգելոցի այս տները, հարևանները չհիշեցին, բայց հաստատեցին, որ ամեն օր պատմական միջուկի այս տներով նոր մարդիկ են հետաքրքվում, բայց գնորդ չեն դառնում: Պատմական միջուկի շենքերը փրկելու երբևէ եղած առաջարկներն ու գրված ծրագրերն այդպես էլ նպատակին չեն հասել: Ռուսթավելի փողոցի վերակառուցումը ևս չապահովեց հին քաղաքի պատմական տները վերակագնելու հավակնոտ ծրագրի ընթացք: Այժմ էլ նման նպատակներ կապում են Կումայրի արգելոցի Շիրազի փողոցի հետ, որտեղ նորոգումներն անցած տարվանից շարունակվում են: Իսկ աշխատանքներն ինչքանով են ազդել  տների ամրության վրա, շինարարը միանշանակ համոզված է, որ այդ փլուզումները շինարարության հետևանքով չեն եղել։
Այլ վտանգներից խուսափելու համար շինարարներն են միջոցներ ձեռնարկել, փլված հատվածները փակել են պատնեշներով և շարունակում են հարևանությամբ գտնվող մայթերը կառուցել: Սալիկապատում են, եզրաքարեր են տեղադրում, տեղ- տեղ էլ դեռ մայթերի բետոնալցում են կատարում:
Հաջորդ շաբաթ գործը կհասնի ասֆալտապատմանը, բայց դեռ կոմունիկացիոն թերի աշխատանքներ կան, ինչպես բոլոր փողոցներում, այնպես էլ այստեղ՝ էլցանցը, ջրմուղը և կապի օպերատորներն անավարտ գործեր ունեն: Աշխղեկը վստահեցնում է, որ թերի արված ստորգետնյա գործերն ընթացիկ շինարարությանը չեն խանգարում: Պարզվում է` շինարարին չեն խանգարում նաև ընթացքում կատարվող նախագծային փոփոխությունները: Ու ինչպես Կոմիտաս փողոցում էր, այստեղ էլ նախագծից շեղվում են սեփական տների բնակիչների պահանջով կամ քմահաճությունների պատճառով:
Շիրազը Կումայրի պատմական միջուկի 4 փողոցներից մեկն է, որը նախորդ տարվանից ժամկետների ձգձգումներով է կառուցվում: 1 կմ երկարությամբ փողոցի մայթերն էլ լայնացրել են փողոցի հաշվին, երթևեկելի հատվածը նեղացել է` նախագծով նախատեսվածի պես: Այս փողոցի շահագործումն էլ նախատեսված էր անցած տարի, հիմա նոր ժամկետը հունիսի 30-ն է:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:25 04.08.2025

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

12:15 04.08.2025

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

Ուկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

12:07 04.08.2025

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

Գազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...

SHANTNEWS

12:00 04.08.2025

SHANTNEWS

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:51 04.08.2025

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:40 04.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP