Տեղական իշխանությունները դեռ տարբերակներ են որոնում գյումրեցի անտուն և անօգնական վիճակում հայտնված ազատամարտիկի կեցության հարցը լուծելու համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+33.09 oC

Տեղական իշխանությունները դեռ տարբերակներ են որոնում գյումրեցի անտուն և անօգնական վիճակում հայտնված ազատամարտիկի կեցության հարցը լուծելու համար

21:19 04.05.2019

Արցախյան ազատամարտի մասնակից, գյումրեցի 64-ամյա Ստյոպա Թոսունյանի անտուն և անօգնական վիճակի մասին SHANTNEWS.am-ի անդրադարձից հետո եղան օգնության բազմաթիվ արձագանքներ: Իսկ ամենակարևորն այն է, որ առողջական ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված ազատամարտիկն այժմ լիարժեք բուժում է ստացել, բայց հետագա բնակության հարցը դեռ չի լուծվել:

Հիշեցնենք, որ Ստյոպա Թոսունյանը 6 ամիս է՝ ապրում էր կիսակառույց մի ավտոտնակի տանիքում, ցրտից ու տեղումներից անպաշտպան մի տարածքում։ Նրան անօգնական ու ծանր վիճակում գտել էին Նորավան թաղամասի երեխաները:

Երկու շաբաթում ծանոթ ու անծանոթ մարդիկ հիվանադնոցում տեսակցության են եկել, օգնել ով ինչով կարող էր: Կարևորն այն է, որ բուժվել է, գանգատներ չունի, մարմնի այտուցվածությունն անցել է։ Ստյոպա Թոսունյանի առողջական վիճակը կայուն պահելու համար դեղորայքային բուժում է նշանակված։ Այս հարցն էլ է կարգավորվել, Շիրակի մարզպետարանը միջնորդել է, թիվ 3 ընտանեկան բժշկության կենտրոնի հսկողության տակ կլինի։ Բայց հիվանդանոցում 13 օր մնալու ընթացքում չի  կարգավորել բնակության հարցը: Ստյոպա Թոսունյանը ապրելու տեղ չունի, իսկ հիվանդանոցը՝ նրան պահելու: Վիճակը լավացել էր, նրան հիվանդանոցից դուրս են գրել:

Հոսպիտալացման 13 օերերի ընթացքում Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը ճշտել  է Ստյոպա Թոսունյանի անձնական տվյալները, բնակության հասցեն, հետաքրքրվել ընտանեկան կարգավիճակով: Պարզվել է Ստյոպա Թոսունյանի բնակության հասցեն, որն  անձնագրում նշված է՝ գոյություն չունի: Բայց անկախ ամեն ինչից, բնակության խնդրի կարգավորումը քաղաքպետարանինն է: Ստյոպա Թոսունյանինն էլ այստեղ մի քանի տարբերակներ են ասել, ավելի կոնկրետ կասեն մի քանի օրից։

Այդ տարբերակներում առայժմ չկա Գյումրու ծերերի տուն-ինտերնատում տեղավորելը։Մարզպետարանի սոցապ բաժնի գլխավոր մասնագետ Գայանե Կարապետյանը բացատրեց, թե ինչու դա  հնարավոր չէ։
Գլխավոր մասնագետը տեղեկացրեց, որ հաշմանդամության կարգի հարցը լուծվում է, Ստյոպա Թոսունյանը Արցախյան պատերազմում  վիրավորվել է, անցնելու է բուժզննում, որից հետո համապատասխան հանձնաժողովը կորոշի նրա հաշմանդամության կարգը, բայց թոշակառռու չլինելու հանգամանքը խոչընդոտ է ծերերի տանը տեղավորելու համար:
Քաղաքապետարանի համար անտուն ազատամարտիկի կեցության հարցի լուծման տարբերակներից է Ախուրյանի ծերերի տուն-ինտերնատում կամ  բժիշկների նախկին հանրակացարանում տեղավորելը: Իսկ մինչ այդ Ստյոպա Թոսունյանին մի քանի օրով մնալու տեղ համաձայնել է տալ նրա  քույրը: Ազատամարտիկի հարազատները ի հայտ են եկել այս 15 օրերի ընթացքում:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

12:25 04.08.2025

Անցած երեք օրում գրանցվել է 36 ավտովթար  4 մարդ զոհվել է, 64-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ

Բացահայտվել է 235 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 33 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 29 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 28 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 19 դեպք՝ հոգեկան ներգործության, 13 դեպք՝ խարդախության, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 11 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության, 9-ական […] ...

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

12:15 04.08.2025

Ուկրաինան պատրաստվում է Էրդողանի այցին

Ուկրաինան պատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցին։ Այցի հիմնական թեման կարող է լինել երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի վավերացումը։ Այս մասին РБК-Ուկրաինային տված հարցազրույցում ասել է Թուրքիայում Ուկրաինայի դեսպան Նարիման Ջելալը։ Նրա խոսքով՝ ուկրաինական կողմն այժմ ակտիվորեն աշխատում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Ուկրաինա այցը կազմակերպելու ուղղությամբ։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին անձնական հրավեր […] ...

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

12:07 04.08.2025

Գազայի հատվածում սովից մահացածների թիվն ամեն օր ավելանում է

Գազայի հատվածի շրջափակման ընթացքում թերսնման պատճառով մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է 180-ի, այդ թվում՝ 93 երեխա, երկուշաբթի օրը հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ «Գազայի հատվածի հիվանդանոցներում վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է սովից և թերսնումից մահվան 5 դեպք։ Սովից մահացածների ընդհանուր թիվը հասել է 180-ի», – ասվում է նախարարության հայտարարության մեջ։ Գազայի հատվածի […] ...

SHANTNEWS

12:00 04.08.2025

SHANTNEWS

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

11:51 04.08.2025

Բռնակոթ գյուղի բնակչի տնամերձ հողամասում հայտնաբերվել է կանեփի 245 բույս․ Սիսիանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բռնակոթ գյուղի 42-ամյա մի բնակիչ տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում և զբաղվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում հուլիսի 29-ին բռնակոթցու հողամասում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 245 բույս։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

11:40 04.08.2025

Երևանի Շենգավիթ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 5-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Տարոնցու, Արմեն Խոստիկյան, Հայկ Հովսեփյան, Նորագավիթ 1-ին փողոցների, Արշակունյաց պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP