13:00 05.05.2019
Մայիսի 4-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հովվապետական այցով ժամանել է Կրետե (Հունաստան)` հանդիսապետելու Հերակլիոնի Ս. Հովհաննու Կարապետի հայկական եկեղեցու 350-ամյակին նվիրված միջոցառումները: Այս առիթով հավատացելոց օրհնության և երկրպագության համար Կրետե է բերվել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պահվող` Ս. Հովհաննես Մկրտչի մասունքներով խաչը:
Վեհափառ Հայրապետին Հերակլիոնի օդանավակայանում դիմավորել են Կրետեի հոգևոր և աշխարհիկ իշխանությունների ներկայացուցիչներ, համայնքային կառույցների պատասխանատուներ, ինչպես նաև այս առիթով Կրետե ժամանած հայ եկեղեցականներ:
Ամենայն Հայոց Կաթողիկոսին մասնավորապես ողջունելու էին եկել Հույն Ուղղափառ Եկեղեցու Կրետեի Նորին Սրբազնություն Իրենեոս Արքեպիսկոպոսը, Հունաստանի ԱԳ փոխնախարար Մարկոս Բոլարիսը, Կրետեի նահանգապետ Ստավրոս Առնաուտակիսը: Նորին Սրբությանն օդանավի մոտ դիմավորեցին նաև Կ. Պոլսի Հայոց պատրիարքական փոխանորդ Գերաշնորհ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆադեյ Չարչողլյանը, Հայաստանի Աստվածաշնչային ընկերության գլխավոր քարտուղար Գերաշնորհ Տ. Եզնիկ արքեպիսկոպոս Պետրոսյանը, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, Հունաստանի Հայոց թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ. Խորեն վարդապետ Առաքելյանը, Կ.Պոլսի Հայոց Պատրիարքության միաբան Հոգեշնորհ Տ. Եղիշե վարդապետ Ուչքունյանը, Հունահայոց թեմի Թեմական խորհրդի ատենապետ Մերուժան Հարթենյանը, Կրետեի հովվության ծխական խորհրդի ատենապետ Անտոնիս Բենարդին և գանձապահ Սանտի Ավետիսյանը:
Բարիգալստյան խոսքերից և Հայոց Հովվապետի ու Իրենեոս Արքեպիսկոպոսի եղբայրական ողջագուրումից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսի պատվիրակությունը մեկնել է Հերակլիոն:
Նույն օրը երեկոյան Հերակլիոնի «Աստորիա» թատրոնում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկա է գտնվել Ս. Հովհաննու Կարապետի հայկական եկեղեցու 350-ամյակին նվիրված համերգին, որին Կրետեի հայ համայնքի ուրախությանը բաժնեկից էին նաև բազում հույներ, տոնախմբության առիթով Աթենքից, Պոլսից և Մոսկվայից ժամանած ուխտավորներ:
Հանդիսությունը բացվել է Կրետեի հովվության ծխական խորհրդի ատենապետ Անտոնիս Բենարդիի խոսքով: Այնուհետև պաշտոնական խոսքով հանդես են եկել Կրետեի Նորին Սրբազնություն Իրենեոս Արքեպիսկոպոսը և Հունաստանի ԱԳ փոխնախարար Մարկոս Բոլարիսը` պատմական նկատելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի այցը Կրետե: ԱԳ փոխնախարարը Վեհափառ Հայրապետին է փոխանցել Հունաստանի վարչապետի և Արտաքին գործերի նախարարի ողջույնները, ինչպես նաև Աթենք այցելելու` Հունաստանի վարչապետի պաշտոնական հրավերը: Իր խոսքում նա անդրադարձ է կատարել նաև հայ ժողովրդի համար ապրիլ 24-ի խորհրդին:
Համերգն ամփոփվել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնության խոսքով:
Ողջունելով հանդիսության մասնակիցներին` Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր ուրախությունն է հայտնել Սուրբ Հովհաննու Կարապետի եկեղեցու 350-ամյակի առիթով Կրետե կատարելիք առաջին հովվապետական այցի առնչությամբ` նշելով, որ հայրենիքից և աշխարհի տարբեր երկրներից հայորդիներ եկել են հավելելու Կրետեի հայության ուրախությունը այս պատմական իրադարձության կապակցությամբ:
Վեհափառ Հայրապետը գնահատանքով արձանագրել է, որ Կրետեի հայ համայնքը, հակառակ փոքրաթիվ լինելուն, շարունակում է արթուն և աշխույժ պահել իր հավատքը` հավատարմությունը պահպանելով իրենց հայրերի սրբազան ավանդների ու ժառանգության նկատմամբ:
Գոհունակությամբ անդրադառնալով Կրետեի հոգևոր և աշխարհիկ իշխանությունների կողմից ցուցաբերված ջերմ հյուրաընկալությանը` Նորին Սրբությունը ընդգծել է, որ հայ և հույն ժողովուրդների բարեկամությունը գալիս է դարերի խորքից, ավելին` երկու հավատակից ժողովուրդները դարեր շարունակ կողք կողքի են ապրել, արարել ու հաղթահարել պատմության ընթացքում իրենց բաժին ընկած փորձություններն ու տառապանքները, վերապրել նաև ցեղասպանությունը` հանուն հավատքի հեղելով իրենց արյունը, նահատակվելով հանուն Քրիստոսի: Հայոց Հովվապետի խոսքով, հեղված այդ արյունը առավել ևս զորացրել է մեր ժողովուրդների բարեկամությունը: Վեհափառ Հայրապետը հաստատել է, որ երկու ազգերի և պետությունների միջև այդ բարեկամությունը այսօր էլ շարունակում է զորանալ և բարի արդյունք պարգևել` մաղթելով, որ այս նվիրական հողի վրա հայ ժողովրդի զավակները շարունակեն իրենց օրհնյալ կյանքը և մշտապես զորեղացնեն ժողովուրդների եղբայրությունն ու բարեկամությունը:
Հայոց Հայրապետը մաղթել է, որ Աստված պայծառ ու արգասավոր պահի երկու ժողովուրդների հավատքը:
17:40 02.08.2025
Ջրափրկարարները քաղաքացուն դուրս են բերել ափ17:35 02.08.2025
Արոնյանը պարտվել է Նակամուրային․ Esports World Cup 2025Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը Ռիադում անցկացվող Esports World Cup 2025 մրցաշարի քառորդ եզրափակչում պարտվել է Հիկարու Նակամուրային: ԱՄՆ-ի երկու ներկայացուցիչներն անցկացրել են չորս պարտիա, ճապոնացին հաղթել է 2,5-1,5 հաշվով: Նակամուրան կիսաեզրափակչում կհանդիպի ՖԻԴԵ-ի առաջին համար, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ, որը քառորդ եզրափակչում 2,5-0,5 հաշվով հաղթել է հնդիկ Նիհալ Սարինին: ...
17:29 02.08.2025
Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքումՀնդկաստանի վրա Պակիստանից ցանկացած նոր ահաբեկչական հարձակում կպատասխանվի վճռականորեն՝ օգտագործելով BrahMos թևավոր հրթիռները, որոնք արտադրվում են ռուս-հնդկական համատեղ ձեռնարկության կողմից, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ «Եթե Պակիստանը կրկին մեղք գործի, Ուտար Պրադեշում արտադրված հրթիռները կոչնչացնեն ահաբեկիչներին»,-ասել է Մոդին՝ ելույթ ունենալով Վարանասիում: Հնդկաստանի վարչապետը նաև նշել է, որ համաշխարհային հանրությունն արդեն տեսել է հնդկական պաշտպանական […] ...
17:20 02.08.2025
Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցու մահվան մասինԳազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...
17:10 02.08.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...
17:00 02.08.2025
«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքըԹուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...