Կրակը ոչնչացրել է «Շերեմետևոյում» արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռի մի մասը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2024
  • $
    388.08
  • RUBLE
    4.22
  • 416.29
WEATHER
+27.09 oC

Կրակը ոչնչացրել է «Շերեմետևոյում» արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռի մի մասը

21:26 05.05.2019

Վերջին տվյալներով՝ ՌԴ Քննչական կոմիտեն հայտնում է 1 զոհի և 4 վիրավորի մասին, որոնք տոիժել են Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում «Աերոֆլոտ» ավիաընկերության Sukhoi Superjet 100 ինքնաթիռի այրվելու հետևանքով:
«Ներկա պահին հետաքննությունը ունի 1 զոհի և 4 տուժածի մասին տեղեկություն, որոնք դիմել են բժշկական օգնություն ստանալու նպատակով»,- RIA Novosti-ի հետ զրույցում հայտնել են Քննչական կոմիտեից:
Sukhoi Superjet 100-ը Մոսկվայից ուղևորվում էր Մուրմանսկ, այն արտակարգ վայրէջք էր կատարել օդանավակայանում ինքնաթիռում հրդեհ ծագելուց հետո:
Գործակալությունը, վկայակոչելով «Ռոսավիացիայում» իր աղբյուրին, հայտնում է, որ ինքնաթիռին միայն երկրորդ փորձից հետո է հաջողվել վայրէջք կատարել եղանակային վատ պայմանների հետևանքով:
Վայրէջքի ժամանակ բռնկվել էր ինքնաթիռի շարժիչը: Կրակը ոչնչացրել է օդանավի գրեթե կեսը, հայտնել է RIA Novosti-ի աղբյուրը արտակարգ իրավիճակների ծառայությունում:
Ուղևորների մի մասն ինքնաթիռը կարողացել է ինքնուրույն լքել:
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 263 հոդվածի հատկանիշներով, այն է՝ «Անվտանգության կանոնների խախտում օդանավի շահագործման ժամանակ, որը հանգեցրել է 2 և ավելի մարդկանց մահ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ռմբակոծություն» մթնոլորտից. Չինաստանում հսկայական չափի կարկուտ է տեղացել

12:40 28.04.2024

«Ռմբակոծություն» մթնոլորտից. Չինաստանում հսկայական չափի կարկուտ է տեղացել

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ. ««Ռմբակոծություն» մթնոլորտից: Չինաստան, Գուանդուն նահանգ»: ...

Գազայում վեց ամսվա ընթացքում ավելի շատ երեխա է մահացել, քան չորս տարվա ընթացքում աշխարհի բոլոր հակամարտություններում

12:05 28.04.2024

Գազայում վեց ամսվա ընթացքում ավելի շատ երեխա է մահացել, քան չորս տարվա ընթացքում աշխարհի բոլոր հակամարտություններում

Գազայի հատվածում վերջին վեց ամսվա ընթացքում սպանված երեխաների թիվը ցնցող է, ՏԱՍՍ-ին տված հատուկ հարցազրույցում ասել է Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին։ Նա նշել է, որ պատերազմական պայմաններում շատ դժվար է ճշգրիտ տվյալներ ստանալը։ «Բայց ես կարծում եմ, որ հրապարակված թվերը (ըստ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալների՝ Գազայում զոհերի […] ...

Իսրայելը ավիահարվածներ է հասցնում Գազայի կենտրոնում գտնվող քաղաքներին

11:30 28.04.2024

Իսրայելը ավիահարվածներ է հասցնում Գազայի կենտրոնում գտնվող քաղաքներին

Իսրայելական ուժերը ավիահարվածներ են հասցնում Գազայի կենտրոնական հատվածում գտնվող Ալ-Զավաիդա և Ալ-Մուրաքա քաղաքներին, հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը։ «Al Jazeera Arabic-ի մեր գործընկերները հայտնում են, որ Իսրայելը ավիահարվածներ է հասցնում Գազայի հատվածի կենտրոնական մասում գտնվող Ալ-Զավաիդա և Ալ-Մուրաքա քաղաքներին», – նշում է հեռուստաալիքը: ...

Իլոն Մասկն անսպասելի այցով մեկնել է Չինաստան

10:45 28.04.2024

Իլոն Մասկն անսպասելի այցով մեկնել է Չինաստան

Ամերիկացի ձեռներեց Իլոն Մասկը կիրակի օրը անսպասելի այցով մեկնել է Չինաստան, հայտնում է Reuters-ը: «Tesla-ի գործադիր տնօրեն Իլոն Մասկը կիրակի օրը անսպասելի այցով մեկնեց Պեկին՝ էլեկտրական մեքենաներ արտադրող երկրորդ խոշոր շուկա»,-հայտնում է գործակալությունը: Նշվում է, որ Մասկը ցանկանում է հանդիպել չինացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելու Չինաստանում ամբողջովին ինքնակառավարվող մեքենաների համար ծրագրային ապահովման տեղակայման հարցը և […] ...

Ոսկերիչը ցրել է ոսկու և ոսկյա զարդերի մասին ամենատարածված առասպելները

23:42 27.04.2024

Ոսկերիչը ցրել է ոսկու և ոսկյա զարդերի մասին ամենատարածված առասպելները

Ոսկին համարվում է ամենաթանկ մետաղներից մեկը շատ հազարամյակների ընթացքում, ուստի ոսկու արդյունահանման հետ կապված հսկայական թվով առասպելներ և սխալ պատկերացումներ կան: Դրանցից ամենատարածվածը Gazeta.Ru-ի հետ զրույցում մեկնաբանել է ոսկերիչ Նատալյա Նախոդկինան։ Առաջին առասպելն այն է, որ ոսկին պետք է դեղին լինի: «Իր առաջնային տեսքով ոսկին իրականում վառ դեղին գույն ունի: Ինչ վերաբերում է ոսկուն, որը […] ...

Աթենքի ակադեմիայում տեղի է ունեցել գիտական միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին

22:58 27.04.2024

Աթենքի ակադեմիայում տեղի է ունեցել գիտական միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին

Ապրիլի 26-ին Հունաստանում ՀՀ դեսպանության և Աթենքի ակադեմիայի նախաձեռնությամբ և կազմակերպմամբ Աթենքի ակադեմիայի գլխավոր սրահում տեղի ունեցավ գիտական միջոցառում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։ Միջոցառման նախագահող Աթենքի Ակադեմիայի նախկին նախագահ, ակադեմիկոս Միխայիլ Ստաթոպուլոսը, ողջունելով հյուրերին, շեշտեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման և միջազգային ճանաչման կարևորությունն ու ընդգծեց Հունաստանի կողմից դրա ճանաչման փաստը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես […] ...

BACK_TO_TOP