Երևանի քաղաքապետի աշխատավարձը մոտեցնում են Մոսկվայի քաղաքապետի աշխատավարձին․ «168 ժամ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Երևանի քաղաքապետի աշխատավարձը մոտեցնում են Մոսկվայի քաղաքապետի աշխատավարձին․ «168 ժամ»

08:25 07.05.2019

«168 ժամ»-ը գրում է․ «Երևանի ավագանու առաջիկա նիստում թեժ քննարկում է սպասվում։ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության կողմից նախագիծ կներկայացվի, ըստ որի՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նախկին 575 հազար դրամի փոխարեն՝ կստանա ամսական 1 միլիոն 200 հազար դրամ (2500 դոլար), ճիշտ այնքան, որքան վարչապետն է ստանում։ Ըստ նույն նախագծի՝ քաղաքապետարանի վարչությունների պետերը նախկին 346 հազար դրամի փոխարեն՝ կստանան 641 հազար դրամ, վարչական շրջանների ղեկավարները 400 հազար դրամ աշխատավարձի փոխարեն՝ կստանան 773 հազար դրամ, իսկ նրանց տեղակալները՝ 346 հազարի փոխարեն՝ 668 հազար։

Համեմատության համար նշենք, որ Մոսկվա քաղաքի 2019թ. բյուջեն մոտ 45 միլիարդ դոլար է՝ 2.6 տրիլիոն ռուբլի, Երևանի բյուջեն` 172 միլիոն դոլար։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի տարվա եկամուտը 108 հազար դոլարի շրջանակներում է` ամիսը մոտ 9 հազար դոլար։

Այն դեպքում, երբ Մոսկվայի բյուջեի եկամուտները Երևանին գերազանցում են 254 անգամ` արդա՞ր է արդյոք, որ Մոսկվայի քաղաքապետի եկամուտն իր կոլեգա Հայկ Մարությանի եկամտին գերազանցի 2.5 անգամ։ Եվ սա՝ այն դեպքում, երբ մեր երկրում նվազագույն աշխատավարձը 55.000 դրամ է։

Ի դեպ, մեր որոշ ընթերցողների դիտարկմամբ՝ Հայկ Մարությանը պետք է ստանա 45-50 դոլարին համարժեք աշխատավարձ՝  մինչև իսկապես  գործ անեն և կատարեն հեղափոխության օրերին իրենց կողմից տրված բոլոր խոստումները։ Որևէ մեկը կարո՞ղ է բացատրել՝ ինչո՞ւ պետք է բարձրանան քաղաքապետի և քաղաքային իշխանության մյուս բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերը»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

23:56 01.08.2025

Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համար

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...

BACK_TO_TOP