Հայկ Մարությանի աշխատավարձի կեսը կուղղվի բարեգործությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+31.09 oC

Հայկ Մարությանի աշխատավարձի կեսը կուղղվի բարեգործությանը

11:46 08.05.2019

Մեկնարկեց Երևանի ավագանու արտահերթ նիստը: Օրակարգում 3 հարց է, բայց մինչ օրակարգին անդրադառնալը քաղաքապետ  Հայկ Մարությանը խոսեց քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի դրույքաչափերի բարձրացման մասին: Նա ասաց, որ այս պահին բոլոր պետական մամիններն աշխատում են պարգևավճարների համակարգով, կան աշխատավարձեր, որոնք ցածր են և փոխհատուցվում են պարգևավճարներով.

«Մենք ուզում ենք մեկ քայլ առաջ գնալ, գնալ բաց, թափանցիկ ճանապարհով, այն, ինչ կոչվում է աշխատավարձ + պարգևավճար, բերել աշխատավարձի դաշտ: Գոյություն ունի հաստատված բյուջե, որը ներառում է հաստատված պարգևավճարների չափը: Այս բարձրացումը տեղավորվում է այդ  բյուջեի մեջ՝ պարգևավճարները  վերածվելու են աշխատավարձերի»:

Մարությանը խոսել է աշխատավարձերի բարձրացման դրական կողմերի մասին: Նա նշել է, որ խոսքը 1700 աշխատակցի մասին է:

«Մարդիկ կիմանան վստահ, որ ամսական ստանում են իքս գումար, աշխատանքի ընթացքում կմտածեն աշխատանքի մասին, ոչ թե` ինչպես են հոգալու իրենց հոգսերը: Սա կբերի հստակություն:  Շատ ընտանիքներ կարող են հիպոթեքներ վերցնել՝ առանց  մտածելու`  էսօր կլինի՞, թե՞  չի լինի  պարգևավճար, սա կօգնի հատկապես երիտասարդ ընտանքիներին: Մենք կարող ենք  հանգիստ սկսել լավ կադրերի հավաքագրումը, որովհետև երբ մենք խոսում են լավ կադրերի հետ և ասում, որ քո աշխատավարձը  էսքան է, բայց կլինեն պարգևներ, շատ որակյալ կադրեր հրաժարվում են քաղաքապետարանում աշխատանքի անցնել»:

Ինչ վերաբերում է կոնկրետ իր աշխատավարձին՝ Մարությանն ասել է, որ ինքը բավականին ապահովված է և կարիք չունի բարձր աշխատավարձի: Ի սկզբանե որոշված է եղել, որ բոլորինը կբարձրանա, իրենը՝  ոչ: Սակայն  իրավաբաններն ասել են, որ առանց  իր աշխատավարձը բարձրացնելու չի կարող բարձրանալ մյուսներինը: Ըստ այդմ, քաղաքապետը հայտարարեց, որ իր աշխատավարձը կազմում է 400 հազար դրամ, ավելացնելուց հետո այն կդառնա 800 հազար, և լրացուցիչ 400 հազարն ամսական կուղղվի բարեգործական նպատակների:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

10:16 02.08.2025

Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

09:53 02.08.2025

Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցել

Ճապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

09:30 02.08.2025

Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:55 02.08.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

08:30 02.08.2025

ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժած

Օգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

23:59 01.08.2025

Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP