12:03 09.05.2019
Մեկ տարի առաջ Հայաստանում «թավշյա» հեղափոխության արդյունքում իշխանափոխություն տեղի ունեցավ, Նիկոլ Փաշինյանը երկրորդ փորձից ընտրվեց հանրապետության վարչապետ: Հայաստանում վերջին մեկ տարում տեղի ունեցած փոփոխությունների մասին Rusarminfo-ն զրուցել է ռուսաստանցի հայտնի գործիչների հետ, Հայաստանի հետ սերտ կապ պահպանող մարդկանց հետ, ովքեր քաղաքականությամբ չեն զբաղվում:
Հայտնի քիմիկոս Արտեմ Օհանովը կարծում է, որ չնայած նոր կառավարության տված խոստումներին՝ Հայաստանում հեղափոխությունից հետո դրական փոփոխություններ չեն եղել:
«Հայաստանն այնպիսի վիճակում է, որ իրականում իշխանություններից շատ բան կախված չէ: Այդ պատճառով առանձնահատուկ սպասելիքներ չկային ու չկան: Զարգացումը միշտ դանդաղ գործընթաց է: Հեքիաթային արագ զարգացումներ ակնկալելը միամտություն է: Հատկապես, եթե հաշվի առնենք, որ Հայաստանն առևտրային արգելափակման մեջ է, սառեցված ռազմական հակամարտություն ունի և այժմ ռեսուրսներ չունի լուրջ տնտեսական առաջընթացի համար»,- ասել է Օհանովը:
Հայազգի երաժիշտ Արմեն Գրիգորյանը հակառակ տեսակետին է: Նա կարծում է՝ Նիկոլ Փաշինյանը կարողացավ անել անհավանականը՝ «հաղթել թալանի համակարգը, որ գործել է տարիներ շարունակ»:
«Ես կարող եմ ձեզ փոխանցել իմ հայաստանյան ամառանոցի հարևանների կարծիքը: Նրանք հիմնականում դրական են արտահայտվում նոր իշխանությունների մասին: Օրինակ, ասում են, որ գումարներ չեն շորթում: Հարևանուհիներիցս մեկը վարորդական իրավունք է ստացել, նա ուրախությամբ և զարմանքով պատմում էր, որ իրենից անգամ մի լումա չեն վերցրել: Իսկ իմ զարմիկը ցանկանում էր պաղպաղակի արտադրություն սկսել, փաստաթղթերը հավաքեց, բայց մերժում ստացավ»,- ասել է Գրիգորյանը:
Ռուս հաղորդավար և շոումեն Դմիտրի Դիբրովը կարծում, է, որ Հայաստանում տեղի ունեցող փոփոխությունների մասին օբյեկտիվորեն կարող են խոսել միայն երկրում բնակվող անձինք:
«Ես իրավունք չունեմ կարծիք հայտնել հարցերի վերաբերյալ, որոնց մասին պետք է արտահայտվեն Հայաստանում ապրողները: Ես այնտեղ չեմ ապրում: Ես լսել եմ այն մարդկանց կարծիքները, ովքեր ապրում են Հայաստանում և ում վստահում եմ: Նրանք իմ ընկերներն են: Կարծես թե առայժմ որևէ վատ բան չեմ լսել»,- նշել է Դիբրովը:
Նա նաև նշել է, որ Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններն իրեն, համենայնդեպս, որևէ կերպ չեն առնչվում. ինքը միշտ Հայաստանի հանդեպ ջերմ ու բարի զգացմունքներ է ունեցել, այդ զգացմունքներն անփոփոխ են:
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...
22:55 15.06.2025
Նեթանյահուն հայտնել է, որ ԱՄՆ-ն օգնում է Իսրայելին հետ մղել Իրանի հարձակումներըՄիացյալ Նահանգներն օգնում է իսրայելական ուժերին՝ հետ մղելու Իրանի կողմից հրեական պետության դեմ ուղղված պատասխան հարվածները: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Ես խորապես շնորհակալ եմ նախագահ Թրամփի՝ Իսրայելը պաշտպանելուն օգնելու որոշման համար», – շեշտել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ամերիկյան կողմը հրեական պետությանը տրամադրում է […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...