15:40 09.05.2019
Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 74 և Շուշիի ազատագրման 27 ամյակի առիթով Գյումրիում անցկացվել է զորահանդես: Կենտրոնական հրապարակով անցել են հայ-ռուսական միացյալ զորախմբի, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի, Շիրակի կայազորի զինծառայողները, ինչպես նաև ԱԱԾ զորքերը, Արտակարգ իրավիճակների նախարարության ստորաբաժանումները, Արցախյան ազատամարտի վետերանները և պատանի երկրապահները:
Հայ-ռուսական միացյալ զորախմբի զորահանդեսը ղեկավարում էր Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարը, իսկ շքերթն ընդունում էր միացյալ զորախմբի հրամանատարը: Երկու հրամանատարները ողջունեցին զորահանդեսի մասնակիցներին:
«74 տարի է անցել այն օրվանից, երբ խորհրդային բազմազգ պետությունում ապրող ժողովուրդները կերտեցին հաղթանակ ամենաարյունալի պատերազմում: Այն 27 մլն մարդու կյանք խլեց: Այդ հաղթանակը հավերժ օրինակ է արիության, դիմացկունության և հայրենիքի նկատմամբ նվիրվածության: Մեզ՝ հայերիս համար հաղթական այս օրը հիշարժան է նաև Շուշիի ազատագրմամբ: Իմ, ՀՀ պաշտպանության նախարարի և Գլխավոր շտաբի պետի անունից ընդունեք ջերմ շնորհավորանքներ: Թանկագի՛ն վետերաններ, շնորհակալություն հաղթանակի համար»,-նշել է ՀՀ և ՌԴ միացյալ զորախմբի հրամանատար Տիգրան Փարվանյանը:
Հայկական ու ռուսական զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներն անցան շքերթով, ապա նաև մարտական պատրաստության ցուցադրական ելույթներ ունեցան:
Իսկ հանդիսատեսի շարքում պատվավոր տեղը նրանցն էր՝ Հայրենական Մեծ պատերազմի վետերաններինը: Տարեցտարի նրանց շարքերը նոսրանում են: Ընդամենը 10 վետերան էր հետևում զորահանդեսին: Նրանցից ամենաերիտասարդը 95 տարեկան է: Նրանց մոտ հիշողություններն անմոռանալի են:
Շատ զինատեսակներ ստեղծվել են Հայրենական Մեծ պատերազմի տարիներին: Դրանց արդեն կատարելագործված սերունդներն են այսօր հայկական ու ռուսական զինված ուժերի սպառազինությունում: Բազմաֆունկցիոնալ զրահամեքենաներ, թեթև զրահապատ մեքենաներ, հակատանկային համակարգեր, ականանետներ…
Զինտեխնիկայի այս տեսակներն անցան Գյումրիի կենտրոնական հրապարակով: Դրանք ժամանակակից ռազմարդյունաբերության զարգացման օրինակներն են:
Այն վետերանները, ովքեր չվերադարձան ռազմաճակատից, և նրանք, ովքեր արդեն մեզ հետ չեն, իրենց սերունդների ձեռքին «անմահների գնդում» էին:
Տասնյակ լուսանկարներում պատմություններ են, անմահ պատմություններ նրանց մասին, ովքեր զոհվել են հանուն հայրենիքի: «Անմահների գնդի» մասնակիցների շարքերում էին նաև Արցախյան պատերազմի վետերանների և Քառօրյայի զոհերի հարազատները: «Անմահների գունդը» միավորել էր խորհրդային ու անկախ Հայաստանի պատմության հերոսներին, նրանք բոլորը ու նրանց մասին հիշողություններն անմահ են:
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...
23:49 01.08.2025
El Tiempo. Կոլումբիայի նախկին նախագահը կդատապարտվի 12 տարվա ազատազրկման՝ վկային կաշառելու համարԴատարանը Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, որը մեղավոր է ճանաչվել վկային կաշառելու մեջ, կդատապարտի 12 տարվա ազատազրկման։ Այս մասին հայտնել է El Tiempo թերթը, որը ծանոթացել է դատավորի վճռին։ «Ալվարո Ուրիբե Վելեսը կդատապարտվի 144 ամսվա, այսինքն՝ 12 տարվա ազատազրկման, նվազագույն աշխատավարձի 2420 չափով տուգանքի և 100 ամիս 20 օր ժամկետով պետական պաշտոններ զբաղեցնելու արգելքի», – […] ...
23:40 01.08.2025
Սևանա լճում քաղաքացիները հայտնաբերել են տղամարդու մասնատված մարմինՕգոստոսի 1-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության ոստիկանության Մարտունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Մարտունի խոշորացված համայնքի Արծվանիստ բնակավայրի Սևանա լճում դի կա։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը, տեղում պարզվել է, որ քաղաքացիները ափից մոտ 200 մետր հեռավորության […] ...
23:29 01.08.2025
Հութիները հայտարարել են Բեն Գուրիոն օդանավակայանի վրա բալիստիկ հրթիռ արձակելու մասինԵմենի ապստամբ «Անսար Ալլահ» շարժման հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի Բեն-Գուրիոն օդանավակայանին։ Այս մասին հայտարարել է ապստամբների ներկայացուցիչ Յահյա Սարիան։ «Հրթիռային զորքերն իրականացրել են եզակի ռազմական գործողություն՝ հարձակվելով Լոդ օդանավակայանի (խմբ. Բեն-Գուրիոն) վրա՝ օգտագործելով «Պաղեստին-2» տիպի գերձայնային բալիստիկ հրթիռ», – ասել է Սարիան, որի ելույթը հեռարձակվել է ապստամբներին պատկանող Al Masirah հեռուստաալիքով։ […] ...
23:17 01.08.2025
Փրկարարներն ուղղել են կողաշրջված բեռնատարըՕգոստոսի 1-ին, ժամը 16։20-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան-Աղվանի ավտոճանապարհի 31-րդ կմ-ին բեռնատարը կողաշրջվել է, ճանապարհը դարձել է միակողմանի, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Աղվանու հենակետից մեկական մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KamAZ» մակնիշի բեռնատարը […] ...