20:32 09.05.2019
Հաղթանակի և խաղաղության տոնական միջացառումները մայիսի 9-ին Գյումրիում շարունակվել են Մայր Հայաստան հուշահամալիրում: Պատերազմի վետերաննները, հուշահամալիր այցելող քաղաքացիները ծաղիկներ են խոնարհել «Անհայտ զինվորի» հուշակոթողին: Իսկ հուշակոթողից ոչ հեռու բացվել է զինվորական դաշտային խոհանոց, որտեղ վետերանների համար զինվորական ճաշ է մատուցվել։ Տոնական հյուրասիրությունն ավարտվել է համերգով:
Վետերանների համար դաշտային խոհանոցի ճաշացանկն ամեն տարվա նման անփոփոխ էր՝ զինվորական ավանդական կերակուրը հնդկաձավարով, բրնձով, պահածոյացված մսով շիլան է, խաշած կարտոֆիլը, բորշչը, թթուն, ճարպն ու անփոխարինելի 100 գրամը։
Գյումրու 102-րդ ռազմաբազայի սպաները, քաղաքի ու մարզի ղեկավարները վետերանների հետ սեղանի շուրջ են խոսքի բռնվում, ուտում այն կերակուրները, որոնք հավանաբար ճաշակել էին բանակում ծառայելիս: Հյուրասիրության մասնակից երիտասարդ վետերանը Վարդանուշ տատն է՝ 96 տարեկան, բաժակ է բարձրացնում՝ մեր երկրին խաղաղություն ու բարեկեցություն մաղթելու ցանկությամբ։
Վարդանուշ տատի ամուսինը նրանից մեծ է մեկ տարով: Պատերազմի վետերան Անդրեյ պապը 74 տարիների հեռվից դարձյալ հիշեց, թե ինչպես կամավոր ռազմաճակատ մեկնեց կնոջից հետո: Ասում է, պատվի հարց էր, կինը կվերադառնար ռազմաճակատից ու կասեր, որ ինքն է տղամարդը, որովհետև պատերազմ է գնացել։
Մայիսի 9-ը այն օրն է, որ ամեն տարի վետերանները հանդիպում են, նորից հիշում ռազմաճակատում անցկացրած ծանր օրերը, հիշում պատերազմում զոհված ընկերներին: Հայրենական մեծ պատերազմի վետերաններից Գյումրիում այժմ կենդանի են 20-ը, իսկ հյուրասիրությանը ներկա էր 10-ը: Նոսրացած շարքով նորից հանդիպել են ու միախառնվել են երջանկության, ուրախության, ցավի և տխրության զգացումները։ «Մայր Հայաստան» հուշահամալիր վետերաններն այս տարի չկարողացան բարձրանալ, նրանց փոխարեն «Անհայտ զինվորի» հուշակոթողի մոտ հարգանքի տուրք մատուցեց «անմահների գունդը»:
T 34 մակնիշի տանկերին, որոնցով Խորհրդային բանակը հաղթանակ գրանցեց 45-ին, փոխարինելու են եկել կատարելագործված մոդելները։ Բացի կենտրոնական հրապարակի շքերթից՝ «Մայր Հայաստան» հուշահամալիրում էլ ռազմատեխնիկայի ցուցադրություն էր, որին քաղաքացիները հետաքրքրությամբ էին հետևում:
23:59 15.06.2025
ԵՄ-ն կոչ է արել թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերելԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է ԵՄ դիրքորոշումը, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել միջուկային զենք: «ԵՄ-ն ուշադիր հետևում է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակին և իր խորը մտահոգությունն է հայտնում վտանգավոր սրման վերաբերյալ, որը սպառնում է անկայունացնել ամբողջ Մերձավոր Արևելքը։ ԵՄ-ն միշտ հստակ է եղել, որ Իրանին չպետք է թույլատրվի ձեռք բերել […] ...
23:30 15.06.2025
Իսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկինԻսրայելը հարվածել է Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկին, վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ դիվանագետներ, հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Սաիդ Խատիբզադեն։ «Իսրայելի ռեժիմը դաժան հարձակում է գործել Իրանի արտաքին գործերի նախարարության շենքերից մեկի վրա, որը գտնվում է Թեհրանում։ Այս հարձակման հետևանքով վիրավորվել են մի քանի քաղաքացիական անձինք, այդ թվում՝ իմ […] ...
23:15 15.06.2025
Գատուզոն դարձել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը2006 թվականի աշխարհի չեմպիոն Ջենարո Գատուզոն նշանակվել է Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ: Այս մասին հայտնել է ազգային հավաքականի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ Լուչիանո Սպալետին հայտարարել է Իտալիայի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հեռանալու մասին, որը նա գլխավորում էր 2023 թվականից։ «Գատուզոն իտալական ֆուտբոլի խորհրդանիշ է, ազգային հավաքականի համազգեստը նրա համար երկրորդ մաշկի պես […] ...
23:06 15.06.2025
Իրանի զինված ուժերը կոչ են արել իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների տարածքներըԻրանի զինված ուժերի խոսնակը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով իսրայելցիներին լքել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտների մոտ գտնվող տարածքները: «Հարվածները կուղղվեն կարևորագույն օբյեկտներին, այդ թվում՝ ռազմական և անվտանգության կենտրոններին, որոշումների կայացման կենտրոններին և հրամանատարների շտաբներին», – ընդգծել է նա Իրանի պետական հեռուստատեսության եթերում։ Նշվել է, որ ստորգետնյա ապաստարանները չեն կարող համարվել հրեական պետության բնակչության համար անվտանգ վայր։ […] ...
22:45 15.06.2025
Նեթանյահուն հայտարարել է Իրանի հետախուզության ղեկավարին չեզոքացնելու մասինԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կիրակի օրը հայտարարեց, որ Իսրայելը չեզոքացրել է Իրանի հետախուզության ղեկավարին և նրա տեղակալին։ «Կարող եմ ձեզ ասել, որ մի քանի րոպե առաջ մենք նաև հարվածեցինք Թեհրանում գտնվող հետախուզության բարձրաստիճան պաշտոնյային և նրա տեղակալին։ Մենք թիրախավորում ենք ռազմական օբյեկտներ, միջուկային օբյեկտներ», – ասել է Նեթանյահուն Fox News-ին։ Նա հավելել է, որ Իսրայելի […] ...
22:32 15.06.2025
Իրանում հայտնել են, որ Իսրայելի ուղղությամբ ռեկորդային թվով հրթիռներ են արձակելԻրանը «Ճշմարիտ խոստում 3» գործողության երկրորդ փուլի ընթացքում, որը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան, Իսրայելի տարածքի ուղղությամբ ռեկորդային թվով հրթիռներ է արձակել, հաղորդում է իրանական Fars պետական գործակալությունը ՝ հղում անելով իր աղբյուրին։ «Իսրայելի դեմ ԻՀՊԿ գործողության երրորդ ալիքը՝ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, սկսվել է այսօր կեսօրին՝ նախատեսվածից շուտ։ Այս գործողությունն իրականացվում է […] ...