15:19 10.05.2019
«Եթե ես օրական 9000 հատ նամակ եմ ուղարկում արդարադատության նախարարություն, հետո քրեակատարողական վարչություն, հետո օրական 60 անգամ գնում ես կալանավայր, գալիս ես, և այլն, բայց կոնկրետ դատապարտյալների խնդիրը չի լուծվում, ստիպված ես էս ամբիոնից բարձրաձայնել»,- խորհրդարանում գլխավոր դատախազության հաղորդման քննարկման ժամանակ այսպիսի խոսքերով իր ելույթը սկսեց ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Նա նշեց, որ թեև վաղաժամկետ ազատման հանձնաժողովից ու պրոբացիայից կա նաև սուբյեկտիվ դժգոհություն, բայց չեն կարող համատարած բոլորի դժգոհությունները սուբյեկտիվ լինել, խնդիր կա։ Զոհրաբյանի բնորոշմամբ՝ հանձնաժողովներում մի հերթապահ նախադասություն կա, թե դատապարտյալը հավատ չի ներշնչում։
«Հիմա մենք ուզում ենք հասկանալ՝ ոնց օրենքով էդ գնահատման չափորոշիչը, չափանիշը, էդ հավատի դոզավորումը, դասակարգումը … ո՞նց անեն էդ մարդիկ, որ տույժ չունեն, իրենց գործողությունները չեն հանգեցրել նրան, որ հայտնվեն կարցերում, այսինքն՝ տուգանքներ, տույժեր չունեն, քրեակատարողականի կողմից բնութագրվում են նորմալ, բայց պրոբացիոն ծառայության համար իրենք հավատ չեն ներշնչում։ Դե չի ներշնչում էս մարդը, ի՞նչ անենք», – ասաց Զոհրաբյանը։
Նա դիմեց գլխավոր դատախազին ու ասաց, որ պատրաստ է միասին աշխատել ու սահմանել այդ հավատի դոզավորումները։
Ինչ վերաբերում է դատավորներին ու պրոբացիայի ծառայության աշխատակիցներին, Զոհրաբյանն ասաց, որ չի հավատում, թե նրանք արդեն անկախ են ու ինքնուրույն են որոշումներ ընդունում։ Պատգամավորների պնդմամբ՝ նախկինում կառավարությունից «զանգերով արդարադատություն» իրականացրածները չեն կարող կտրուկ փոխվել։
10:16 02.08.2025
Սպիտակ տունը հաստատել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, եթե ուկրաինական հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չլինի իր կողմից սահմանված ժամկետներում։ NEWSMAX-ին տված հարցազրույցում նա ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներում նշել է՝ «այս պատերազմը պետք է ավարտվի», որ դա «սարսափելի պատերազմ է»։ «Ես կարծում էի, որ մենք […] ...
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...