Պատմության մեջ առաջին անգամ եվրագավաթների եզրափակիչներում բոլոր 4 թիմերը կներկայացնեն մեկ երկիր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+20.09 oC

Պատմության մեջ առաջին անգամ եվրագավաթների եզրափակիչներում բոլոր 4 թիմերը կներկայացնեն մեկ երկիր

19:20 10.05.2019

Երեկ ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչում «Արսենալ»-ը հաղթեց «Վալենսիա»-ին (4:2, երկու խաղերի ընդհանուր 7:3 հաշվով), իսկ «Չելսի»-ն՝ «Այնտրախտ»-ին (երկու խաղերի ընդհանուր հաշիվը՝ 2:2, 11-մետրանոց հարվածաշարը՝ 4:3): Այսպիսով՝ պատմության մեջ առաջին անգամ եվրագավաթների եզրափակիչներում բոլոր 4 թիմերը կներկայացնեն մեկ երկիր՝ Անգլիան:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ էին դուրս եկել «Լիվերպուլ»-ը և «Տոտենհեմ»-ը:

Այս տարի մաքուր անգլիական եվրագավաթային եզրափակիչ կլինի այնքան, որքան բոլոր ժամանակներում՝ 2:

Առաջին անգլիական եզրափակիչը կայացել է 1971/72 մրցաշրջանում: ՈւԵՖԱ-ի Գավաթի եզրափակչում մրցել են «Տոտենհեմ»-ը և «Վուլվերհեմփթոն»-ը: Այդ խաղում 2:1 հաշվով հաղթել է «Տոտենհեմ»-ը և դարձել ՈւԵՖԱ-ի Գավաթի առաջին հաղթողը:

Երկրորդ անգլիական եզրափակիչը տեղի է ունեցել 2007/08 մրցաշրջանում: Մոսկվայում կայացած Չեմպիոնների լիգայի եզրափակչում հանդիպել են «Մանչեսթեր Յունայթեդ»-ը և «Չելսի»-ն: Հիմնական ժամանակում հաղթողը չի որոշվել, հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշվով, գոլերի հեղինակ էին դարձել Կրիշտիանու Ռոնալդուն և Ֆրենկ Լեմբարդը: 11-մետրանոց հարվածաշարը ավելի դիպուկ են իրացրել Ալեքս Ֆերգյուսոնի սաները և նվաճել գավաթը:

\

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Տոտենհեմ»-«Լիվերպուլ» հանդիպումը կկայանա հունիսի 1-ին՝ Մադրիդում: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի «Արսենալ»-«Չելսի» եզրափակիչ հանդիպումը կկայանա մայիսի 29-ին՝ Բաքվում: Հանդիպմանը կարող եք հետևել «Շանթ» և «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքների ուղիղ եթերում՝  22:55-ից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել

23:59 22.06.2025

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները, համաձայն ՀՀ կառավարության 30․05․2024թ․ 826-Լ որոշման պահանջների։ Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։ ...

«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգով

23:44 22.06.2025

«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգով

Անգլիական Պրեմիեր լիգան տուգանել է «Մանչեսթեր Սիթիին» հանդիպումները ժամանակին սկսելու և վերսկսելու պարտավորության վերաբերյալ մրցաշարի ընթացակարգը խախտելու բազմաթիվ դեպքերի պատճառով։ Անցած առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» այդ կանոնը խախտել է 9 անգամ և ստիպված կլինի վճարել 2,09 միլիոն ֆունտ ստերլինգ տուգանք։ հատկանշական է, որ մանչեսթերյան ակումբը չի վիճարկել տուգանքը և ընդունել է մեղավորությունը։ Պրեմիեր լիգան հիշեցնում է, […] ...

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

23:29 22.06.2025

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

Հունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է։ Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ ․ Հայկազուն […] ...

ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներ

23:20 22.06.2025

ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել միջուկային օբյեկտներ

ՄԱԿ-ը կոչ է անում Իրանին թույլատրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչներին մուտք գործել երկրի միջուկային օբյեկտներ՝ ԱՄՆ-ի հարվածներից հետո պատճառված վնասը գնահատելու համար, հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական Միրոսլավ Յենչան։ «Ես կոչ եմ անում Իրանին թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել օբյեկտներ՝ վնասի գնահատում անցկացնելու համար, հենց որ անվտանգության պայմանները թույլ տան», – ասել […] ...

Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը

22:58 22.06.2025

Վարչապետը հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի եզրափակիչ փուլի հանդիպմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանի Սպորտի կառավարման կենտրոնի բասկետբոլային մարզադահլիճում հետևել է «Դպրոցականների բասկետբոլի լիգա» մարզական խաղերի 2025 թվականի եզրափակիչ փուլի հանդիպմանը: Մրցաշարը նպատակ ունի խթանելու առողջ ապրելակերպը, զարգացնելու բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը դպրոցականների շրջանում, ինչպես նաև բացահայտելու տաղանդավոր և հեռանկարային մարզիկներին։ Վարչապետը շնորհավորել է բոլորին մրցաշարի առիթով և հույս հայտնել, որ այն առաջիկա տարիներին անպայման կշարունակվի: […] ...

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

22:30 22.06.2025

Էլեկտրաէներգիայի պլանային դադարեցումներ՝ Երևանի և մարզերի մի շարք հասցեներում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հունիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը․ Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 10։00-16։00 Մուշական փ. 2, 4, 5, 6 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11:00-16:00 Խորենացու փողոցի առանձնատներ, Խորենացու փ. 72 շենք , Տիգրան Մեծի պող. 39, 41, 43 շենքեր և ոչ բնակիչ-բաժանորդներ, Արմավիրի […] ...

BACK_TO_TOP