15:54 10.05.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ամփոփել է կառավարության մեկամյա գործունեությունը և ներկայացրել անելիքները:
«Լրացավ մեր կառավարության կամ, պայմանականորեն ասած, հետհեղափոխական կառավարության գործունեության մեկ տարին: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ համատեղ աշխատանքի համար: Իհարկե, այս ընթացքում կառավարության կազմում փոփոխություններ են տեղի ունեցել, կառավարության գործող անդամների մի մասը հենց ամենասկզբից են ընդգրկված կառավարության կազմում կամ առընթեր մարմիններում: Այս ընթացքում բոլոր այն մարդիկ, ում հետ աշխատել ենք, ուզում եմ շնորհակալություն հայտնել:
Երեկ չէ առաջին օրը ես մամուլի ասուլիսով հանդես եկա և հրապարակեցի 100 փաստ նոր Հայաստանի մասին, որտեղ փորձեցի ամփոփել մեր կառավարության գործունեության մեկ տարվա արդյունքները: Ես կարող եմ ասել, որ այդ փաստաթուղթը շատ կարևորում եմ, որովհետև դա շատ կոնկրետ ցույց է տալիս, թե մենք ինչ ենք արել այս մեկ տարվա ընթացքում: Բայց ուզում եմ նաև ընդգծել, որ, ըստ էության, դրանով հաշվետվողականության նոր նշաձող է սահմանվել, իմ կարծիքով, և մենք պետք է հաշվետվողականության հենց այսպիսի ձևաչափ կիրառենք և որդեգրենք: Եվ ես ուզում եմ մեզ համար՝ որպես խնդիր, ձևակերպել, որ իմ տարեվերջյան ասուլիսում պետք է մենք բոլորս միասին ևս 100 փաստ ունենանք հրապարակելու նոր Հայաստանի մասին: Այսօր էլ մենք ունենք, իհարկե, բազմաթիվ այլ փաստեր, բայց այդտեղ մենք որոշեցինք ներառել այն փաստերը, որոնք շատ կոնկրետ են, հասցեական են Հայաստանի կյանքում, մարդկանց կյանքում, տնտեսական իրավիճակում, ապագայի նկատմամբ մեր ունեցած վստահության առումով շատ կոնկրետ բան են փոխել:
Ես ուզում եմ արձանագրել, որ ակնկալում եմ, որ բոլոր նախարարները, կառավարության բոլոր անդամները, առընթեր մարմինների բոլոր անդամները հենց այս չափանիշով պետք է աշխատեն: Այսինքն՝ մենք պետք է շատ կոնկրետ, ժամանակ առ ժամանակ անդրադարձ ունենանք մեր կատարած աշխատանքի արդյունքում արձանագրված այն փաստերին, որոնք Հայաստանի Հանրապետության կյանքում կոնկրետ բան են փոխում: Այս ընթացքում մենք կաշխատենք հետևյալ ձևաչափով՝ մենք ոչ թե կսպասենք մինչև դեկտեմբեր, որպեսզի տարվա վերջին հավաքենք փաստերը և հրապարակենք, այլ այդ փաստերի հավաքագրումը, ստեղծումը կլինի մեր ամենօրյա աշխատանքի հիմնական իմաստը, և ես, նաև, ըստ այդմ, կգնահատեմ մեր կառավարության անդամների, նախարարների, առընթեր մարմինների աշխատանքը:
Ընդհանուր առմամբ, մեկ տարվա արդյունքներով կարող եմ արձանագրել հետևյալը, որ այս մեկ տարին, իհարկե, շատ կարևոր շրջան էր: Այս ընթացքում, էլի չեմ զլանա ասել, տեղի են ունեցել քաղաքական բուռն իրադարձություններ. 2018 թ. վարչապետի հինգ ընտրություն է տեղի ունեցել, Երևանի քաղաքապետի արտահերթ ընտրություն է տեղի ունեցել, հանրապետության խոշոր քաղաքներում՝ Կապանում, Էջմիածնում, Հրազդանում, տեղի են ունեցել արտահերթ ընտրություններ, խորհրդարանական արտահերթ ընտրություններ են տեղի ունեցել, և մեր կառավարությունը ձևավորվել է հենց դեկտեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներով:
Առաջիկա մեկ տարվա ընթացքում ես ակնկալում եմ, որ մեր աշխատանքի տեմպը և արդյունավետության տեմպն ավելի բարձր կլինի: Բոլորդ տեղյակ եք, որ խորհրդարանը վերջնական ընդունել է կառավարության նոր կառուցվածքի մասին օրենքը, և մենք առաջիկայում կառավարության կառուցվածքի փոփոխությունները պետք է կյանքի կոչենք, բայց այդ գործընթացը որևէ կերպ չպետք է նվազեցնի մեր աշխատանքի տեմպը, այսինքն՝ առօրյա աշխատանքի մեջ որևէ բան չպետք է փոխվի, այլ, ընդհակառակը, այս առիթն օգտագործելով, մենք պետք է առավել արդյունավետ դարձնենք մեր գործունեությունը:
Առաջիկայում մեր ամենակարևոր խնդիրը բյուջեի ծախսային մասի բնականոն ընթացքն է: Մենք պետք է կարողանանք լիարժեք ապահովել ոչ միայն բյուջեով նախատեսված ծախսային մասը, այլև այն 62 մլրդ դրամը, որը գեներացվում է որպես այս տարվա պետական բյուջեի հավելյալ եկամուտ: Մենք պետք է այդ միջոցներն արդյունավետ ծախսելու կոնկրետ եղանակներ գտնենք: Ես արդեն հանձնարարություն տվել եմ:
30 միլիարդի հետ կապված մենք, կարծես թե, կողմնորոշվել էինք, ևս 30 միլիարդի պետք է հավելյալ ծախսեր պլանավորենք, և դա պետք է անենք արագ, բայց նաև պետք է լուրջ քննարկումներ տեղի ունենան: Պարոն Ավինյան, այս գործի համակարգումը Ձեզ վրա է դրված:
Ինչպես խոստացվել է, ճանապարհաշինության ոլորտում շատ կարևոր գործընթացներ պետք է սկսեն մայիսի 15-ից: Հույս ունեմ՝ լայնածավալ ճանապարհաշինական աշխատանքները կսկսվեն, և կառավարության կառուցվածքի փոփոխությունը որևէ կերպ այդ աշխատանքի վրա չպետք է ազդի: Մենք պետք է պայմանավորվենք, որ այն պատմությունը, որ ունեցել ենք Ոսկեպար-Նոյեմբերյանի հատվածում, մենք այս տարի այդ պատմությունը չպետք է ունենանք: Ես նույնիսկ մտածում եմ, որ մենք պետք է հիմա մտածենք օրենսդրական փոփոխություններ անելու ուղղությամբ, որ եթե որևէ մեկն իր պայմանագրային պարտավորությունները դիտավորյալ կերպով չի կատարում, իսկ դա ակնհայտ է, եթե որևէ մեկն անորակ ճանապարհ է կառուցում, ինքը գիտի, որ անորակ ճանապարհ է կառուցում, պետք է մտածել, թե այստեղ պետությունն իր շահերը պաշտպանելու ինչ հավելյալ մեխանիզմներ կարող է ունենալ՝ ընդհուպ քրեական պատասխանատվություն նախատեսելը, որովհետև մենք չենք կարող այդպիսի ճոխություն թույլ տալ, որպեսզի նույն գործը մի քանի անգամ անենք, ինչքան էլ զուտ գնային առումով մենք գումարները չենք վճարում, եթե անորակ է կատարվել աշխատանքը»:
09:53 02.08.2025
Ճապոնիայում երկրաշարժ է տեղի ունեցելՃապոնիայի ափերի մոտ տեղի է ունեցել 5.6 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է երկրի գլխավոր օդերևութաբանական վարչությունը։ Ցնցումները սկսվել են Հոկայդո կղզու ափի մոտ ՝ տեղական ժամանակով ժամը 07:27-ին: Գերատեսչությունը չի նշել երկրաշարժի օջախի խորությունը: Ճապոնիայում ընդունված յոթ բալանոց սանդղակով ցնցումների առավելագույն ուժգնությունը հասել է երեք բալի։ ...
09:30 02.08.2025
Թրամփը հայտարարել է, որ Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Newsmax-ին տված հարցազրույցում հայտարարել է , որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին իր կարծիքը չի փոխվել, և որ ամերիկացի նախագահը Ռուսաստանի առաջնորդին համարում է «ամուր տեսակ»։ «Նա ( Պուտինը – խմբ.) անկասկած ամուր տեսակ է, այնպես որ այդ առումով ոչինչ չի փոխվել», – ասել է Թրամփը։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, […] ...
08:55 02.08.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 02.08.2025
ՃՏՊ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհին․ կա տուժածՕգոստոսի 2-ին, ժամը 05։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-էջմիածին ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է կայանած «ZIL» մակնիշի բեռնատարին․ […] ...
23:59 01.08.2025
Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր. ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երևանը շարունակում է զարգանալ: Ավան վարչական շրջանում երևանցիների համար ստեղծում ենք անվտանգ ու հարմարավետ բակային միջավայր՝ կանաչ տարածքներ, հանգստի վայրեր, ժամանակակից խաղահրապարակներ ու ֆուտբոլի դաշտեր: Մեր նպատակը պարզ է՝ բակերը վերադարձնել իրենց իրական տերերին՝ մարդկանց»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 01.08.2025
Երևանի խնդրանքով ՌԴ-ն միջոցներ կձեռնարկի հացահատիկային բեռների անցումը Վերին Լարսի անցակետով թույլատրելու համարՌուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսի անցակետով կազմակերպելու համար, հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստանի Հանրապետություն հացահատիկով բեռնատարների անցումը Վերին Լարսով կազմակերպելու համար, որոնց տեղաշարժը սահմանափակվել էր վատ եղանակի և սելավի պատճառով։ Մենք փորձում […] ...