Ինչո՞ւ Թբիլիսիում Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներ այս տարի չանցկացվեցին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+20.09 oC

Ինչո՞ւ Թբիլիսիում Շուշիի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներ այս տարի չանցկացվեցին

19:34 10.05.2019

Թբիլիսիում մայիսի 9-ին ֆաշիզմի դեմ հաղթանակը նշանավորվեց «Անմահ գնդի» երթով, մի քանի հակաակցիաներով: Aliq.ge-ն հաղորդում է, որ սովորաբար, Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչները նշում են եռատոնը՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակը, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձը։ Այս տարի, սակայն, Թբիլիսիում և Ջավախքում այն չկարևորվեց: Ինչպե՞ս են արձագանքում համայնքային կազմակերպությունները:

Տարիներ շարունակ Վիրահայոց թեմին կից գործող «Հայարտուն» կենտրոնը կազմակերպել է համերգներ, միջոցառումներ: Հարկ է նշել նաև, որ 2014 թվականին ծրագրվում էր մեծ համերգ անցկացնել Թբիլիսիի «Արտհոլ» համերգասրահում: Համերգասրահի վարչությունը, սակայն, համերգից մի քանի ժամ առաջ պատճառաբանելով ադրբեջանական իշխանությունների դժգոհությունը, հրաժարվել էր պայմանավորվածությունից: Չնայած այդ հանգամանքին, տոնը նշվել էր Թբիլիսիի սբ Էջմիածին եկեղեցու բակում:

Վիրահայոց թեմի մամլո դիվան Սուսաննա Խաչատրյանն ասում է, որ որոշ հարգելի պատճառներով այս տարի միջոցառումը հետաձգվել է, սակայն այն անպայման տեղի կունենա:

Ինչ վերաբերում է Թբիլիսիում գործող «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությանը, 2016 թվականին վերջիններիս նախաձեռնությամբ մեկնարկեց Եռատոն խորագրով փառատոնը, ինչից հետո այն այլևս չի նշվել՝ համենայնդեպս համերգի ձևաչափով: ՀԿ-ի նախագահ Սամվել Մկրտչյանն ասում է՝ որևէ արտառոց կամ հատուկ պատճառ չկա, «ուղղակի այդպես է ստացվել, որ այս տարի չի նշվել՝ ելնելով իրադրությունից ու հնարավորություններից»:

Եռատոնին նվիրված համերգ այս տարի կայացել է Ախալքալաքի երիտասարդական կենտրոնում, որի ընթացքում տեղի է ունեցել նաև ՀՀ Սփյուռքի նախարարութան անունից պարգևատրում:

Հատկանշական է, որ մայիսի 8-ին Մառնեուլում՝ Վրաստանի ադրբեջանցիների ինտեգրացիայի կենտրոնում, անցկացվել է Շուշի քաղաքի «գրավման» 27-րդ տարվան նվիրված միջոցառում՝ «Կորցված դրախտ» խորագրով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լարսը բաց է

00:30 15.06.2025

Լարսը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

00:18 15.06.2025

Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբ

Իրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

00:13 15.06.2025

Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

23:59 14.06.2025

Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ

Երևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

23:54 14.06.2025

Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունում

Հայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

23:49 14.06.2025

Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...

BACK_TO_TOP