13:47 11.05.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Աբովյանում կայանալիք քաղաքապետի ընտրությունների մասին.
«Բարի առավոտ, Կոտա՛յք։
Ինչպես տեղեկանում ենք ԿԸՀ կայքից` Աբովյանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ այլևս ունենք 6 գրանցված թեկնածուներ։
ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված է գրանցված յուրաքանչյուր թեկնածուի առաջադրման և ընտրապայքար ծավալելու անքակտելի իրավունքը, ըստ այդմ էլ`ինքս էլ որպես Աբովյանի քաղաքացի նաև, ողջունում եմ բոլոր առաջադրվածներին և մաղթում արդյունավետ ու արժանապատիվ ընտրապայքար։
Հ.Գ. Բայց այնուամենայնիվ, ճանաչելով հանդերձ բացառապես բոլոր առաջադրված թեկնածուներին, անվանացանկի մեջ աչքի է զարնում մի ակնառու դրվագ, որը վայել է ՀԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ կրողներին։ Վերջիններս այդ «քաղտեխնոլոգիական» հնարքը կիրառել են նաև Աբովյանի քաղաքապետի նախորդ ընտրություններին, և կարծում են, թե Աբովյանի Քաղաքացին դեռևս «առաջվանն» է։ Ո՛չ պարոնայք, այդ հարցում ևս դուք սխալ հաշվարկ եք կատարել և թյուրընկալում ունեք։
Աբովյանի Քաղաքացին արժանապատիվ է, նրբանկատ ու իր քվեի իրական արժեքը գիտի այլևս։ ՀԻՆ գործելաոճի պտուղները արդեն քաղել ենք բոլորս, ՀԻՆ քաղաքական մշակույթը նախկին կառավարման համակարգի հետ միասին մերժել ենք այլևս։ Դուք կրկին անգամ ապացուցեցիք, որ ձեր գործելաոճի և նկրտումների մեջ «ազնիվ չե՛ք», և միևնույն ժամանակ, «անուղղելի» եք, այդքանով հանդերձ, նաև` մերժելի…
Հ.Գ.Գ. Ավելի առարկայական և կոնկրետ անուններով կխոսենք քարոզարշավին։
Քաղաքականությունը հնարավորինի արվեստ է, և ՄԵՆՔ այն կերտում ենք բացառապես բարոյական հարթության տիրույթում։
Բարի հանգստյան օրեր»:
00:30 15.06.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնել են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից: ...
00:18 15.06.2025
Իրանը հրթիռներ է արձակում Իսրայելի ուղղությամբԻրանի զինված ուժերը բալիստիկ հրթիռների նոր ալիք են արձակել Իսրայելի ուղղությամբ, հաղորդում է Mehr լրատվական գործակալությունը։ Ըստ գործակալության՝ արձակումն իրականացվել է Թեհրանից, Սպահանից, Ղոմից, Շիրազից և Քերմանշահից։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
00:13 15.06.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 14.06.2025
Աղբաորսիչ սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբԵրևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Կառուցված նոր աղբաորսիչ սարքերը կանխում են աղբի մուտքն ու կուտակումը Հրազդան գետում և Երևանյան լճում: Նոր սարքավորումներում շաբաթական կտրվածքով կուտակվում և դուրս է բերվում 2-3 խ.մ աղբ: Բնության նկատմամբ հոգատար վերաբերմունքը չպետք է լինի ընդամենը արձագանք առաջացած խնդիրներին։ […] ...
23:54 14.06.2025
Հայ հրաձիգների համեստ արդյունքներն աշխարհի գավաթի խաղարկությունումՀայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը Գերմանիայի Մյունխեն քաղաքում մասնակցել են հրաձգության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլին։ Կարապետյանը 10 մետր օդամղիչ ատրճանակ մրցաձևում 578 միավորով 9-րդ տեղն է զբաղեցրել։ 25 մետր ատրճանակ մրցաձևում էլ նա 553 միավորով 85-րդն է եղել։ Խլղաթյանը 10 մետր օդամղիչ ատրճանակի տղամարդկանց պայքարում հավաքել է 581 միավոր և զբաղեցրել է […] ...
23:49 14.06.2025
Էրդողանն ու Թրամփը հեռախոսով քննարկել են Իսրայել-Իրան հակամարտությունըԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը և հայտարարել Անկարայի պատրաստակամության մասին՝ օգնելու կանխել տարածաշրջանում անվերահսկելի սրացումը։ «Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ հարցեր։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան ուշադիր հետևում է Իրանի և Իսրայելի միջև […] ...