Մոսկվայից Սամարա թռչող SSJ-100 ինքնաթիռը վերադարձել է «Շերեմետևո» օդանավակայան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+32.09 oC

Մոսկվայից Սամարա թռչող SSJ-100 ինքնաթիռը վերադարձել է «Շերեմետևո» օդանավակայան

10:47 13.05.2019

«Աերոֆլոտ» ավիաընկերության Մոսկվա-Սամարա չվերթի SSJ-100 (Sukhoi Superjet 100) ինքնաթիռը վերադարձել է «Շերեմետևո» օդանավակայան: Այս մասին հայտնել է РИА Новости-ն՝ հետևելով Flightradar պորտալի տվյալներին:

Համաձայն այդ տվյալների՝ SSJ-100-ը վերելք է կատարել գիշերը 01:59-ին, սակայն դեռ մեկ ժամ չանցած՝ Վլադիմիրի մարզում շրջվել է և վերադարձել:

Ինքնաթիռը պետք է Սամարա ժամաներ տեղի ժամանակով ժամը 04։30-ին, սակայն ժամանման ժամը փոխել են:

Անցյալ շաբաթ «Աերոֆլոտը» հետաձգել էր SSJ-100 ինքնաթիռի տասնյակ թռիչքներ:

Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Մոսկվայից Մուրմանսկ ուղևորվող SSJ-100 ինքնաթիռը վերադարձել էր «Շերեմետևո» օդանավակայան ռադիոկապի, օդանավի ավտոմատ կառավարման համակարգի խափանման և կայծակնահարությունից կրած վնասի պատճառով: Վայրէջքի ժամանակ օդանավում հրդեհ էր բռնկվել, որի հետևանքով մահացել էր 41 մարդ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 01.08.2025

SHANTNEWS

Լավրով. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուկրաինական թեմայի քննարկումը արդյունքներ է տալիս

21:53 01.08.2025

Լավրով. Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև ուկրաինական թեմայի քննարկումը արդյունքներ է տալիս

Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տարեսկզբից ընթացող ուկրաինական թեմաների բովանդակային քննարկումը շատ օգտակար է և արդյունքներ է տալիս։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: «ԱՄՆ ներկայիս վարչակազմի կողմից ուղիղ երկխոսության վերսկսումը լիովին համապատասխանում է նորմալ դիվանագիտական պրակտիկային, որից հրաժարվելը Ջո Բայդենի օրոք հակասում էր առողջ բանականությանը։ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև տարեսկզբից ընթացող […] ...

Իսրայելը որսացել է Եմենից արձակված հրթիռը

21:42 01.08.2025

Իսրայելը որսացել է Եմենից արձակված հրթիռը

Իսրայելի ռազմաօդային ուժերը որսացել են եմենական հրթիռ, որը արձակվել էր հրեական պետության ուղղությամբ։ Այս մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը։ «Որոշ ժամանակ առաջ երկրի մի քանի շրջաններում հնչել են օդային տագնապի ազդանշանները, ՀՕՊ ուժերը որսացել են Եմենի տարածքից արձակված մեկ հրթիռ», – ասվում է հայտարարության մեջ։   ...

ՄԻՊ-ը և Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

21:28 01.08.2025

ՄԻՊ-ը և Գերմանիայի դեսպանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն օգոստոսի 1-ին ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Կլաուդիա Բուշին և փոխդեսպան Լարս Հեննիգին։ Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի աշխատակազմից: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Դեսպան Կլաուդիա Բուշը շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ջերմ ընդունելության և արդյունավետ քննարկման համար։ ...

Թրամփը կրկին հայտարարել է, որ ձգտում է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը

21:15 01.08.2025

Թրամփը կրկին հայտարարել է, որ ձգտում է Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ ձգտում է լուծել Ուկրաինայում հակամարտությունը և այն անվանելլ է «(ԱՄՆ 46-րդ նախագահ Ջո) Բայդենի պատերազմ»։ «Սա պատերազմ է, որը չպետք է լիներ։ Սա Բայդենի պատերազմն է, ոչ թե Թրամփի», – Truth Social-ում գրել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարը։ Նա նշել է, որ ցանկանում է «պարզել, թե արդյոք նա […] ...

Հաշմանդամության հիմքով խտրականության ցանկացած դրսևորում անթույլատրելի է. Անահիտ Մանասյան

21:01 01.08.2025

Հաշմանդամության հիմքով խտրականության ցանկացած դրսևորում անթույլատրելի է. Անահիտ Մանասյան

Մարդու իրավունքների պաշտպանի՝ սոցիալական մեդիայի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկման, ինչպես նաև ստացված ահազանգերի արդյունքում արձանագրվել է, որ դատական իշխանության նախկին պաշտոնատար անձի կողմից հրապարակային խոսքի շրջանակներում արվել են մի շարք դատողություններ, որոնք իրենց էությամբ խտրական են և թիրախավորում են հաշմանդամություն ունեցող անձանց: Ընդ որում, լրատվամիջոցի կողմից տեսանյութը հրապարակվել է «Խայտառակություն է, որ խուլն ու […] ...

BACK_TO_TOP