Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի պատվիրակությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+18.09 oC

Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի պատվիրակությանը

13:12 13.05.2019

Մայիսի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Գերմանիայի Կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսաց ժողովի պատվիրակության անդամներին՝ առաջնորդությամբ Եպիսկոպոսական ժողովի Միջեկեղեցական հանձնաժողովի նախագահ և Մագդեբուրգի առաջնորդ Ֆայգե եպիսկոպոսի: Եպիսկոպոսաց ժողովի պատվիրակությունը Մայր Աթոռ է ժամանել Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով:

Պատվիրակությանն ուղեկցում էին Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը և Մայր Աթոռի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի պատասխանատու Հոգեշնորհ Տ. Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը:

Վեհափառ Հայրապետը հաստատել է, որ Մայր Աթոռը համագործակցում է Կաթոլիկ Եկեղեցու տարբեր կառույցների և Գերմանիայի մի շարք բարեգործական կազմակերպությունների հետ: Այս կապակցությամբ Նորին Սրբությունն իր գնահատանքն է հայտնել Գերմանիայի Կաթոլիկ Եկեղեցու եպիսկոպոսաց ժողովին ցուցաբերվող այն աջակցության համար, որի շնորհիվ Մայր Աթոռի մի շարք միաբաններ հնարավորություն են ունեցել և այսօր էլ շարունակում են իրենց աստվածաբանական բարձրագույն կրթությունը ստանալ Գերմանիայի կաթոլիկ համալսարաններում:

Սրբազան Հայրը, անդրադառնալով նաև Հայոց Ցեղասպանության սոսկալի ոճրագործությանը, Նորին Սրբությանը տեղեկացրել է, որ պատվիրակությունն այցելելու է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:

Առաջիկա օրերին պատվիրակությունը կայցելի Հայոց Եկեղեցու զանազան կառույցներ` ծանոթանալով Հայոց Եկեղեցու լայնածավալ գործունեությանը, կլինի Հայաստանի մի շարք սրբավայրերում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ ապրիլի 20-26-ը

16:54 30.04.2025

Հայաստանի քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ ապրիլի 20-26-ը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը ապրիլի 20-26-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ ապրիլի 21-ին և 23-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ։ Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ […] ...

Մհեր Գրիգորյանն Ուզբեկստանի փոխվարչապետի հետ զրույցում կարևորել է համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումը

16:51 30.04.2025

Մհեր Գրիգորյանն Ուզբեկստանի փոխվարչապետի հետ զրույցում կարևորել է համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումը

Ուզբեկստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Տաշքենդում հանդիպում է ունեցել Ուզբեկստանի Հանրապետության փոխվարչապետ Ջամշիդ Խոջաևի հետ: Զրուցակիցները երկուստեք ընդգծել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժը իրացնելու անհրաժեշտությունը, կարևորել այս ոլորտում բիզնես շրջանակների միջև շփումների և համատեղ ներդրումային ծրագրերի ակտիվացումը: ...

Պակիստանն ուժեղացնում է զորքերի մարտական ​​պատրաստվածությունը Հնդկաստանի հետ վերահսկողության գծի երկայնքով

16:48 30.04.2025

Պակիստանն ուժեղացնում է զորքերի մարտական ​​պատրաստվածությունը Հնդկաստանի հետ վերահսկողության գծի երկայնքով

Պակիստանը ուժեղացրել է զորքերի պատրաստությունը Քաշմիրում Հնդկաստանի հետ շփման գծի սահմանի երկայնքով՝ ռազմական լարվածության աճի ֆոնին: Այս մասին հայտնում է The Economic Times-ը։ Պակիստանը հակաօդային պաշտպանության և էլեկտրոնային պատերազմի միջոցներ է տեղակայել սահմանային գծի Սիալկոտ հատվածում: Բանակը վերադասավորում է տանկային և հետևակային դիվիզիաները, ինչպես նաև զորամասերի ինտենսիվ զորավարժությունները։ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը երեքշաբթի օրը ՄԱԿ-ի […] ...

Բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարատելի է․ ՄԻՊ

16:45 30.04.2025

Բռնության ցանկացած դրսևորում խիստ անընդունելի և դատապարատելի է․ ՄԻՊ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում սկսվել է ուսումնասիրություն Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ։ Պաշտպանի հանձնարարությամբ, արագ արձագանքման խումբ է մեկնել Նոր Նորքի ոստիկանության բաժին՝ հանդիպելու Արթուր Չախոյանին և ձերբակալված այլ անձանց։ Պաշտպանի ներկայացուցիչներն առանձնազրույց են ունեցել նաև Արթուր Չախոյանի փաստաբանների հետ։ Պաշտպանի ներկայացուցիչների այցի ընթացքում պարզվել է, որ […] ...

Անչելոտին չի գլխավորի Բրազիլիայի հավաքականը

16:40 30.04.2025

Անչելոտին չի գլխավորի Բրազիլիայի հավաքականը

«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին չի գլխավորի Բրազիլիայի հավաքականը, հայտնում է Marca-ն: Իտալացի մասնագետը Լոնդոնում հանդիպել ու բանակցել է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի ներկայացուցիչների հետ, հասել բանավոր համաձայնության: Չնայած դրան՝ «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը թույլ չի տվել, որ Անչելոտին ստորագրի պայմանագիրը: «Ռեալի» նախագահին դուր չի եկել այն փաստը, որ Անչելոտին բանակցություններ է վարել մրցաշրջանի այս հատվածում: […] ...

51-ամյա արմավիրցին տանը թմրանյութ և զինամթերք էր պահում

16:36 30.04.2025

51-ամյա արմավիրցին տանը թմրանյութ և զինամթերք էր պահում

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողներն տեղեկություն էին ստացել, որ Նոր Արմավիր գյուղի բնակիչներից մեկը տանը և օժանդակ շինություններում պահում է կանեփից պատրաստած թմրամիջոց և զենք-զինամթերք: Նշված բնակարանում իրավապահները հայտնաբերել են մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող մոտ 8 գրամ զանգված և 7,62 մմ տրամաչափի ինքնաձիգի փամփուշտներ: Նա ձերբակալվել և ներկայացվել է Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչություն: ...

BACK_TO_TOP