ԵՄ-ի համար ԱՄՆ-ի հետ հարաբերությունները շատ ավելի կարևոր են, քան Իրանի հետ հարաբերությունները. իրանագետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+36.09 oC

ԵՄ-ի համար ԱՄՆ-ի հետ հարաբերությունները շատ ավելի կարևոր են, քան Իրանի հետ հարաբերությունները. իրանագետ

20:00 13.05.2019

Իրանագետ Արմեն Իսրայելյանը «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է ԱՄՆ-Իրան հարաբերությունների սրման նոր շրջափուլին: Իրանը հրաժարվել է «միջուկային գործարքի» երկու կետերից, ինչի արդյունքում ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է կիրառում:

«Զարգացումը, իհարկե, սպասելի էր, և դա ԱՄՆ-ի` Իրանի նկատմամբ քաղաքականության ծրագրի մի մասն էր: Նկատի ունեմ` Դոնալդ Թրամփի վարչակարգի: 2017 թվականին Սաուդյան Արաբիայից հակաիրանական գործողությունների մեկնարկը տալով՝ ժամանակ առ ժամանակ նման գործողություններ են տեղի ունեցել: 2018 թվականի առաջին կեսին պատժամիջոցների առաջին փուլը վերականգնվեց, նոյեմբերին՝ ամբողջությամբ: 2019 թվականի փետրվարին էլ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարվեց որպես ահաբեկչական կազմակերպություն»,- ասել է իրանագետը:

Արմեն Իսրայելյանը հիշեցրել է այն մասին, որ երբ ԱՄՆ-ն դուրս եկավ համաձայնագրից, ԵՄ-ն մտադիր էր շարունակել Իրանի հետ հարաբերություններն այդ համաձայնագրի շրջանակում: Ինտենսիվ բանակցությունների արդյունքը եղավ 2018 թվականին ձեռք բերված համաձայնությունը:

«Այդ համաձայնության տրամաբանական ավարտը եղավ Իրանի և եվրոպական երկրների միջև ֆինանսական գործարքներ կատարելու մեխանիզմի շուրջ համաձայնությունը: Բայց քանի որ ԱՄՆ-ն մի կողմից ճնշում էր գործադրում ԵՄ-ի վրա, մյուս կողմից` ԱՄՆ-ի գործողությունները դուրս եկան միջուկային համաձայնությունից, առանձնացված քայլեր իրականացրեց, ԵՄ-ն իր քաղաքական աջակցությունը ցուցաբերեց, ինչը Իրանի համար շատ կարևոր էր: Հիմա, պատժամիջոցներից հետո, ԵՄ  կազմակերպությունները դուրս եկան Իրանից»,- հավելել է իրանագետը ու նաև նշել այն հանգամանքի մասին, որ ԱՄՆ-ԵՄ առևտրաշրջանառությունը միլիարդների է հասնում, ԵՄ-ն պատրաստ էր այն զոհել հանուն Իրանի հետ հարաբերությունների:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

14:03 03.08.2025

Ովքե՞ր են Ժունիորի կուռքերը

Բրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

13:49 03.08.2025

Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...

Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

13:23 03.08.2025

Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը

Օգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...

Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբում

13:06 03.08.2025

Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբում

Թենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...

The Sunday Times. Մեծ Բրիտանիան Գազայից տարհանում է 300 ծանր հիվանդ երեխաների

12:47 03.08.2025

The Sunday Times. Մեծ Բրիտանիան Գազայից տարհանում է 300 ծանր հիվանդ երեխաների

Մեծ Բրիտանիայի կառավարությունը մշակում է մինչև 300 ծանր հիվանդ երեխաների Գազայի հատվածից պետական կլինիկաներում բուժման համար տարհանելու ծրագրեր: Այս մասին հաղորդում է The Sunday Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հաղորդվում է, որ ծրագրի մանրամասները պաշտոնապես կհայտարարվեն առաջիկա շաբաթներին: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, ներքին գործերի նախարար Իվետ Կուպերը և առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը համատեղ […] ...

ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. ԱՄՆ-ն ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինային զենք մատակարարելով

12:29 03.08.2025

ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. ԱՄՆ-ն ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինային զենք մատակարարելով

Վաշինգտոնի վարչակազմը փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Կիևին մատակարարելով ամերիկյան զենք, որի համար կվճարեն եվրոպական երկրները։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը X-ում։ «Մեր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ամերիկյան զենք վաճառելով՝ մենք նախատեսում ենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ բանակցային սեղանին վերադառնալու, ինչպես նաև երկարաժամկետ հրադադար ապահովելու համար», – գրել է նա։ NBC […] ...

BACK_TO_TOP