13:16 13.05.2019
Մալայանի անվան ակնաբուժության կենտրոնում տեղի ունեցած դեպքի մասին առողջապահության նախարարությունը տեղյակ է, իրականությունը պարզելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Այս մասին այսօր՝ մայիսի 13-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա նշեց, որ ուրբաթ օրվա տվյալներով` ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում որոշելու համար՝ քրեական գործ հարուցե՞լ, թե՞ ոչ:
«Տեղեկացվել է նաև Առողջապահական և աշխատանքի պետական տեսչությունը, որ իրենց մասով էլ ուսումնասիրություն կատարեն, մեր կողմից ներգրավված են Դեղերի փորձագիտական կենտրոնի և Հիվանդությունների վերացման և կանխարգելման ազգային կենտրոնի աշխատակիցները, որ ամբողջ իսկությունը պարզվի, և հետևանքներ լինեն: Եթե պարզվի, որ մասնագիտական պարտականությունները կատարելիս եղել է անփույթ վերաբերմունք բուժաշխատողի կողմից, պետք է քրեական գործի շրջանակներում ունենա իրավական հետևանքներ, եթե համարվի, որ պատճառվել է տարբեր աստիճանի վնաս»,- ասաց նախարարը:
Ինչ վերաբերում է դեղին, ապա ըստ իրենց ունեցած տեղեկությունների, որը կրկին ճշգրտման կարիք ունի, դեղը ներմուծվել է պատշաճ, սերիան համապատասխանում է գրանցման պահանջներին: Որևէ խնդիր չի եղել:
«Հետևաբար` մնում է ենթադրել, որ խնդիրն առաջացել է դեղի օգտագործման կանոնների խախտման արդյունքում և ոչ թե դեղի փչացած լինելու արդյունքում: Բայց սա միայն ենթադրություն է, պետք է պարզվի փորձաքննությամբ»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ դեղը գնվել է ոչ թե «Նատալի ֆարմից», այլ մեկ այլ դեղատնից, անունը չնշեց:
16:51 02.08.2025
Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է ՊակիստանՊակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...