19:39 14.05.2019
Մայիսի 14-ին արտակարգ իրավիճակների փոխնախարար Արա Նազարյանն ընդունեց ՌԴ Դաշնային խորհրդի (ԴԽ) պատվիրակությանը՝ ԴԽ պաշտպանության և անվտանգության կոմիտեի նախագահի տեղակալ Սերգեյ Արենինի գլխավորությամբ:
Պատվիրակության կազմում ընդգրկված են սենատորներ Ֆրանց Կլինցևիչը, Վյաչեսլավ Մարխաևը և ՌԴ օրենսդիր վերին պալատը ներկայացնող մի շարք այլ անձինք:
Հայկական կողմը հանդիպմանը ներկայացնում էին Արա Նազարյանը, ԱԻ փոխնախարար Արկադի Բալյանը, Արտակարգ իրավիճակների քաղաքականության մշակման և միջազգային համագործակցության վարչության միջազգային համագործակցության առաջին բաժնի պետ Աղվան Սարգսյանը:
Հանդիպման նպատակն էր քննարկել արտակարգ իրավիճակների բնագավառում հայ-ռուսական համագործակցության հեռանկարները:
Ողջունելով հյուրերին՝ փոխնախարար Արա Նազարյանը նշեց, որ ՀՀ և ՌԴ ԱԻ նախարարությունները համագործակցում են երկու երկրների կառավարությունների միջև ստորագրված արդյունաբերական վթարների, տարերային աղետների կանխման և դրանց հետևանքների վերացման բնագավառում համագործակցության մասին համաձայնագրերի և տարբեր միջազգային կառույցների շրջանակներում (ՀԱՊԿ, ԱՊՀ, ՄԱԿ, ԵԱՏՄ):
Առանձին ուշադրություն է դարձվում հայ փրկարարների ուսուցման կազմակերպման գործընթացին, պարբերաբար անցկացվում են համատեղ հատուկ տակտիկական և ուսուցողական վարժանքներ:
Արա Նազարյանի խոսքերով՝ հայ-ռուսական համագործակցությունը համընթաց զարգանում է նաև սեյսմիկ պաշտպանության, լեռնափրկարարական աշխատանքների իրականացման, անտառային հրդեհների դեմ պայքարի, երկրաշարժերից պաշտպանվելու և դրանց հետևանքների վերացման ոլորտներում:
Այս առումով, ԱԻ փոխնախարարը նշեց, որ 2017 թ. Խոսրովի անտառ արգելոցը պատուհասած հրդեհը հաջողվեց մարել ռուսական կողմի տրամադրած ինքնաթիռի օժանդակությամբ:
Արա Նազարյանի խոսքով՝ ինքնաթիռի ռուս անձնակազմը հրդեհաշիջման արդյունավետության համար ստիպված էր թռիչքներ իրականացնել չափազանց ցածր և վտանգավոր բարձրության վրա, որի համար օդանավի անձնակազմը պարգևատրվել է ԱԻՆ շքանշաններով:
Սերգեյ Արենինը, շնորհակալություն հայտնելով հայկական կողմին ջերմ ընդունելության համար, նշեց, որ արտակարգ իրավիճակների արձագանքման և կանխարգելման ոլորտում հայ-ռուսական հարաբերությունների հիմքում ընկած է բազմամյա երկկողմ փոխշահավետ համագործակցությունը և ամուր իրավական բազան, ինչը թույլ է տալիս երկու երկրների ԱԻ նախարարություններին իրականացնել համատեղ և արդյունավետ աշխատանք:
Որպես արտակարգ իրավիճակների արձագանքման և կանխարգելման ոլորտում հայ-ռուսական համագործակցության հետագա զարգացման գրավական՝ Սերգեյ Արենինը մատնանշեց 2015 թ. հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի ստեղծումը և ծավալած բազմակողմանի գործունեությունը:
Արա Նազարյանը, նույնպես կարևորելով հումանիտար կենտրոնի գործունեությունը, առանձնացրեց Սիրիային և Իրանին ցուցաբերված մարդասիրական օգնության առաքելությունները:
Սերգեյ Արենինը, վկայակոչելով Սպիտակի ավերիչ երկրաշարժը, նշեց, որ հենց այստեղ՝ Հայաստանում, երկրաշարժի հետևանքների վերացման գործընթացի ժամանակ դրվեցին ԽՍՀՄ, ապա նաև ԱՊՀ անկախ երկրների փրկարարական և լեռնափրկարարական ծառայությունների ստեղծման հիմքերը:
«Հենց այդ ժամանակ է կոփվել մեր փրկարարների եղբայրությունը, ինչն իրենց հնարավորություն է տալիս լուծել անգամ ամենաբարդ խնդիրները»,- նշեց Սերգեյ Արենինը:
Հանդիպումից հետո հյուրերն այցելեցին ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն (ՃԿԱԿ):
Այցելության ընթացքում կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը մանրամասն ներկայացրեց ՃԿԱԿ առաքելությունը, գործունեությունը և գործառույթները:
20:45 01.08.2025
Էկոնոմիկայի նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան հանձնարարականներ տվելՕգոստոսի 1֊ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ընդունել է ՀՀ տարբեր մարզերի 11 քաղաքացիների։ Այս մասին հայտնել են Էկոնոմիկայի նախարարությունից: Քննարկված հարցերը վերաբերել են ձեռներեցության խթանմանը, բիզնես գործունեություն ծավալելու, արտահանման հնարավորություններին, գյուղատնտեսության ոլորտում կարկուտի պատճառած վնասների փոխհատուցմանը, պետական աջակցության ծրագրերին, սոցիալական և մի շարք այլ թեմաների։ Նախարարը լսել է քաղաքացիների առաջարկներն ու մտահոգությունները և համապատասխան […] ...
20:29 01.08.2025
Օգոստոսի 2-ից ՀՀ քաղաքացիներն ու երկքաղաքացիները օտարերկրյա վարորդական իրավունքի վկայականով կարող են 3 ամիս մեքենա վարելՀայաստանի այն քաղաքացիները կամ երկքաղաքացիները, որոնք վարորդական իրավունքի վկայական են ստացել արտասահմանում և չունեն ազգային վարորդական իրավունքի վկայական, մեր երկրում վարելիս տարիներ շարունակ հայտնվում էին անհարմար իրավիճակում և ենթարկվում վարչական պատասխանատվության։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: Միայն 2025 թվականի առաջին կիսամյակում կազմվել է այդպիսի 8020 արձանագրություն, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 5264։ Խնդրի լուծման նպատակով Ներքին […] ...
20:14 01.08.2025
ՀԷՑ-ի կողմից նախագծային ծառայությունների ձեռքբերման նպատակով նախատեսվում է իրականացնել շուկայի նախնական ուսումնասիրություն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը իր բնականոն գործունեությունը ապահովելու և ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով նախատեսում է կազմակերպել գնման բաց մրցութային գործընթաց՝ ուղղված էներգետիկ ոլորտի նախագծային ծառայությունների ձեռքբերմանը (մալուխային, օդային գծեր, ենթակայանների կառուցում և այլ ինժեներական ենթակառուցվածքների ստեղծում): Այս մասին հայտնել են է ՀԷՑ-ից: «Ընկերության կողմից նախաձեռնվող մրցութային գործընթացի օբյեկտիվությունը, ներառականությունը և թափանցիկությունը ապահովելու նպատակով նախատեսվում […] ...
19:54 01.08.2025
Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովումԱվստրիայում ՀՀ դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը մասնակցել և ելույթ է ունեցել Հելսինկի+50 համաժողովում, որը նվիրված էր Հելսինկիի եզրափակիչ ակտի 50-ամյակին: Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից: Իր ելույթում դեսպան Հովհաննիսյանը, մասնավորապես, նշել է. «ԵԱՀԿ մասնակից պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և միջազգայնորեն ճանաչված սահմանների անձեռնմխելիության սկզբունքները շարունակում են ոտնահարվել: Ո՛չ ՄԱԿ-ի կանոնադրությունը, ո՛չ էլ Հելսինկիի եզրափակիչ […] ...
19:46 01.08.2025
Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել էՀՀԿ նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է. տնային կալանքը փոխարինվել է վարչական վերահսկողությամբ։ Այս մասին սոցցանցում հայտնել է Արմեն Աշոտյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: «Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանից ինձ տեղեկացրեցին, որ մասնակի բավարարվել են իմ և պաշտպան Հ.Մարտիրոսյանի վերաքննիչ բողոքները և վերացվել է Արմեն Աշոտյանի տնային կալանքը: Կիրառվել է վարչական հսկողություն, որի […] ...