«Կոչ եմ անում հայերին վերադառնալ Սիրիա»․ Դամասկոսում Բաշար ալ Ասադն ընդունել է Արամ Ա-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

«Կոչ եմ անում հայերին վերադառնալ Սիրիա»․ Դամասկոսում Բաշար ալ Ասադն ընդունել է Արամ Ա-ին

20:48 14.05.2019

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը Դամասկոսի նախագահական ապարանքում հանդիպել է Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար ալ Ասադի հետ։ Այս մասին  SHANTNEWS-ը տեղեկացավ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքից։ Հանդիպումը տևել է ավելի քան մեկ ժամ և նվիրվել  Սիրիայի ներկայիս կացության և երկրի հայ համայնքին առնչվող հարցերի և ծրագրերի քննարկմանը։ Նախագահ Ասադը, մասնավորապես, կոչ է ուղղել  սիրիահայերին, որոնք հանգամանքների բերումով հեռացած են երկրից, շուտով վերադառնալ ու վերականգնել իրենց տներն ու աշխատատեղերը՝ վստահեցնելով, որ Սիրիայի հայ համայնքը պիտի շարունակի վայելել պետության զորակցությունը։

«Վեհափառ Հայրապետին պատուիրակութեան մաս կը կազմէին Բերիոյ թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեան, Լիբանանի զբօսաշրջութեան նախարար Տիար Աւետիս Կիտանեան, Սուրիոյ Խորհրդարանի անդամներ Դոկտ. Նորա Արիսեան եւ Ժիրայր Ռէիսեան, Ազգային Կեդրոնական Վարչութեան անդամ Հրաչ Յակոբեան, Բերիոյ թեմի Ազգ. Երեսփոխանական Ժողովի անդամ Կարօ Իւզպաշեան եւ Վեհափառ Հայրապետին գաւազանակիր Հոգշ. Տ. Յովակիմ Աբղ. Բանճարճեան։

Աւելի քան ժամ մը տեւած հանդիպումը առիթ հանդիսացաւ արծարծելու Սուրիոյ այժմու կացութեան ու հայ համայնքին հետ աղերս ունեցող հարցեր ու ծրագիրներ։ Նորին Սրբութիւնը իր շնորհակալութիւնը յայտնեց նախագահին Հալէպի Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցւոյ վերանորոգութեան նախագահական պալատին կողմէ յատկացուած աջակցութեան համար։ Ապա, յիշեցնելով Սուրիոյ ժողովուրդին, քրիստոնեայ թէ իսլամ, ցուցաբերած ջերմ հիւրընկալութիւնը հայ ժողովուրդին Ցեղասպանութենէն ետք, Հայրապետը հաստատեց, թէ հայ համայնքը կը մնայ ամրօրէն կառչած Սուրիոյ եւ այս վճռակամութենէն մղուած ան սկսած է վերականգնումի աշխատանքներուն։ Վեհափառ Հայրապետը նաեւ յիշեցուց, որ հայ ժողովուրդին համար, Հայաստանի թէ Սփիւռքի մէջ, Սուրիոյ հայ համայնքը կարեւոր է թէ՛ քաղաքական, թէ՛ մշակութային եւ թէ պահանջատիրական իմաստով։ Ան նաեւ իր գնահատանքը յայտնեց Սուրիոյ պետութեան ու ժողովուրդին հայ դատին նկատմամբ իրենց ցուցաբերած ամբողջական զօրակցութեան համար։

Նախագահը, իր կարգին, ողջունելով Նորին Սրբութեան այցելութիւնը, իր բարձր գնահատանքը յայտնեց Սուրիոյ հայութեան նկատմամբ՝ հայերը նկատելով համահաւասար քաղաքացիներ, նոյն պարտաւորութիւններով ու իրաւունքներով կապուած Սուրիոյ։ Ան ըսաւ, թէ հայերը միշտ մեզի համար եղած են վստահելի, սիրելի եւ աշխատասէր քաղաքացիներ եւ իրենց դրական մասնակցութիւնը բերած են Սուրիոյ յառաջդիմութեան։ Ան կոչ ուղղեց սուրիահայերուն, որոնք պայմաններու բերումով հեռացած են երկրէն, շուտով վերադառնալու ու վերականգնելու իրենց տուներն ու գործատեղիները, միշտ վստահեցնելով, որ Սուրիոյ հայ համայնքը պիտի շարունակէ վայելել պետութեան զօրակցութիւնը»,- նշված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP