«Խնամի-ծանոթ-բարեկամ»-ով դպրոցում գրանցելու համակարգին վերջ տվեցինք. ԿԳ փոխնախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+25.09 oC

«Խնամի-ծանոթ-բարեկամ»-ով դպրոցում գրանցելու համակարգին վերջ տվեցինք. ԿԳ փոխնախարար

11:41 16.05.2019

ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Արևիկ Անափիոսյանը կառավարության մայիսի 16-ի նիստում խոսեց Երևանի պետական հանրակրթական դպրոցներում առաջին դասարանցիների հերթագրման առցանց համակարգի մասին, որը գործարկվել է մայիսի 15-ին՝ ժամը 9:00-ին: Երեկ համակարգի գործարկման հետ կապված խնդիրներ կային, ինչը քննադատությունների հիմք դրեց: Անափիոսյանն անդրադարձավ գրանցված խնդիրներին:

«Փորձել են գրանցվել, կա համակարգ, որը փորձում է կանխատեսել, որ գուցե սա ռոբոտ է, որ փորձում է տվյալ ՀԾՀ-ով գրանցվել, դրա համար առաջին գրանցված IP-ից բացի, մյուսները բլոկավորվել են: Էջը թարմացնելուց հետո հինգ րոպեից բլոկը բացվում է: Այդ մասով ուզում եմ ասել, որ մենք ունենք դպրոցներ, որտեղ 9:10-ի դրությամբ բոլոր տեղերն արդեն լցված են եղել, սակայն այդ դպրոցներից օրվա ընթացքում 1-2 բողոք է եղել, որ համակարգի տեխնիկական խնդիրների պատճառով չեն կարողացել գրանցվել»,- ասաց նա:

Անափիոսյանը հայտնեց նաև, որ կան դպրոցներ, որոնք նույն ժամանակահատվածում դեռ 4 տեղ ունեն, ասաց՝ վերլուծությունը ցույց է տալիս, որ տեխնիկական խնդիրների պատճառով բողոք ներկայացրած անձանց շուրջ 80 տոկոսը մեկ դպրոցի մասով է:

«Այսինքն՝ մեկ դպրոցի համար մենք ունենք ամբողջ տեխնիկական խնդիրների 80 տոկոսը, մենք այդ բոլոր տեխնիկական խնդիրներն առանձին, յուրաքանչյուրն ուսումնասիրում ենք, որ հասկանանք՝ ինչով են պայմանավորված այդ խնդիրները, որոնց մենք անհատական, յուրաքանչյուր ուսումնասիրություններից հետո լուծումներ կտրամադրենք»,- ասաց փոխնախարարը:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը փորձեց ճշտել՝ ո՞ր տոկոսն է խափանվել, քանի որ տպավորություն է, որ բավական լուրջ քանակ է եղել:

«Եթե նայում ենք, տոկոսային հարաբերակցությամբ, 0․7 տոկոսն է, որ խնդիր է ունեցել, հնարավոր՝ կանխատեսվող առաջին դասարանցիներից 80 տոկոսն արդեն գրանցվել է, ինչը բավական լավ ցուցանիշ է: Մենք ստացել ենք բազմաթիվ շնորհակալություններ տարբեր դպրոցների և՛ ուսուցիչներից, և՛ ծնողներից, ովքեր կարողացան առանց հավելյալ անհարմարությունների, տնից դուրս չգալով՝ հայտագրել երեխաներին իրենց ցանկացած դպրոցում»,- նշեց նա:

Փոխնախարարը նաև ասաց՝ իրենք հաշվի էին առել, որ կարող են լինել դեպքեր, երբ խնամակալը չկարողանա ինքը լրացնել հայտը, ուստի կային ավագ դպրոցներ, որոնք աջակցում էին քաղաքացիներին, որ կարողանան երեխաներին գրանցել այս համակարգում:

«Սրանով վերջ տվեցինք «խնամի-ծանոթ-բարեկամ»-ով դպրոցում գրանցելու համակարգին, դրեցինք թափանցիկ ու հաշվետու մի համակարգ, որը նաև մշակույթ կփոխի»,- ասաց Անափիոսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

23:59 02.08.2025

Էդգար Անդրեասյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

Էդգար Անդրեասյանը Ռումինիայում անցկացված «Brasov Grand Prix Classic 2025» շախմատի միջազգային մրցաշարի շրջանակներում լրացրեց իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնել է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Էդգարը 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և 158.8 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

23:55 02.08.2025

Հրդեհ՝ Երևանում․ հրշեջներն ու քաղաքացիները կանխել են կրակի տարածումը․ հրդեհի պատճառը եղել է 3 կգ-ոց գազաբալոնից առաջացած արտահոսքը

Օգոստոսի 2-ին, հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Նորք վարչական շրջանի Վիլնյուսի փողոցի թիվ 55 շենքի երկրորդ հարկի բնակարաններից  մեկից կրակ և ծուխ է նկատվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել են Երևանի թիվ 9-րդ հրշեջ փրարարական ջոկատից […] ...

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

23:44 02.08.2025

Երևանի քաղաքապետարանը ձեռնարկել է նոր նախաձեռնություն կենդանասերների համար

Երևանի քաղաքապետարանը մեկնարկում է նոր սոցիալական նախաձեռնություն 10-15 տարեկան կենդանասերների համար, ովքեր բնակվում են Երևանում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ նշելով, որ ծրագրի մասնակիցը դառնալու և գրանցվելու համար ցանկացողները կարող են զանգահարել 1-05 հեռախոսահամարով և այցելել «Կենդանիների խնամքի կենտրոն», որտեղ կարող են խնամել կենտրոնում ապրող շներին, խաղալ նրանց հետ, ինչպես նաև ցանկության դեպքում՝ դառնալ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

23:32 02.08.2025

Արագածոտնի մարզում բախվել են «VOYAH» էլեկտրոմոբիլը և «Opel Astra»-ն․ երկու ավտոմեքենաները հայտնվել են դաշտում․ կան վիրավորներ

Օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Ալագյազ-Ապարան ավտոճանապարհին բախվել են Երևանի բնակիչ 32-ամյա Աշոտ Խ․-ի վարած «VOYAH» մակնիշի էլեկտրոմոբիլը և Լոռու մարզի բնակիչ 33-ամյա Վլադմիրի Հ․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան, ինչի հետևանքով 2 ավտոմեքենաներն էլ հայտնվել են դաշտում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել […] ...

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

23:18 02.08.2025

Ըմբշամարտի Մ17 ԱԱ. Եղիշե Մոսեսյանը հաղթել է թուրք մրցակցին և դուրս եկել կիսաեզրափակիչ

Մ17 ԱԱ. Ազատ ոճային ըմբիշ 71կգ Եղիշե Մոսեսյանը 9:7 հաշվով հաղթեց թուրք մրցակցին և դուրս եկավ կիսաեզրափակիչ: Այս մասին հայտնել է ըմբշամարտի ֆեդերացիան: Մինչև այդ, նա հաղթել էր ռուս մրցակցին:  Կիսաեզրափակչում հայ ըմբիշը կմրցի ԱՄՆ ներկայացուցչի հետ: ...

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

23:04 02.08.2025

Շիրակի մարզում «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորում․ կա 2 զոհ, 1 վիրավոր

Oգոստոսի 2-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 20։10-ի սահմաններում Բավրա-Գյումրի ավտոճանապարհին, ժողովրդին հայտնի «Ղոջի աղբյուր» կոչվող հատվածում ռուսական համարանիշներով «Tank» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, կոտրել այն և կողշարջված հայտնվել ձորում։ Ինչպես hայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի ծայրահեղ ծանր […] ...

BACK_TO_TOP