«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է հեշտացնել պետական կենսաթոշակների մասին օրենքի կիրառությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է հեշտացնել պետական կենսաթոշակների մասին օրենքի կիրառությունը

12:00 16.05.2019

ՀՀ ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի այսօրվա նիստում «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Սրբուհի Գրիգորյանը ներկայացրել է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը:

Հիմնավորման մեջ նշվել է, որ օրենքում առաջարկվող փոփոխությունների նախագիծը նպատակ ունի պաշտպանել կենսաթոշակառուների իրավունքները: Խոսքը, մասնավորապես, տեղաշարժման խնդիրներ ունեցող, ինչպես նաև երկար ժամկետով կամ մշտապես արտասահման մեկնած կենսաթոշակառուների մասին է:

Խնդիրը, ըստ զեկուցողի, այն է, որ անձինք, որոնք տարիներ շարունակ աշխատել են և վճարել համապատասխան հարկերն ու այլ պարտադիր վճարները, խնդրո առարկա դրույթներով սահմանված նորմերի կիրառման արդյունքում, մեկնելով արտերկիր, զրկվում են կենսաթոշակի իրավունքից:

Մյուս դեպքում, ծանր անկողնային հիվանդ քաղաքացին, ում ծերության կենսաթոշակն ստանալու բանկային քարտի 12-ամսյա ժամկետը լրանում է, հայտնվում է բարդ խնդրի առաջ, քանի որ բանկից հրաժարվում են գնալ և ստորագրություն վերցնել՝ նոր քարտ տրամադրելու համար: Երկրորդ տարբերակն էլ անձամբ ներկայանալն է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համապատասխան ստորաբաժանում, ինչը ևս կիրառելի չէ այս քաղաքացիների համար: Հետևաբար, կենսաթոշակների վճարմամբ զբաղվող մարմինն ինքը պետք է իր կամ տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակիցներից մեկին ժամանակ առ ժամանակ ուղարկի համապատասխան կենսաթոշակառուներին տեսության:

Մյուս կողմից, «Նորք» միջգերատեսչական տեղեկատվական համակարգում ՔԿԱԳ հատուկ ստորաբաժանումները լրացնում են Հանրապետությունում արձանագրված մահվան փաստերը: Արտերկրում մահվան փաստերի արձանագրմամբ զբաղվում է հյուպատոսական ծառայությունը: Այնտեղ նման խնդրի վարչարարությունն ունի դժվարություններ, սակայն գործող օրենքով ստացվում է այնպես, որ այդ վարչարարությունից խուսափելով՝ պետությունն իր քաղաքացիներին զրկում է կենսաթոշակի իրավունքից, ինչը չի կարող արդարացի համարվել:

Սրբուհի Գրիգորյանն ասել է, որ այդ խնդիրը, ի տարբերություն սերունդների համերաշխության կենսաթոշակային համակարգի, կուտակային կենսաթոշակների դեպքում բացակայում է:

Առաջարկվում է օրենքի մակարդակում ապահովել անձանց կենսաթոշակի իրավունքը՝ բացառելով արտասահման մեկնելու կամ անկողնային հիվանդություն ձեռքբերելու դեպքում այդ իրավունքից զրկումը: Մասնավորապես, առաջարկվող կարգավորմամբ լիազորագրի ժամկետը 1 տարուց երկարացվում է մինչև 15 տարի:

Արտասահման մեկնած կենսաթոշակառուների մասով ևս առաջարկվող նախագծով կգործի լիազորագրի 15-ամյա ժամկետ, որի լրանալուց հետո թոշակառուն կարող է օրենսդրությամբ սահմանված կարգով նոր լիազորագիր ստորագրել հյուպատոսական կամ իր բնակության երկրում գտնվող որևէ նոտարական ծառայությունում և համապատասխան հաստատմամբ ուղարկել այն Հայաստանի Հանրապետություն՝ կենսաթոշակների վճարմամբ զբաղվող մարմին:

Հարակից զեկուցող Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանն ասել է, որ օրենքի նման փոփոխությունների իրագործումը մեծ ծախս կլինի ՀՀ պետբյուջեի համար, դրան պետք է ավելացնել նաև, որ բազմաթիվ երկրներ հրաժարվում են վճարել այն քաղաքացիների կենսաթոշակները, որոնք 45 օրից ավելի գտնվում են երկրից դուրս: Սմբատ Սաիյանն առաջարկել է նախագիծը հանել շրջանառությունից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP