13:40 16.05.2019
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը ներկայացրեց Վճռաբեկ դատարանի որոշումը, որը, մեկնաբանելով քրեական դատավարության օրենսգիրքը, ասում է հետևյալը` որպեսզի անձը լինի մեղադրյալ, անհրաժեշտ է 5 գործողություն՝ պետք է որոշում կայացվի մեղադրանք առաջադրելու մասին, դրա մասին հայտնվի մեղադրյալին, պարզաբանվի մեղադրանքի էությունը և հանձնվի մեղադրանքի մեկ օրինակ:
Նրա խոսքերով` երեկ պաշտպան Հայկ Ալումյանը ներկայացրել է, որ մեղադրանքը Քոչարյանին պարզաբանված չի եղել, ինչը խաթարում է արդար դատավարության իրավունքը:
«Քոչարյանը և պաշտպանը բանավոր քննիչին տեղեկացրել են, որ մեղադրանքը պարզ չէ: Նույն օրը, որպես մեղադրանքի մաս, պարոն Քոչարյանը հարցաքննվել է, բայց հստակ ասվում է, որ առաջադրված մեղադրանքի էությունը իր համար հասկանալի չէ: Հասկանալի չէ, թե ո՞ւմ է նկատի ունեցել «մերձավորի և նրա թիկնազորի անդամներ» ասելով, ե՞րբ են, ըստ մեղադրանքի, կեղծվել փաստաթղթերը և դրանք ինչպե՞ս են առնչվում իր հետ»,- ասաց Օրբելյանը:
Նա պատմեց, որ հաջորդ աշխատանքային օրը Ալումյանի կողմից դիմում է ներկայացվել` խնդրելով պարզաբանել մեղադրանքը, որից հետո Քոչարյանը կկարողանա հարցաքննություն տալ, որից հետո կրկին չի պարզաբանվել: Քննիչը արձանագրել է, որ պարոն Քոչարյանը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, քանի որ մեղադրանքը պարզ չէ: Որից հետո նշված մեղադրանքի հիման վրա, առանց որևէ պարզաբանման, քննիչը կազմել է մեղադրական եզրակացություն, որը հաստատվել է վերահսկող դատախազի կողմից և ներկայացվել է դատարանին. նշվածի շրջանակներում քննվում է կալանավորման գործը: Ըստ պաշտպանի` սա նշանակում է, որ Ռոբերտ Քոչարյանը չունի մեղադրյալի պատշաճ կարգավիճակ:
«Պարզաբանեք, կարող ենք շարունակել, բայց ոչ հիմա, այլ պետք է հետ գնանք ու այդ գործընթացներով իրականացնենք, որովհետև ամեն փուլ ունի իր գործընթացը, և եթե որևէ փուլում գործընթացներն ամբողջական չեն կատարվել, խախտվել է անձի սահմանադրական իրավունքը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված, ապա հետագա փուլերում խնդիրը կարգավորելու տարբերակ չկա: Առնվազն այս փուլում կալանք չպետք է կիրառվի»,- ասաց Արամ Օրբելյանը` նշելով, որ այս փուլում չի ցանկանում կանխորոշել դատական գործի հետագա ընթացքը:
13:00 02.08.2025
Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթԱրգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...
12:49 02.08.2025
Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...
12:40 02.08.2025
Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանքՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...
12:39 02.08.2025
Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինքԹուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...
12:35 02.08.2025
Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններՔրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...
12:30 02.08.2025
«Սեուլ»-«Բարսելոնա» խաղում 10 գոլ է գրանցվել«Բարսելոնան» Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում ընկերական հանդիպում է անցկացրել մայրաքաղաքի համանուն թիմի հետ և հաղթել 7-3 հաշվով: Առաջին խաղակեսում «Բարսելոնան» հաղթել է 3-2 հաշվով, իսկ երկրորդ կեսում ևս չորս գնդակ է ուղարկել հարավկորեական թիմի դարպասը, սեփականն ընդունելով միայն մեկը: Ընդորում Հանսի Ֆլիկը երկրորդ խաղակեսում դաշտ է դուրս բերել ամբողջությամբ այլ կազմ: Սա «Բարսելոնայի» երկրորդ ընկերական […] ...