13:21 16.05.2019
ՀՀ ԿԳՆ-ը պարզաբանում է տարածել մամուլում տեղ գտած հրապարակման առնչությամբ.
«Ի պատասխան «Ժամանակ» օրաթերթի «Սև ցուցակ» հրապարակման՝ տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից 2019 թվականի ապրիլի 11-ին գնանշման հարցման ընթացակարգով «ՀՀԿԳՆԳՀԾՁԲ-19/5» ծածկագրով կազմակերպված սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծառայությունների գնման գործընթացի արդյունքում «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամը գնահատող հանձնաժողովի կողմից հայտարարվել է 1-ին տեղ զբաղեցնող և գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հարցում է ներկայացվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե՝ վերջինիս «ֆինանսական միջոցներ» որակավորման չափանիշի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու նպատակով: ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեից ստացվել է համապատասխան եզրակացությունը, համաձայն որի՝ «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամը հայտը ներկայացնելու օրվա դրությամբ ունի հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված շեմը գերազանցող ժամկետանց պարտավորություններ: Հիմք ընդունելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետ և 6-րդ ենթակետի ա/ մասը՝ «Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան» հիմնադրամին գնումների ընթացակարգերին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու նպատակով նախարարությունը դիմել է ՀՀ ֆինանսների նախարարությանը:
Միաժամանակ նշենք, որ ներկայումս հայտարարված է նոր մրցույթ»:
18:49 30.04.2025
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգըՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Փրկարար ծառայության զարգացման հայեցակարգը: Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշել է, որ Փրկարար ծառայության զարգացման տեսլականը կարևոր է ՆԳՆ բարեփոխումների շղթայի ամբողջականացման շրջանակում և ներկայացրել հայեցակարգում բարձրացված խնդիրների լուծումները: Մասնավորապես, ներկայացվել են մանրամասներ ՆԳՆ կողմից ոլորտային քաղաքականության մշակման, ոլորտում վարվող քաղաքականության մոնիթորինգի, արտադրական […] ...
18:36 30.04.2025
Կհամաֆինանսավորվի 27 սուբվենցիոն ծրագիր. գործադիրի որոշումներըԿառավարությունը 3 լավարկում է առաջարկում ընդհանուր հայտարարագրման գործընթացում սոցծախսերի փոխհատուցման մասով, կհամաֆինանսավորվի սուբվենցիոն ևս 27 ծրագիր, Հայաստանը կունենա նոր դեսպանատուն Օմանի Սուլթանությունում, առաջիկայում նաև՝ Հունգարիայում: Որոշումները կայացվել են Կառավարության այսօրվա նիստում: Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
18:27 30.04.2025
Ընտրական մարմինների ասոցիացիայի 2026-ի գործադիր խորհրդի նիստը կհրավիրվի ՀայաստանումԱպրիլի 25-ից 27-ը ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը Մանիլայում (Ֆիլիպիններ) մասնակցել է Ընտրական մարմինների համաշխարհային ասոցիացիայի քարտուղարության (A-WEB) 13-րդ գործադիր խորհրդի նիստին: Պատվիրակության կազմում են ընդգրկված եղել ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը և ԿԸՀ ֆինանսատնտեսական վարչության գլխավոր մասնագետ Մերինե Սուքիասյանը։ Նիստի ընթացքում քննարկվել են օրակարգային հարցեր, այդ թվում՝ գործադիր խորհրդի նիստի անցկացման […] ...
18:17 30.04.2025
Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես ընդամենը 17 տարեկան եմ«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը կարծում է, որ Լիոնել Մեսսիի հետ համեմատությունը դրական է ազդում իր վրա։ «Մեսսին բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստն է, իսկ ես ընդամենը 17 տարեկան եմ։ Ինձ մոտիվացիա է տալիս, երբ տեսնում եմ, որ մարդիկ համեմատում են ինձ նրա հետ։ Որքան շատ է լինում ճնշումն ինձ վրա, ես ավելի լավ եմ հանդես գալիս։ […] ...
18:08 30.04.2025
Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Դամասկոսի արվարձանում գտնվող հասարակական անվտանգության ուժերի վրաՍիրիայի ընդհանուր անվտանգության ուժերը իսրայելական ավիահարվածների են ենթարկվել Դամասկոսի հարավային արվարձանում գտնվող Սահնայա բնակավայրում, հայտնում է Syria TV -ն՝ հղում անելով Սիրիայի ՆԳՆ-ին։ «Իսրայելական ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող սարքը հարվածել է Սահնայայի մատույցներում ընդհանուր անվտանգության ուժերի հավաքակայանին», – հաղորդում է հեռուստաալիքը։ Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ հարձակման հետևանքով զոհվել է անվտանգության մեկ աշխատակից, մի քանիսը վիրավորվել […] ...