Շիրակի մարզում առողջապահության ամենալուրջ խնդիրը կադրերի պակասն է. Արսեն Թորոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Շիրակի մարզում առողջապահության ամենալուրջ խնդիրը կադրերի պակասն է. Արսեն Թորոսյան

19:27 16.05.2019

Այսօր Գյումրի է այցելել առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հայտնում է SHANTNEWS.am-ի թղթակիցը: «Գյումրի» բժշկական կենտրոնում նախարարը մասնակցել է նոր ախտորոշիչ կենտրոնի բացման արարողությանը։ Ռուսական «MRT էքսպերտ Անդրկովկաս» ընկերությունն իր ախտորոշիչ կենտրոնի մասնաճյուղն է բացել Գյումրիում։ Մարզերում բժշկական կենտրոնների համալրումը նոր սարքավորումներով և մասնագետ կադրերով մարզային առողջապահության զարգացման կառավարության հայեցակարգի պահանջ է։

Արսեն Թորոսյանը խոսել է Շիրակի մարզի առողջապահական համակարգի խնդիրների մասին, որոնցից առանձնացրել է մասնագետների պակասը և նշել, որ այս խնդիրը լուծվելու է պահանջվող մասնագետների համար նպատակային տեղերի հատկացմամբ։

Նախարարությունում քննարկման փուլում է նաև Մարալիկի, Ախուրյանի և Արթիկի առողջության կենտրոնների վերանորոգման ու սարքերով համալրման հարցը, իսկ թե պարտքեր ունեցող և թերբեռնված Գյումրիի ծննդատունը ինչպես է շարունակելու աշխատանքը, հստակ չէ. խնդիրը դեռ քննարկման փուլում է։ Նախարարը նշել է, որ ի թիվս այլ տարբերակների, դիտարկվում է նաև ծննդատան օպտիմալացման հարցը։

«Գյումրու ծննդատան վերաբերյալ այս պահին որևէ որոշում չկա, թե ինչ պետք է լինի ճակատագիրը: Գիտեմ, որ վիճակը լավ չէ, կարիք ունի լուծման կամ ներդրումների կամ վերամիավորման այլ ծննդատան հետ: Կարող եմ ասել, որ լուծումները չեն լինելու բոլորին գոհացնող, դա միանշանակ է: Այդպիսի լուծումներ չեն լինելու: Որևէ ձևով պետք է կոմպրոմիսի գալ այդ հարցը լուծելու առումով: Քննարկումներ մարզպետարանի հետ կան՝ միավորումների, նոր շենք տեղափոխվելու կամ իր շենքում փոփոխություններ անելու, բայց դրանք վերջնական չեն: Փորձում ենք հարցերին մոտենալ համապարփակ: Մարզ առ մարզ գծում ենք տեսքը մարզային ծառայությունների: Շիրակի մարզում կա Մարալիկի ծննդատան խնդիր, Ախուրյանի ԲԿ-ի խնդիր, Արթիկի հիվանդանոցի վատ պայմանների խնդիր: Այդ ամենը փորձում ենք կոմպլեքս լուծել»,- SHANTNEWS.am-ի ասել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արոնյանը պարտվել է Նակամուրային․ Esports World Cup 2025

17:35 02.08.2025

Արոնյանը պարտվել է Նակամուրային․ Esports World Cup 2025

Շախմատի տղամարդկանց Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանը Ռիադում անցկացվող Esports World Cup 2025 մրցաշարի քառորդ եզրափակչում պարտվել է Հիկարու Նակամուրային: ԱՄՆ-ի երկու ներկայացուցիչներն անցկացրել են չորս պարտիա, ճապոնացին հաղթել է 2,5-1,5 հաշվով: Նակամուրան կիսաեզրափակչում կհանդիպի ՖԻԴԵ-ի առաջին համար, նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ, որը քառորդ եզրափակչում 2,5-0,5 հաշվով հաղթել է հնդիկ Նիհալ Սարինին: ...

Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքում

17:29 02.08.2025

Մոդին սպառնացել է Պակիստանին հրթիռային հարվածներով նոր ահաբեկչական հարձակման դեպքում

Հնդկաստանի վրա Պակիստանից ցանկացած նոր ահաբեկչական հարձակում կպատասխանվի վճռականորեն՝ օգտագործելով BrahMos թևավոր հրթիռները, որոնք արտադրվում են ռուս-հնդկական համատեղ ձեռնարկության կողմից, հայտարարել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ «Եթե Պակիստանը կրկին մեղք գործի, Ուտար Պրադեշում արտադրված հրթիռները կոչնչացնեն ահաբեկիչներին»,-ասել է Մոդին՝ ելույթ ունենալով Վարանասիում: Հնդկաստանի վարչապետը նաև նշել է, որ համաշխարհային հանրությունն արդեն տեսել է հնդկական պաշտպանական […] ...

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցու մահվան մասին

17:20 02.08.2025

Գազայի առողջապահության նախարարությունը հայտնել է 24 ժամվա ընթացքում 98 պաղեստինցու մահվան մասին

Գազայի հատվածում Իսրայելի կողմից վերջին 24 ժամվա ընթացքում ձեռնարկված գործողությունների հետևանքով զոհվել է առնվազն 98 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 1000-ը, հայտնել է անկլավի առողջապահության նախարարությունը իր պաշտոնական Telegram ալիքում։ «Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածի հիվանդանոցներ են տեղափոխվել 98 զոհված (այդ թվում՝ 15-ը, որոնք հանվել են փլատակներից) և 1079 վիրավոր»,-ասվում է տեքստում։ Այսպիսով, 2023 թվականի […] ...

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

17:10 02.08.2025

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Սարի Թաղ 2-6 փողոցներ մասնակի և հարակից ոչ բնակիչ- բաժանորդներ, Լեոյի փ. 50-103 առանձնատներ մասնակի, Երևանցու փ. 5-48 առանձնատներ մասնակի, Կոնդ թաղամաս 91-253 առանձնատներ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, […] ...

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

17:00 02.08.2025

«Գալաթասարայը» խոշոր գումարով ձեռք է բերել Օսիմհենի տրանսֆերային իրավունքը

Թուրքիայի չեմպիոն «Գալաթասարայն» իտալական «Նապոլիից» ձեռք է բերել Նիգերիայի հավաքականի հարձակվող Վիկտոր Օսիմհենի տրանսֆերային իրավունքը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Ստամբուլը ներկայացնող ակումբն Իտալիայի չեմպիոնին 26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար 75 միլիոն եվրո է վճարել: Կողմերը չորս տարվա պայմանագիր են համաձայնեցրել: Օսիմհենը նախորդ մրցաշրջանը վարձավճարով էր անցկացրել «Գալաթասարայում»: ...

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

16:51 02.08.2025

Իրանի նախագահը երկօրյա այցով մեկնել է Պակիստան

Պակիստանի վարչապետի պաշտոնական հրավերով Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը երկօրյա այցով մեկնել է Պակիստան: Ինչպես հայտնում է IRNA գործակալությունը, Փեզեշքիանը հանդիպումներ կունենա Պակիստանի վարչապետի, նախագահի, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ղեկավարների հետ։ Այցի ընթացքում երկու երկրի պաշտոնյաները կստորագրեն մի շարք կարևոր համագործակցության փաստաթղթեր: ...

BACK_TO_TOP